Տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը դատի է տվել Աբովյանի համայնքապետ Վահագն Գեւորգյանին

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը դատի է տվել Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գեւորգյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Շախբազյանը պահանջում է պարտավորեցնել Գեւորգյանին Աբովյան համայնքի 3-րդ միկրոշրջանի 5-րդ շենքին հարող տարածքի շինարարական աշխատանքների վերաբերյալ հասարակական քննարկում կազմակերպել:

Շախբազյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ Աբովյանի համայնքապետը մի քաղաքացու ավտոտնակ կառուցելու շինթույլտվություն է տվել հանրային տարածքում՝ առանց հանրային քննարկում կազմակերպելու. «Մենք ցուցում ենք տվել, որպեսզի իրականացվի հանրային լսում, իսկ նա այդ ցուցումը չի կատարել: Դրա համար հայց ենք ներկայացրել՝ այդ վարչական ակտը կասեցվի»: Շախբազյանի խոսքով՝ տեսչական մարմինը բողոք է ստացել, որ լսումներ չեն իրականացվել:

Աբովյանի համայնքապետարանի հանրային կապերի բաժնից ՀԺ-ին միայն տեղեկացրին, որ իրենց դեմ վարչական տույժ է նշանակվել՝ ավտոտնակ կառուցելու շինթույլտվություն տրամադրելու որոշման համար, որը վիճարկելու են: 

Նշենք, որ հայցը ներկայացվել է դեկտեմբերի 12-ին: Գործը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանին:

Տպել
2821 դիտում

Արցախ ներկրված նոր տեխնիկան ժամանակավորապես փոխանցվել է ՊԲ-ին՝ լրացուցիչ ախտահանման համար

Փլուզվել է ջրամբարի արտաքին պատը

Կորոնավիրուսի տարածման 7-օրյա կրկնապատկման տեմպը պահպանվում է. Արսեն Թորոսյան

Միասին ընթերցում ենք «Փոքրիկ իշխանը», Օր 2.ԿԳՄՍ նախարարն ուղիղ եթերում է

Քաղաքական խաղերի ժամանակը չէ

Թուրքիայի ԶՈՒ-ն 4 քուրդ զինյալի է սպանել Սիրիայի հյուսիս-արևելքում

Առողջապահության նախարարն այցելել է կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բժշկական կազմակերպություններ

Վեհափառ Հայրապետն աղոթել է մխիթարության եւ բժշկության համար. դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Վրաերթ Արարատի մարզում․ 30 գառ տեղում սատկել է

Առաջիկա օրերին սպասվում է ձյան եւ անձրեւի տեսքով տեղումներ. կցրտի մինչեւ 10-12 աստիճանով

AC19 հավելվածն այլևս չի գործելու․ տվյալների բազաները տեղափոխվել են Covid-19 Armenia հավելված․ ՀՀ պարետ

Ուկրաինայի հայերը ֆինանսավորել են վիրուսաբանության լաբորատորիայի վերակառուցումը

Ռուսաստանի օդային սահմանը փակ է, սակայն կիրականացվի հատուկ չվերթ դեպի Երևան. ՌԴ-ում ՀՀ դեսպան

Հեռավար ուսուցումն իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն Կոտայքի մարզին տրամադրել է համակարգիչներ և պլանշետներ

Արցախի բուժհաստատություններում հիվանդասենյակներ են առանձնացրել կորոնավիրուսով կասկածվողներին մեկուսացնելու համար

Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Կոտայքի մարզում քաղաքացին հոսանքահարվել է էլեկտրասյան վրա և մահացել

Հայաստանում կորոնավիրուսով հաստատված հիվանդների թիվը հասավ 822-ի. 52 նոր դեպք է ավելացել

Երեւանի Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկի քարերը պոկվել, ընկել են

Այսօր Ծաղկազարդ է՝ մանուկների օրհնության օրն ու Ավագ շաբաթի մեկնարկը