Մանկապարտեզի տնօրենն ապօրինի աշխատակից է ընդունել, հետո կռիվ սարքել քաղաքապետարանում. Արմավիրի քաղաքապետ

Տիկին Ավետիսյանը թիվ 8 մանկապարտեզում ֆիզարձակուրդ գնացած բուժքրոջ փոխարեն՝ ով ի դեպ նախկին քաղաքապետի վարորդի կինն է, սեփական հայեցողությամբ ընդունել է բուժքրոջ քրոջը:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը՝ ներկայացնելով մանրամասներ.

«Վերջին երկու օրերի ընթացքում հետևում էի Արմավիր քաղաքի թիվ 8 մանկապարտեզի նախկին տնօրեն Թամարա Ավետիսյանի պահվածքին, ֆեյսբուքյան գրառումներին: Օրեր առաջ շրջանցելով աշխատակից ընդունելու քաղաքապետարանի սահմանած կարգը, այն է` նախապես քաղաքապետարանում գրանցված թեկնածուների հետ հարցազրույցի անցկացում ՀՈԱԿ տնօրենի և քաղաքապետարանի Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բաժնի աշխատակցի մասնակցությամբ, տիկին Ավետիսյանը թիվ 8 մանկապարտեզում ֆիզարձակուրդ գնացած բուժքրոջ փոխարեն՝ ով ի դեպ նախկին քաղաքապետի վարորդի կինն է, սեփական հայեցողությամբ ընդունել է բուժքրոջ քրոջը:

Նշված դեպքի առիթով պարզաբանումներ տալու համար տիկին Ավետիսյանը հրավիրվել է Արմավիրի քաղաքապետարան, զրույցի հենց սկզբից մանկավարժին ոչ հարիր տոնով, բղավելով խոսել է բաժնի պետ Արաքսյա Դոլինյանի և փոխքաղաքապետ Վարշամ Սարգսյանի հետ: Պարոն Սարգսյանը հորդորել է տիկին Ավետիսյանին դուրս գալ սենյակից, հանգստանալ, այնուհետև հետ գալ շարունակելու զրույցը, ինչին ի պատասխան տիկին տնօրենը լքել է քաղաքապետարանի շենքը: Րոպեներ անց տիկին Ավետիսյանը զանգահարել է ինձ՝ Արմավիրի քաղաքապետին, կրկին մանկավարժին ոչ հարիր բառապաշարով, բղավելով պատմել տեղի ունեցածի մասին, Արմավիրի փոխքաղաքապետ Վարշամ Սարգսյանին անվանել է խոզապահ, վիրավորել է իր անմիջական ղեկավար հանդիսացող բաժնի պետին: Հաջորդ օրը առավոտյան տիկին Ավետիսյանը հրավիրվել է քաղաքապետարան բացատրագիր ներկայացնելու, բացատրագրեր են ներկայացրել նաև միջադեպին ներկա Վարշամ Սարգսյանը և Արաքսյա Դոլինյանը:

Հիմք ընդունելով վերոգրյալը, պահպանելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի պահանջները և ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանները, որոշել եմ Թամարա Ավետիսյանին ազատել զբաղեցրած պաշտոնից:

Հիշեցնեմ, որ նախորդ տարի համանման արարքի համար (շրջանցելով քաղաքապետարանի երեխաների ընդունման հերթացուցակը, իր հայեցողությամ մանկապարտեզ է ընդունել երեխաների) տիկին արդեն նախկին տնօրենը ստացել է գրավոր նախազգուշացում։ Դրանից հետո առանձին-առանձին հանդիպել եմ Թամարա Ավետիսյանի, իր եղբոր, մանկապարտեզի մի քանի ծնողների, մանկապարտեզի կոլեկտիվի ներկայացուցիչների հետ, ներկայացրել եմ որոշման հիմքերը, լսել հանդիպման մասնակից մյուս կողմին: Դրանից հետո իմ հրամանով ստեղծվել է պաշտոնի հանձնման-ընդունման հանձնաժողով, սկսվել է օրենքով սահմանված գործընթացը: Մանկապարտեզում հանձնաժողովի աշխատանքի ընթացքում տեղում հավաքվածները Թամարա Ավետիսյանի գլխավորությամբ սկսել են վիրավորել հանձնաժողովի անդամներին, խոչընդոտնել նրանց աշխատանքը: Մանկապարտեզի նախկին տնօրենը հրաժարվել է հանձնաժողովին հանձնել շենքի բանալիները, կնիքը, մանկապարտեզի գույքը, ինչի մասին հանձնաժողովը տեղում կազմել է արձանագրություն:

Նշված փաստի մասին նյութեր եմ ուղարկել ՀՀ Ոստիկանություն՝ գործին օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար: Երեկ տիկին Ավետիսյանի եղբոր՝ Նոր Արմավիր համայնքի ղեկավար Արթուր Ավետիսյանի նախաձեռնությամբ հանդիպել եմ վերջինիս, քննարկել ստեղծված իրավիճակը, կոչ եմ արել չխոչընդոտել ուսումնական հաստատության բնականոն աշխատանքը, ցանկության դեպքում իմ որոշումը բողոքարկել դատարանում: Նրան ուղիղ հարց եմ տվել, թե որպես համայնքի ղեկավար ինչ կաներ, եթե լիներ նույն իրավիճակում: Ստացել եմ պատասխան, որ կաներ նույնը, ինչ ես:

Հիմա անդրադառնամ մանկապարտեզում այս պահին իրականացվող նորոգման աշխատանքներին և ընդհանրապես վերջին տարիների վերանորոգումներին: Տ

իկին Ավետիսյանը և իր եղբայրները ինձ ներկայացրել են, որ այս պահին մանկապարտեզը նորոգվում է իրենց սեփական միջոցներով, որ իրենք պատրաստվում են դադարեցնել աշխատանքները և հանել գույքը: Այնինչ դրանից հետո ինձ ԱՄՆ-ից զանգահարում է բարեգործական հիմնադրամի տնօրեն պարոն Լևոն Թորոսը, ով վստահեցնում է, որ մանկապարտեզում նորոգումը իրականացվում է բացառապես հիմնադրամի միջոցներով, որ իրենք պատրաստակամ են շարունակել նորոգման աշխատանքները, որ մանկապարտեզը նորոգվում է երեխաների, այլ ոչ թե նախկին տնօրենի համար: Դրանից հետո ինձ զանգահարում է հիմնադրամի Հայաստանյան ներկայացուցչության ղեկավարը, ում հետ պայմանավորվում ենք երկուշաբթի օրվանից շարունակել նորոգման աշխատանքները: Հիմա այն մասին, թե ինչ միջոցներով է նորոգվել մանկապարտեզը այս տարիների ընթացքում. Տիկին Ավետիսյանը բոլորին ներկայացնում է, որ մանկապարտեզը տարիներ շարունակ նորոգվել է իր ընտանիքի միջոցների հաշվին, այնինչ վերջին 5-6 տարիների ընթացքում Արմավիրի քաղաքապետարանը այս մանկապարտեզին հատկացրել է ավելի շատ գումար, քան մյուս 11 մանկապարտեզներին միասին վերցրած:

Թե ինչու է հենց թիվ 8 մանկապարտեզը արժանացել նախկին իշխանությունների այսպիսի ուշադրությանը, թողնում եմ արմավիրցիների ենթադրությանը: Անդրադառնամ նաև համացանցի այն գրառումներին, թե ես ցանկացել եմ «ընկերոջս կնոջը» նշանակել բուժքույր և հիմա էլ ցանկանում եմ «ընկերոջս կնոջը» նշանակել տնօրեն: Եթե այդպիսի բան անող լինեի, կնշանակեի արդեն մի քանի ամիս թափուր թիվ 11 մանկապարտեզի տնօրենի պաշտոնին: Հիշեցնեմ, նախկինում ինձ արդեն մի քանի անգամ մեղադրել են այդ նույն «ընկերոջս կնոջը» տարբեր պաշտոններում նշանակելու համար: Եւս մեկ անգամ, որպես Արմավիրի ընտրված քաղաքապետ կոչ եմ անում բոլորին դրսևորել զսպվածություն, չխոչընդոտել ուսումնական պրոցեսի բնականոն ընթացքը։ Իմ ղեկավարած քաղաքում լկտիությունը ջախջախվելու է, սանձարձակության հետ կոմպրոմիս չի լինելու:
Պինդ կացեք !!!

Հ.Գ. Նկարում թիվ 8 մանկապարտեզի նախկին տնօրեն Թամարա Ավետիսյանն է: Ըստ օդում կախված լուրերի, նա վաճառել է քաղաքային բյուջեով իրականացված հերթական նորոգումից հետո մնացած շինանյութը: Խնդրում եմ ՀՀ Ոստիկանությանը ստուգել օդում կախված լուրերի հավաստիությունը և հայտնում եմ իմ պատրաստակամությունը, նշված դեպքի մասին ոստիկանությանը տալ լրացուցիչ ինֆորմացիա»,-գրել է քաղաքապետը:

Տպել
2536 դիտում

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան