Մարզպետ Գնել Սանոսյանը բաց դաս է վարել Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցում

12/12/2019 schedule22:15

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը բաց դաս է վարել Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցում գործող «Աժդահակ» էկոակումբի եւ լրագրողական խմբակում ընդգրկված աշակերտների հետ: Այդ մասին տեղեկացնում է մարզպետարանին լրատվական ծառայությունը:

Ինչպես ներկայացրել է «Աժդահակ» էկոակումբի ղեկավար, Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Նելլի Դռնոյանը, էկոակումբում ընդգրկված աշակերտները ուսումնական պարապմունքներից դուրս զբաղվում են նաեւ բնապահպանական խնդիրներով, էքսկուրսիաների ու էկոճամբարների միջոցով լրացնում իրենց գիտելիքները, կազմակերպում բնապահպանական կարեւոր միջոցառումներ: Այնուհետ մարզպետ Գնել Սանոսյանը աշակերտների հետ ակտիվ զրույց է վարել բաց դասի տեսքով՝ ներկայացնելով արդի աշխարհի բնապահպանական կարեւոր հիմնախնդիրները եւ լրջագույն մարտահրավերները:

«Կյանքի համար կարեւորագույն ու վերականգնվող ռեսուրսները երկուսն են՝ օդը եւ ջուրը, որոնք ոչ մի դեպքում չպետք է աղտոտել: Շատ կարեւոր է նաեւ անտառների ստեղծումն ու պահպանումը, քանի որ դրանք համարվում են թթվածնի արտադրության կարեւորագույն աղբյուր: Մեր մարզում միասին պետք է ավելացնենք անտառային տարածքները, քանի որ դրանք ոչ միայն քիչ տոկոս են կազմում, այլ նաեւ նվազել ու նվազում են Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրածածկվելու արդյունքում:

Շրջակա միջավայրի պահպանության կարեւոր խնդիրներից է կենցաղային աղբի թափոնների կառավարումը: Մեր մարզում դրանք բնապահպանական լուրջ խնդիր են առաջացնում Սեւանա լճի եւ նրա ջրահավաք ավազանի համար: Կարծում եմ, որ մինչեւ 2020 թվականի ամռանը իրականություն կդառնա «Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագիրը», որով նախատեսվում է Հրազդան քաղաքի մոտ կառուցել աղբի վերամշակման գործարան, որտեղ կվերամշակվի նաեւ մեր մարզից տեղափոխված աղբը: Մտահոգված ենք նաեւ Սեւանա լիճ թափվող կեղտաջրերի զտման ու մաքրման խնդիրներով, որի ուղղությամբ կազմում ենք իրատեսական ծրագրեր, որոնք շուտով կդրվեն գործողության մեջ: Եթե մենք խնամքով վարվենք մեր ռեսուրսների հետ, ապա մարդկությանը, անկախ նրա թվաքանակից, բավարար կլինի ամեն ինչ: Շատ ուրախ եմ, որ ձեր դպրոցում գործում է բնապահպանական խմբակ, որը միտված է մարդկանց բնապահպանական դաստիարակություն տալուն: Այն նաեւ օրինակելի պետք է լինի մարզի մյուս դպրոցների համար»,-կարեւորել է մարզպետը:

Գնել Սանոսյանը հանդիպել է նաեւ Գեղարքունիքի միջնակարգ դպրոցում գործող «1+1» թերթի խմբագրակազմում ընդգրկված աշակերտներին: Ինչպես ներկայացրել է թերթի խմբագիր եւ պատասխանատու Ռոզա Հակոբյանը, թերթը, հիմնադրվել է 2019 թվականի ընթացքում և արդեն հրատարակվել է ինը համար, իսկ տարին կեզրափակվի եւս մեկ համարով: Թերթի հիմնադիրն ու հովանավորը ոչ միայն հոգացել է հրատարակչական ու այլ կարգի ծախսերը, այլ նաեւ՝ լրագրական ու խմբագության դասասենյակի հիմնանորոգման ու կահավորման ծախսերը:

Մարզպետը տվել է իր գնահատականը դպրոցական թերթի հիմնադրման ու զարգացման գաղափարի իրակականացման շուրջ: «Սովորաբար ներդրողները կամ գործարարները մարզպետարան են ներկայացնում տարաբնույթ ծրագրեր, որոնք հիմնականում վերաբերում են գյուղատնտեսությանը, վերականգնվող էներգետիկային, զբոսաշրջությանը, փոքր կամ միջին ձեռնարկատիրությանը: Թերթի հիմնադրի եւ հովանավորի կողմից մեկ տարի առաջ ներկայացված գաղափարն ինձ ավելի ոգեւորեց, որովհետեւ այսօր տպագիր մամուլի պահպանումը դժվար խնդիր է դարձել թվային զանգվածային լրատվամիջոցների ու համացանցի պայմաններում: Բայց որքան էլ զարգանա գիտությունը, նոր մեդիան, թերթի դերը, որպես առանձին ու կարեւոր մշակույթ, կենսագիր ու իրադարձությունների արձանագրող, պետք է պահպանվի: Եվ ես շատ ուրախ եմ, որ նորաստեղծ թերթը կազմվում ու լրացվում է ձեր հոդվածներով: Այս թերթում ստեղծագործելիս ձեզ համար կարող են բազմաթիվ նորարարական գաղափարներ ծնվել, որոնք կարող են կյանքի կոչվել ու ծառայել մեր հայրենիքի բարօրությանը: Հաջողություն եմ մաղթում բոլորիդ: Շարունակեք նույն եռանդով»,-նշել է մարզպետը:


Գնել Սանոսյանը սիրով պատասխանեց պատանի լրագրողների բազմաբնույթ հարցերին՝ անդրադառնալով մարզի կրթական, մարզամշակութային, բնապահպանական, գյուղատնտեսական ու այլ ոլորտներին վերաբերող հարցերին:

Տպել
1335 դիտում

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք