Կառավարությունը հավանություն տվեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծերի փաթեթին

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծերի փաթեթին։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ փաթեթով նախատեսվում են գործողություններ, որոնք թույլ կտան իրականացնել ակտիվների ուսումնասիրություն՝ հօգուտ պետության բռնագանձել օրենքի իմաստով չհիմնավորվող հարստությունը։

«Իրավասու մարմինը կգործի ՀՀ գլխավոր դատախազության կազմում։ Ուսումնասիրության համար հիմք կհանդիսանան որոշակի ազդակներ, մասնավորապես՝ որոշակի հանցագործությունների քրեական գործերի շրջանակներում ապօրինի ծագում ունեցող, այսինքն՝ օրինական եկամուտներով չհիմնավորվող գույքի առկայության տվյալները։ Իրավասու մարմինն իր լիազորությունների շրջանակներում կիրականացնի ուսումնասիրություն եւ առնվազն երեք տարվա ընթացքում կնախապատրաստի հայց ու կներկայացնի դատարան»,- ասաց նախարարը։

Բադասյանի խոսքով՝ գույքը ենթակա է բռնագանձման, եթե հայցվորն ապացուցում է, որ պատասխանողին պատկանող գույքն օրենքով նախատեսված ծավալներով չի հիմնավորվում օրինական եկամուտներով։ Այսինքն՝ սա պետության ապացուցման բեռն է, ասաց նախարարը։ Երկրորդ պայմանն այն է, որ պատասխանողը չի հերքում իր գույքի ապօրինի ծագման հնարավորությունը, եթե այդ գույքի արժեքը գերազանցում է օրենքով նախատեսված շեմը։

Ըստ նրա՝ երկար ժամանակ այդ շեմը 50 մլն դրամ էր, բայց ԵԽ փորձագետների կարծիքի համաձայն՝ միջին աշխատավարձի համեմատ այդ շեմը բարձր է եւ անհրաժեշտ է իջեցնել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ սա վերաբերո՞ւմ է պաշտոնյաներին, թե՞ ընդհանրապես բոլորին։ Ի պատասխան՝ նախարարն ասաց, որ առաջին հերթին ազդակ են հանդիսանում կոռուպցիոն բնույթի հանցագործությունները։

«Դա նշանակում է, որ պարտադիր ինչ-որ թեմայով պետք է հարուցված քրեական գո՞րծ լինի»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը։

Ի պատասխան՝ Բադասյանն ասաց. «Կա հոդվածների շրջանակ, որոնք ազդակ են հանդիսանում ուսումնասիրություններ սկսելու համար։ Հիմնականում կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են։ Վեց հիմք ունենք.

1-ին հիմքը. կա օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ, եւ կան ապօրինի ծագման գույքի մասին տվյալներ։

2-րդ հիմքը. կա հարուցված քրեական գործ, եւ անձը մեղադրյալ է ներգրավվել նախագծով սահմանված հանցագործություններից մեկով։

3-րդ հիմքը. առկա են բավարար հիմքեր՝ կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք, բայց քրեական հետապնդումն անհնար է։

4-րդ հիմքը. առկա են բավարար հիմքեր կասկածելու՝ առկա է ապօրինի ծագման գույք, բայց քրեական գործը կասեցվել է։

5-րդ հիմքը. օպերատիվ հետախուզական տվյալներով՝ առկա են բավարար հիմքեր, որ բացառապես պաշտոնատար անձինք ունեն ապօրինի ծագման գույք, այս դրույթը բացառապես պաշտոնյաներին է վերաբերում, մնացածներն ավելի լայն են, եւ վերջին հիմքը՝ միջազգային հարցումներին պատասխանելու միջոցով»:

Տպել
2481 դիտում

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը