Պարոն քաղաքապետ, հույս ունեմ, որ ձեզ իսկապես ճիշտը չեն զեկուցում. բաց նամակ Հայկ Մարությանին

Երեւան քաղաքի բնակիչ Արփիկ Հակոբյանը բաց նամակով դիմում է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին եւ հայտնում, որ օրենքով իրեն պատկանող 700 քմ հողամասի 296 քմ գտնվում է հարակից մանկապարտեզի տարածքում, եւ քաղաքապետարանը հրաժարվում է տրամադրել այդ հողամասի հատակագիծը: Իսկ Կադաստրն առանց հատակագծի չի կատարում սեփականության իրավունքի պետական գրանցում:

Հարգելի՛ պարոն քաղաքապետ,

2011 թվականից պայքարում եմ Մադոյան 7 հասցեի հայրական տանս եւ 700 քմ մետր հողամասի սեփականության իրավունքի պետական գրանցման ու նոր սեփականության վկայական ստանալու համար:

Տարիներ շարունակ պայքարել եմ նախորդ իշխանությունների ապօրինի գործողությունների դեմ: 2008 թվականին Ռոբերտ Քոչարյանի թեթեւ ձեռքով անհիմն ազատվել եմ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունում զբաղեցրածս պաշտոնից, քանի որ այդ ընթացքում ցույցերի ակտիվ մասնակից էի: Հիմա, երբ արդեն ընտրվել է ժողովրդի կողմից վստահելի իշխանություն, մեծ հույսով սպասում էինք, որ հարցերին պատշաճ ուշադրություն կդարձվի եւ լուծում կտրվի ՀՀ քաղաքացու բարձրացրած օրինական հարցերին:

Այսօր ցավով պետք է փաստեմ, որ իրավիճակն անմխիթար է. դիմումիս պատասխանում են նախկինից «ժառանգություն» մնացած կադրերը, գործելաոճը նույնն է: Երեւանի քաղաքապետարանում հարցերը խորքային ուսումնասիրության չեն ենթարկվում եւ Ձեզ պատշաճ չեն զեկուցվում: Լինելով վարչական մարմին եւ չկատարելով իրենց վրա դրված պարտականությունները, դրսեւորելով անգործություն՝ մարդկանց անհարկի ուղղորդում են դատարաններ:

Հարգարժա՛ն Հայկ Մարության, բազմաթիվ նամակներով դիմել եմ Ձեզ՝ Երեւան քաղաքի Մադոյան 7 հասցեում գտնվող բնակելի տան եւ 700 քմ հողամասի եւ Երևանի թիվ 141 ՆՈՒՀ-ից (նախկինում թիվ 202 մանկապարտեզ) մասնակի անվավեր ճանաչված 296 քմ հողամասի հատակագծերը տրամադրելու համար, սակայն ստացել եմ անհիմն մերժումներ:

Հայտնում եմ Ձեզ, որ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից 2014 թվականից չի կատարվում ՀՀ վարչական դատարանի 30.05.2013 թվականի ՎԴ 5834/05/11 և 30.04.2014 թ. 0244/05/11 դատական ակտերը, քանի որ քաղաքապետարանը չի տրամադրում հատակագծերը: Հայրս՝ Հակոբ Ցոլակի Հակոբյանը, 1994 թ. ժառանգության իրավունքով ժառանգել է մոր՝ Արփիկ Հակոբյանի գույքը՝ Երեւան քաղաքի Մադոյան 7 հասցեում գտնվող բնակելի տունը 700 քմ հողամասով:

Իմ կողմից բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկվել են՝ Երևանի քաղաքապետարանից իմ 700 քմ հողամասի և մանկապարտեզի տարածքից առանձնացվող 296 քմ մակերեսով հողամասի հատակագծերն ստանալու և Կադաստրին ներկայացնելու համար: Պատրաստակամ եմ նաեւ կատարել օրենքով սահմանված վճարումները: Սակայն այդ հատակագծերը քաղաքապետարանից ինձ չեն տրամադրում դատական ակտերով իրենց վրա պարտավորություն դրված չլինելու անհիմն պատճառաբանությամբ:

Դիմել եմ հանրային պաշտպանի գրասենյակ՝ իրավական աջակցություն ստանալու և գործին հետագա ընթացք տալու համար: Հանրային պաշտպանը Կադաստրից պահանջել էր Մադոյան 7 հասցեի կադաստրային գործը: Կադաստրից նրան տրամադրվել էին ոչ թե մեր տան կադաստրային գործը, այլ Մադոյան 7 հասցեի թիվ 202 մանկապարտեզի (ներկայում՝ թիվ 141 ՆՈՒՀ) կադաստրային գործը, որի հասցեն մեր հասցեն է՝ Մադոյան 7, նշեմ, որ այն առանց որևէ հիմքի է տրամադրվել մանկապարտեզին և գրանցվել: 

Մանկապարտեզի կադաստրային գործի ուսումնասիրությունից պարզվեց, որ 2016 թվականին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ անհատույց օգտագործման իրավունքով, անորոշ ժամկետով մանկապարտեզին է տրամադրվել նրա կողմից զբաղեցված շենք-շինությունները և հողամասը՝ այն նույն չափով, ինչ չափով որ նշված էր 2006 թվականի թիվ 611-Ա որոշման մեջ՝ 4911 քմ: Այդ որոշման հիման վրա Կադաստրի կողմից գրանցվել է մանկապարտեզի հողամասի և շինությունների անհատույց օգտագործման իրավունքը, այն դեպքում, երբ ՀՀ վարչական դատարանի 5834/05/11 վճռով մասնակի 296 քմ մակերեսի չափով անվավեր էր ճանաչվել մանկապարտեզի հողօգտագործման իրավունքն ու դրա հիման վրա 296 քմ-ի չափով սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Ձեզ էի դիմել նաեւ՝ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի վերը նշված որոշումը մասնակի անվավեր ճանաչելու եւ մանկապարտեզի նոր հատակագիծը կազմելու համար, սակայն այս դիմումս մնացած տասնյակ դիմումներիս հետ միասին անհիմն մերժվել է Երեւանի քաղաքապետարանի կողմից:

 

Դիմող՝ Ա. Հակոբյան

21.01.2020 թվական

Տպել
3030 դիտում

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը