ԿԳՄՍ փոխնախարար Գեւորգ Լոռեցյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Գեւորգ Լոռեցյանին կալանավորելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց Լոռեցյանի պաշտպան Լեւոն Սահակյանը: Նա հավելեց, որ առայժմ իրենք նորություններ չունեն:

ԿԳՄՍ սպորտի գործով փոխնախարարին ԱԱԾ-ն բերման էր ենթարկել դեկտեմբերի 4-ին, ապա՝ առանձնապես խոշոր չափերի կասկածանքով ձերբակալել: Օրեր առաջ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր նախաքննական մարմնի միջնորդությունը եւ երկու ամսով կալանավորել նրան: Ինչպես հայտնի է, Լոռեցյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ եւ չի ընդունում մեղադրանքը: 

Այս ընթացքում նախարարությունում նրա պարտականությունները բաշխված են այլ պաշտոնյաների միջեւ: Ինչ վերաբերում է լիազորությունները կասեցնելուն, ապա ՀԺ-ի հետ զրույցում ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Անժելա Կժդրյանը նշեց, որ իրենք նման որոշում չեն ստացել:

«Նման դեպքերում դատախազը կամ դատախազի համաձայնությամբ քննիչը որոշում են կայացնում պաշտոնատար անձի լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին ու այդ որոշման մասին տեղեկացնում գործատուին: Մենք նման որոշում չենք ստացել»,- ասաց նա:

Դեկտեմբերի 4-ին, նույնպես առանձնապես խոշոր չափերի կասկածանքով, բերման էին ենթարկվել եւ ձերբակալվել Լոռեցյանի վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը: Վերջինս միաժամանակ նաեւ մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավար է:

Տպել
2971 դիտում

Միայնակ տարեցներն ու հաշմանդամություն ունեցողները մեկ ամիս սննդի ու հիգիենիկ պարագաների կարիք չեն ունենա

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները մեքենաներից կատարված գողություններ են բացահայտել

9 հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում բաշխվել է 3 միլիարդ 670 միլիոն դրամ. վարչապետ

Ալափարսում հայտնաբերվել է առանց համապատասխան փաստաթղթերի կրային թերթաքարով բեռնված «Զիլ» մակնիշի մեքենա

Ձեզ լուրջ պահեք, մեզ հետեւում են. ֆեյսբուքն օգտատերերի մասին տեղեկություններ կտրամադրի COVID-19-ի դեմ պայքարի համար

Ելակը մտավ զորամաս. վարչապետ (տեսանյութ)

Մուլտի գրուպի տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործով նախաքննությունն ավարտվել է

Պարենային եւ պաշտպանական միջոցներ կտրամադրվեն Արագածոտնի միայնակ տարեցներին, հաշմանդամություն ունեցող եւ խոցելի անձանց

Այս պահին Արցախի բուժհաստատություններում մեկուսացված քաղաքացիներ չկան. Արցախ/Տեղեկատվական շտաբ

Անցկացվել է զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ

«Նախագահի պաշտոնը զբաղեցրած մարդը ո՞նց չի ընկալում՝ ինչ ենք ասում». Քոչարյանը պնդում է՝ Սարգսյանի պայմանը կբավարարվի

Սպիտակի քաղաքային զբոսայգուց 28-ամյա երիտասարդ է բերման ենթարկվել

Բակո Սահակյանն անցկացրել է խորհրդակցություն. քննարկվել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցառումները

Պետության աջակցությունից օգտվող շահառուների շրջանակն ընդլայնելու նպատակով քննարկվել են նոր առաջարկություններ

Ժամեր անց Երեւանում վայրէջք կկատարի Չինաստանից բժշկական պարագաների եւ սարքավորումների խմբաքանակ տեղափոխող ինքնաթիռը

Մոսկվայում անօթևան մնացած ՀՀ քաղաքացիները գտնվում են Պոդոլսկում՝ ժամանակավոր կացարանում

Քրեական գործ է հարուցվել Սիսիանի ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ

Քիմ Քարդաշյանի քույրն աշխարհի ամեաերիտասարդ միլիարդատերն է

ԳՇ պետը եւ ՊՆ փոխնախարարը միջգերատեսչական աշխատանքային խմբի հետ քննարկում են անցկացրել

Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ