Հայ խորհրդարանականները Մանե Թանդիլյանի գլխավորությամբ այցելել են Գերմանիա

Դեկտեմբերի 9-14-ը ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը՝ ԱԺ  ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանի գլխավորությամբ, GIZ (ԳՄՀԸ) «Հանրային ֆինանսաների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ ճանաչողական այցով գտնվում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունը:

Ինչպես տեղեկացվում է, պատվիրակության կազմում էին ԱԺ պատգամավորներ Արտակ Մանուկյանը, Տիգրան Ուլիխանյանը, Արթուր Գրիգորյանը, Երջանիկ Հակոբյանը, Վարդան Աթաբեկյանը, Եղիշե Սողոմոնյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլյա Սիրականյանը, հանձնաժողովի փորձագետ Ալեքսանդր Հարությունյանը, Հաշվեքննիչ պալատի անդամներ Գագիկ Ոսկանյանը եւ Դավիթ Չիբուխչյանը, GIZ «Հանրային ֆինանսաների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի խորհրդական Հովհաննես Մարգարյանցը:

ԱԺ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Բեռլինի պատգամավորների տան, Գերմանիայի Բունդեսթագի, Դաշնային հաշվեքննիչ պալատի, Դաշնային ֆինանսների նախարարության, Բունդեսթագի հաշվեքննության հանձնաժողովի, Բունդեսթագի հարավկովկասյան բարեկամական խմբի, ինչպես նաեւ հանրային ֆինանսաների կառավարման ոլորտի հասարակական եւ ակադեմիական շրջանակների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են բյուջետային վերահսկողությանը, երկու երկրների բյուջետային գործընթացին, ինչպես նաեւ  խորհրդարան-Հաշվեքննիչ պալատ-Կառավարություն համագործակցությանը վերաբերող հարցեր:

Նաեւ նշվում է, որ դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովի պատվիրակության անդամները մասնակցել են Գերմանիայի Բունդեսթագի հաշվեքննության հանձնաժողովի նիստին եւ  հնարավորություն ունեցել հետեւելու դրա ընթացքին եւ ծանոթանալու ընթացակարգին:

Հանդիպումների ընթացքում Ազգային ժողովի պատվիրակության անդամները գերմանական կողմին ներկայացրել են Հայաստանում տեղի ունեցող զարգացումները եւ հանրության սպասելիքները, հեղափախությունից հետո Հայաստանում տնտեսական բարեփոխումների ընթացքը, ինչպես նաեւ երկկողմ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր:

Տպել
850 դիտում

Թրամփը նոր մամուլի քարտուղար է նշանակել. նախագահի պաշտոնավարման 3 տարում նա 4-րդ խոսնակն է

Բորիս Ջոնսոնը շարունակում է մնալ ինտենսիվ թերապիայի բաժամունքում. վիճակը կայուն է

Ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքները. ՊՆ

ԱՄՆ-ը մահերի թվի նոր ռեկորդ է սահմանում, Եվրոպան ազդարարում է համաճարակային ճգնաժամի թուլացման մասին

Հաստատված կորոնավիրուսային հիվանդությամբ 758 պացիենտ բուժում է ստանում. 4571 թեստ բացասական արդյունք է գրանցել

Միայնակ տարեցներն ու հաշմանդամություն ունեցողները մեկ ամիս սննդի ու հիգիենիկ պարագաների կարիք չեն ունենա

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները մեքենաներից կատարված գողություններ են բացահայտել

9 հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում բաշխվել է 3 միլիարդ 670 միլիոն դրամ. վարչապետ

Ալափարսում հայտնաբերվել է առանց համապատասխան փաստաթղթերի կրային թերթաքարով բեռնված «Զիլ» մակնիշի մեքենա

Ձեզ լուրջ պահեք, մեզ հետեւում են. ֆեյսբուքն օգտատերերի մասին տեղեկություններ կտրամադրի COVID-19-ի դեմ պայքարի համար

Ելակը մտավ զորամաս. վարչապետ (տեսանյութ)

Մուլտի գրուպի տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործով նախաքննությունն ավարտվել է

Պարենային եւ պաշտպանական միջոցներ կտրամադրվեն Արագածոտնի միայնակ տարեցներին, հաշմանդամություն ունեցող եւ խոցելի անձանց

Այս պահին Արցախի բուժհաստատություններում մեկուսացված քաղաքացիներ չկան. Արցախ/Տեղեկատվական շտաբ

Անցկացվել է զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ

«Նախագահի պաշտոնը զբաղեցրած մարդը ո՞նց չի ընկալում՝ ինչ ենք ասում». Քոչարյանը պնդում է՝ Սարգսյանի պայմանը կբավարարվի

Սպիտակի քաղաքային զբոսայգուց 28-ամյա երիտասարդ է բերման ենթարկվել

Բակո Սահակյանն անցկացրել է խորհրդակցություն. քննարկվել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցառումները

Պետության աջակցությունից օգտվող շահառուների շրջանակն ընդլայնելու նպատակով քննարկվել են նոր առաջարկություններ

Ժամեր անց Երեւանում վայրէջք կկատարի Չինաստանից բժշկական պարագաների եւ սարքավորումների խմբաքանակ տեղափոխող ինքնաթիռը