Երևան
1 °C
Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարությունում դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել Անկախ պետությունների համագործակցության ագրոարդյունաբերական համալիրի հարցերով միջկառավարական խորհրդի 32-րդ նիստը, որը նախագահել է ՌԴ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ջամբուլաթ Խատուովը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայությունը:
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ուզբեկստանի գյուղատնտեսական գերատեսչությունների, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարները:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանն ԱՊՀ անդամ երկրների ներկայացուցիչներին հանգամանորեն ներկայացրել է 2018 թվականի ընթացքում գյուղատնտեսության ոլորտում կատարած աշխատանքներն ու գրանցած արդյունքները՝ հիմնականում անդրադառնալով այն խնդիրներին, որոնց առնչությամբ, իր իսկ համոզմամբ, անհրաժեշտ է ԱՊՀ երկրների համակարգումը։
Նիստի մասնակիցների ուշադրությունը հրավիրելով Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքին` հատուկ կարևորվել է դեպի ԱՊՀ երկրներ արտահանվող գյուղատնտեսական ապրանքների լոգիստիկային վերաբերող խնդիրների, ինչպես նաև «Կանաչ միջանցք» համակարգի խնդիրների լուծման հնարավոր ուղիների քննարկումը գործնական մակարդակում։ Բացի այդ, ընդգծվել են գիտակրթական ագրարային հաստատությունների գործունեության համակարգմանը և փորձի փոխշահավետ փոխանակմանն առնչվող հարցադրումները։
Կարծիքների փոխանակման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 2019 թվականի դեկտեմբերի 17-ին կայանալիք գյուղատնտեսության հարցերով հայ-ռուսական հանձնաժողովի նիստին առանձին քննարկել հայ ուսանողների, երիտասարդ գիտնականների և դասախոսների՝ ՌԴ առաջատար ագրարային բուհերում, մասնավորապես՝ Տիմիրյազևի անվան Ռուսաստանի պետական ագրարային համալսարանում, կրթության և վերապատրաստման նպատակով տրամադրվող քվոտաների հարցը։
ՌԴ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ջամբուլաթ Խատուովը նշել է ԱՊՀ պետությունների ներկայացուցիչների պարբերական հանդիպումների կարևորությունը և հիշեցրել, որ ագրոարդյունաբերության ոլորտում համագործակցությունը շարունակում է մնալ միջազգային փոխգործակցության ամենակարևոր և առավել հեռանկարային ուղղություններից մեկը:
Ջամբուլաթ Խատուովի խոսքով` գյուղատնտեսական արդիական օրակարգի համատեղ քննարկումը կնպաստի համագործակցության հետագա խորացմանը:
«Ներկայիս խնդիրների լուծման հարցում կարևոր է միջկառավարական խորհրդի երկրների համընթաց աշխատանքը, ինչը նոր խթան կհանդիսանա մեր պետությունների ագրոարդյունաբերական համալիրի զարգացման համար», - նշել է նա:
«Իմ քայլը» դաշինքի ցուցակով մանդատ ստացած, բայց խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարած սյունեցի պատգամավորը երդվեց
«Սիգ» ձկնատեսակի ապօրինի որսի, ապօրինի ծառահատումների կանխարգելման վերաբերյալ խորհրդակցություն է անցկացվել ԲԸՏՄ-ում
Ապարանի տարածաշրջանում թույլ գետնաբուք է. ՀՀ մի մասում ձյան առատ տեղումներ են
Մեկնարկեց Ազգային ժողովի նոր նստաշրջանը. ուղիղ
Երևանի և 4 մարզերի որոշ հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն
Վաճառքի է հանվել Բուրսայի հայկական եկեղեցին. Կարո Փայլանն ահազանգում է
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 5.3 հա տարածքում բռնկված հրդեհներ Սյունքիում ու Տավուշում
Փրկարարները ձյան մեջ արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
Եվս մեկ հայազգի պաշտոնյա՝ ԱՄՆ նախագահի աշխատակազմում
Հայերի նկատմամբ ադրբեջանական ատելության խոսքի հիմքում է էթնիկ, առանձին դեպքերում՝ նաև կրոնական պատկանելիությունը. ՄԻՊ
Նավալնիին Ռուսաստան վերադառնալուն պես ձերբակալել են հենց օդանավակայանից
Ալիևների անշարժ գույքի փաթե՞թն է, թե՞ գազի անդորրագիրը. Աննա Հակոբյանին վերագրվող «գույքի» հետքերով
ԱՄՆ-ում պատրաստվում են Բայդենի երդմնակալությանը. անվտանգության խիստ միջոցառումներ են ամենուր (լուսանկարներ)
ՀՀ տարածքում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ
Մոսկվայի օդանավակայաններում եղանակի պատճառով չեղարկվել կամ հետաձգվել է 40 թռիչք
Վրաստանում տրանսպորտը դեռ չի գործի. կաշխատեն կորոնավիրուսի 5%-ից ցածր ցուցանիշի դեպքում
Վթարի հետևանքով մահացել է ՌԴ սպորտի վարպետ Արտեմ Միքայելյանը
Թուրքիան ու Ադրբեջանը փետրվարի 1-ից 12-ը Կարսում զորավարժություն կանցկացնեն
Facebook, Viber և WhatsApp հավելվածներում գործում են խարդախության սխեմաներ.Տեղեկատվության ստուգման կենտրոն
Կարբի գյուղի ջրատարում կնոջ դի է հայտնաբերվել. նա Ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից որոնվում էր որպես անհայտ կորած
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ռուսական կողմում կուտակված 450 մեքենա է սպասում
«Վաղուց ժամանակն է, որ մեր քաղաքացիները նախապատվությունը տան տեղական արտադրությանը». «Անիտեքս» ընկերության փոխտնօրեն
Թուրքիայի ափերի մոտ ռուսական նավ է խորտակվել. զոհվել է անձնակազմի 2 անդամ
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ղարաբաղ է վերադարձել ևս 177 փախստական
Արցախում նորից ընթացք է ստացել արտամարմնային բեղմնավորման (ԷԿՈ) պետական ծրագիրը. ԱՀ նախագահ
Յուրաքանչուր աշակերտ կարող է հաճախել մշակութային երեք հաստատություն. ԿԳՄՍ
Հրդեհ Էջմիածին քաղաքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
ԱԻՆ-ը զգուշացնում է՝ ցրտելու է 17-20 աստիճանով, սպասվում է ձյուն, բուք, ցածր տեսանելիություն
ԱՏՄ ղեկավարը շրջայց է կատարել «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ
Թուրքիայում ընդդիմադիր կուսակցության փոխնախագահի դեմ զինված հարձակում է կազմակերպվել
ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ
Սյունիքի մարզում 30 մետր բարձրությամբ հսկայական դրոշ է տեղադրվել (տեսանյութ)
Վթար Երեւանի Մարշալ Բաբաջանյան փողոցում․ 15-ամյա վարորդն ու ուղեւորը հոսպիտալացվել են
Բագրավան գյուղի բակերից մեկում այրվել է 1200 հակ անասնակեր
ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գանգատ կներկայացնի ՄԻԵԴ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է. 340 բեռնատար կա կուտակված
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա պլանային անջատումներ են սպասվում
Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է ՊՎԾ ղեկավար
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք. գրանցվել է 5 մահ
Արցախի շուրջօրյա էլեկտրամատակարարումը վերականգնված է. Արցախի նախագահը՝ կապի ու հաղորդակցության խնդիրների մասին
© 2021 Հայկական ժամանակ