Երեւանում կայացած «Լազարյան ակումբ»-ի հերթական նիստը ֆինանսավորվել է ՌԴ նախագահ Վ. Պուտինի գրասենյակի կողմից

Մեկ տարի անց Երևանում կայացել է Լազարյան ակումբի հերթական՝ երրորդ նիստը, որի նպատակն է վեր հանել ռուսաստանյան և  հայկական լրատվամիջոցների աշխատանքին ու երկխոսությանն առընչվող խնդիրները։ Ակումբի նախագահ, Պետդումայի պատգամավոր Կոստանտին Զատուլինը բացման իր խոսքում հատուկ ընդգծեց, որ առաջին անգամ ակումբի հավաքը, բացի այլ հովանավորներից, ֆինանսավորվել է նաև Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինի գրասենյակի կողմից։

Զատուլինի խոսքերով ակումբի աշխատանքները մեկ տարվա ընթացքում եղել են բավականին ինտենսիվ և արդյունավետ։ Տպագրվել է մեկ գիրք, հաջորդը լույս կտեսնի շուտով։ Առաջին գիրքը ազգությամբ թուրք հետազոտող Թաներ Աքչամի «Հրամայված է սպանել» աշխատությունն է, որը թարգմանվել է ռուսերեն: Հաջորդը կլինի ռուս-հայկական հարաբերություններին և Ղարաբաղի հիմնախնդրին նվիրված Զատուլինի ելույթների ժողովածուն։ Զատուլինը հայտնեց նաև, որ ակումբի նախաձեռնությամբ և պատվերով հայտնի քանդակագործ Ֆրիդ Սողոյանի որդին պատրաստում է Լազարյաններին նվիրված հուշակոթող: Այն կտեղադրվի Մոսկվայի հայկական եկեղեցու տարածքում, որտեղ ամփոփված են այդ լեգենդար ընտանիքի երեք ներկայացուցիչներ։

Ինչ վերեբերում է ԶԼՄ-ներին, Զատուլինը ընդգծեց, որ ակումբի նպատակն ու ձգտումն է, որ Հայաստանը ռուսաստանյան լրատվամիջոցներում ներկայացված լինի դրական լույսի տակ, և հակառակը՝ Ռուսասատանի կերպարը հայկական լրատվամիջոցներում լինի օբյեկտիվ, ինչը, ցավոք, ըստ Զատուլինի, այս պահին այդքան էլ այդպես չէ, քանի որ կան դեմքեր, որոնց համար ռուս-հայկական հարաբերությունների բարենպաստ լինելը ձեռնտու չէ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը մինչ իր ելույթին անցնելը, խնդրեց միջոցառման կազմակերպիչներին հաջորդ անգամ հաշվի առնել ՀՀ լեզվի մասին օրենքը և ապահովել հայերենի զուգահեռ թարգմանություն, քանի որ ակումբը հավասարապես հայ-ռուսական բնույթ ունի: Այնուհետ վարչապետի մամուլի խոսնակն ամփոփեց Հայաստանի և Ռուսասատնի հարաբերություններում անցնող տարվա ձեռքբերումներն ու առաջընթացը։

Անդրադառնալով  ԶԼՄ-ներին, Վլադիմիր Կարապետյանն ընդգծեց, որ վերջիններս Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո  հնարավորություն են ստացել գործել առավել բաց և ազատ, ինչը չի եղել նախկինում: Այդ մասին վկայում են բոլոր միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ուսումնասիրությունները։ Նիստի ընթացքում ռուսաստանից ժամանած լրագրողներն ու  քաղաքագետներն  իրենց հայ գործընկերների հետ միասին փորձեցին ընդհանրացնել այն խնդիրները, որոնք խանգարում են ռուսական և հայկական լրատվամիջոցների անկեղծ երկխոսությանը և առաջարկել լուծումներ այդ ուղղությամբ։

Նաիրա Բաղդասարյան

Տպել
2659 դիտում

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ