Դատարանը թույլատրել է «օրենքով գող» Հայկո Աստրախանսկիին լքել երկիրը, ապա հետախուզում հայտարարել

«Օրենքով գող» Հայկո Աստրախանսկի անունով հայտնի Հայկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. նա դատարանի թույլտվությամբ լքել է երկիրը եւ այլեւս չի վերադարձել:

«Օրենքով գողը» բերման էր ենթարկվել մի քանի ամիս առաջ՝ մարտին. նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող գործարանային արտադրության 5.6 մմ տրամաչափի օղակավոր բոցավառման 3 հատ փամփուշտ կրելու, ձեռք բերելու համար: Սարգսյանի նկատմամբ սկզբում որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Գործով նախաքննությունը երկու ամիս անց ավարտվել է, եւ այն ուղարկվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, մակագրվել դատավոր Վարդան Լեւոնի Գրիգորյանին:

Նիստերից մեկի ժամանակ՝ օգոստոսի 22-ին, Սարգսյանի պաշտպան Էդգար Արամյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ խնդրելով իր պաշտպանյալին թույլատրել սույն թվականի օգոստոսի 25-ից մինչեւ սեպտեմբերի 16-ը բացակայել Հայաստանից: Դատարանը բավարարել է միջնորդությունը եւ դատական նիստի օր նշանակել մեկ ամիս հետո: Նշանակված նիստերին, սակայն, Հայկ Սարգսյանը չի ներկայացել, իսկ ուղարկված ծանուցագրերը վերադարձվել են: ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն`25.08.2019 թ. Հայկ Սարգսյանը դուրս է եկել ՀՀ պետական սահմանով, իսկ վերադառնալու մասին որեւէ տվյալ չի եղել: Նշանակված երկու նիստերը այդպես էլ չեն կայացել. դրանցից մեկի ժամանակ մեղադրող դատախազ Ա. Կոստանդյանը հայտնել է, որ ամբաստանյալի բացակայությամբ հնարավոր չէ դատական նիստը շարունակել, սպառվել են նրան դատարան հրավիրելու բոլոր հնարավորությունները, ինչպես նաեւ պարզվել է, որ նա մեկնել է ՀՀ-ից եւ վերադարձի մասին տեղեկություն չկա: Հետեւաբար, դատախազը միջնորդել է ամբաստանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոփոխել, հայտարարել հետախուզում եւ գործի վարույթը կասեցնել: Դատարանն էլ բավարարել է միջնորդությունը:

Թեմայի վերաբերյալ մեր հարցերին պատասխանել է Հայկ Սարգսյանի պաշտպան Էդգար Արամյանը:

- Պարո՛ն Արամյան, ձեր պաշտպանյալը ընդունե՞լ է առաջադրված մեղադրանքը, թե՞ ոչ, ի՞նչ դիրքորոշում է հայտնել դրա վերաբերյալ:

- Մեղադրանքը չենք ընդունել:

- Ըստ մեղադրանքի՝ ձեր պաշտպանյալի պայուսակում են հայտնաբերվել փամփուշտները, ի՞նչ պատճառաբանությամբ չի ընդունում:

- Մենք ընդհանրապես դիրքորոշում չենք հայտնել, դատարանում պետք է խոսեինք:

- Ի վերջո, ինչո՞ւ էր ձեր պաշտպանյալը ցանկանում որոշ ժամանակով մեկնել ՀՀ-ից:

- Բուժման նպատակով արտասահման պետք է մեկներ:

- Հայաստանում այդ բուժումը հնարավոր չէ՞ր:

- Մասնագիտական այնպիսի պահ էր, որ ինքը բուժումը էնտեղ էր սկսել, այդ հիվանդությունը նոր չէր իր մոտ, ուստի որոշեցինք, որ էնտեղ էլ շարունակի:

- Որտե՞ղ պետք է մեկներ բուժում ստանալու:

- Քաղաքը չեմ հիշում, շենգենյան երկրներից մեկում էր, մենք միջնորդության մեջ տեղը չէինք նշել:

- Պարո՛ն Արամյան, երբ դատախազը միջնորդել է ձեր պաշտպանյալի խափանման միջոցը փոխել կալանքով, դուք համաձայն չեք եղել, ի՞նչ պատճառով. չէ՞ որ Սարգսյանը, ըստ էության, խուսափել է քննությունից:

- Նախ, ինքը պատշաճ չէր ծանուցվել: Այսինքն՝ երկու նիստ հստակ պատասխան չունեինք՝ անձը պատշաճ ծանուցվե՞լ է, թե՞ ոչ, մինչեւ որ ստացանք պատասխան, որ բնակարանի դուռը փակ է, ոչ ոք չի բնակվում, ու դրանից հետո նոր արդեն երրորդ նիստին դատարանը խափանման միջոցը փոխեց՝ բավարարելով մեղադրողի միջնորդությունը:

- Այսինքն՝ պատշաճ ծանուցված չէ, դրա՞ համար չի ներկայանում նիստերին, թե՞ իրականում ՀՀ-ում չէ:

- Ճիշտն ասած՝ տեղեկություն չունեմ: ՍԵԿՏ հարցման պատասխանը եկավ, որ ինքը ՀՀ սահմանը նորից չի հատել, այսինքն՝ չի վերադարձել:

- Պարո՛ն Արամյան, հիմա ձեր պաշտպանյալից տեղեկություն ունե՞ք, ի վերջո, բուժում ստանո՞ւմ է, թե՞ ոչ:

- Բացարձակ տեղեկություն չունեմ:

- Դուք բողոքարկե՞լ եք հետախուզում հայտարարելու եւ կալանավորելու դատարանի որոշումը:

- Դեռ չենք բողոքարկել, եթե դրա անհրաժեշտությունը լինի, կբողոքարկենք:

- Պարո՛ն Արամյան, ի վերջո, ձեր պաշտպանյալի մեղադրանքում ի՞նչ ապացույցներ են դրվել:

- Մենք ապացույցի ձեռքբերման աղբյուրն էինք պատրաստվում վիճարկել, բայց հերթը դրան չհասավ:

- Ինչպե՞ս է ձեռք բերվել:

- Քրեադատավարական օրենքի խախտմամբ. փորձագետին ինչ ուղարկել էին, արձանագրության մեջ չէր երեւում:

- Հայկ Սարգսյանին «ասֆալտափռման» օպերացիայի շրջանակո՞ւմ էին բերման ենթարկել:

- Ճիշտն ասած՝ չգիտեմ, մեքենայից իջնելիս 6-րդ վարչության աշխատակիցները բերման են ենթարկել:

Աստրախանսկի Հայկոն ՀՀ եւ ՌԴ քաղաքացի է, ծնվել է Աստրախանում: Նա պարբերաբար հայտնվել է նաեւ ռուս իրավապահների ուշադրության կենտրոնում, մասնավորապես՝ 2015 թվականի փետրվարին Մոսկվայում ձերբակալվել էր՝ 2.85 գրամ հերոին պահելու կասկածանքով: Ձերբակալման պահին, ըստ ռուսական լրատվամիջոցների, նա թմրանյութի ազդեցության տակ է եղել: Հայկո Աստրախանսկին նախկինում մի քանի անգամ դատապարտվել է գողության համար:

Տպել
7325 դիտում

ԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակները

Վաղարշակ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ հայրենականում զոհված մարտիկների հիշատակին

Լիտվայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Դեսպան Մարտիրոսյանն իր հավատարմագրերն է հանձնել Լիտվայի նախագահին

Կիմ Չեն Ընի քույրը ԱՄՆ-ին խորհուրդ է տվել Փհենյանի հետ երկխոսության հույսեր չունենալ

Երևանի «գաի պլաշչադկայում» փորձարարության ժամանակ փորձագետը վրաերթի է ենթարկել փաստաբանին. նա հոսպիտալացվել է

Հնդկաստանում հայտնաբերված COVID-19-ի նոր տեսակը տարածվել է ավելի քան 90 երկրում. ԱՀԿ-ն անհանգստացած է

Թեհրանը խոչընդոտ չի տեսնում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ավարտի համար. Ալի Ռաբի

Առաջիկա օրերին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն

Իրանը շնորհավորել է Հայաստանին արտահերթ ընտրությունները հաջող անցկացնելու կապակցությամբ

Ռուսաստանն անում է հնարավորը՝ հայ գերիներին վերադարձնելու համար. ՌԴ դեսպան Կոպիրկին

ԳԹԿ-ն հրապարակել է «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների միասնական քննության թեստերն ու պատասխանները

Ինչո՞ւ ժողովուրդը ձեզ չներեց. Քոչարյանը լրագրողի հարցին ուղիղ չպատասխանեց

ՀՀ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Նորայր Նորիկյանը

Կարծում եք՝ ինչ-որ մանդատների համա՞ր ենք գնում խորհրդարան. Քոչարյան

ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի մեքենայի տակ նռնակ են նետել. իրավապահներն աշխատում են

Վրաց օրենսդիրները և իրավապաշտպանները ողջունել են ՀՀ խորհրդարանական ընտրությունների արդյունքները

Ես Փաշինյանի մեկնած համախմբման ձեռքը չեմ նկատել. Ռոբերտ Քոչարյան

Աջափնյակում զանգվածային ապօրինի շինարարություններ են տեղի ունենում. ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն առաջարկել է ամրապնդել համագործակցությունը ՀԱՊԿ-ի հետ

Սևանում տղամարդը ծեծելով սպանել է մորը, օրեր անց ինքնասպան եղել. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Ես ինքս գործադիրի մարդ եմ, օրենսդիր մարմնում ինձ լավ չեմ պատկերացնում. Քոչարյանը՝ մանդատը վերցնելու ցանկության մասին

13 հայ ռազմագերիների շինծու գործով դատավարությունը հուլիսի 1-ին է նշանակվել

Գեղարքունիքի մարզում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ բանակցություններ են ընթանում. ԶՈՒ ԳՇ պետ

40-50 հոգի, որոնք զինված են եղել, կրպակ են տեղադրել. մեր աշխատակիցները ոստիկանների հետ փորձել են կանխել, բայց չի ստացվել

44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքների քննարկման հարցը ներառվել է ԵԽԽՎ հանձնաժողովի այսօրվա օրակարգում. Հայրապետյան

Հայաստանը կարևորում է ՄԱԿ-ի հետ շարունակական ամուր և կառուցողական հարաբերությունները. նախագահը շնորհավորել է Գուտերեշին

Այստեղ աշխատեց նախկին իշխանությունների վերադարձի գործոնը. Քոչարյանը՝ իշխանությունների հաղթանակի մասին

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 77 նոր դեպք

Նիկոլ Փաշինյանի հրավիրած ամփոփիչ հանրահավաքը Հանրապետության հրապարակում՝ լուսանկարներով

ՀՀ 4 կալանավայրերի դատապարտյալներ համաձայնեցված կարգով կեղծ ՍՊԸ են հիմնել, այդ կնիքով՝ արել խոշոր հափշտակություններ. ՔԿ

Քաղավիացիայի կոմիտեի նախագահն արձակուրդ է մեկնում

Արցախի նախագահը երեկոյան հրավիրում է հանրահավաքի. խոստանում է խոսել բաց ու անկեղծ

2021թ. մայիսին Հայաստանում գրանցվել է աշխատատեղերի ամենաբարձր ցուցանիշը

«Ազատ հայրենիք» դաշինքի մաս կազմող «Պահպանողական» կուսակցությունը չի վիճարկում ընտրությունների արդյունքները

ԱՄՆ-ը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին, քաղաքական ուժերին էլ հորդորել խուսափել քաղաքական հաշվեհարդարներից

Բռնցքամարտիկ Համբարձում Հակոբյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ

«Ազատ հայրենիք» դաշինքը չի ճանաչում ԱԺ ընտրությունների արդյունքը

Կրակոցներ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից արձակված պարկուճներ