11-րդ դասարանցին դանակահարվել է «արա»-ով դիմելու պատճառով. անչափահասներն անհանդուրժող են դարձել

Երեւանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում երեկ աշակերտներից մեկը դանակահարել էր մյուսին՝ վնասելով որովայնի առաջնային պատը և ազդրը: «Երեխան արդեն տանն է, իրեն նորմալ է զգում: Ջերմություն չուներ, խոսել եմ հետը»,- այսօր «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը:

Նա պատմեց, որ միջադեպը տեղի է ունեցել ֆիզկուլտուրայի դահլիճում՝ երկար դասամիջոցի ժամանակ: Ներկա է եղել ֆիզկուլտուրայի ուսուցիչը, սակայն միջամտել չի հասցրել: «Մեծ դասամիջոցն այն պահն է, որ երեխաները հանգստանում են, իջնում խաղում են, դաշնամուր են նվագում: Եվ վոլեյբոլ խաղալիս, երբ ներկա էր ուսուցիչը, գնդակով մեկը մյուսին է հարվածել: Ըստ երևույթին՝ հարվածն ուժեղ է ստացվել, նա էլ ասել է. «Ինչի՞ ես խփում... արա՛»: Մյուս տղան էլ, թե՝ «արա»-ն ո՞րն ա: Եվ...: Ուսուցիչն ասում է՝ վայրկյան է տևել, չհասկացա՝ ինչ կատարվեց: Շատ վատ բան է եղել, մոլորված վիճակում ենք»,- պատմեց տնօրենը:

Նա հաղորդեց, որ միջադեպի մասնակից աշակերտները զուգահեռ 11-րդ դասարաններում են սովորում, նախկինում շփումներ չեն ունեցել, դանակահարողն իր դասարանից չորս հոգու հետ է շփվել. նոր աշակերտ էր: «Նա փակ տղա է, բայց բոլորովին ճնշված չէր: Երբեմն, երբ մի դասից կարող է փախչեր, բերում էին ինձ մոտ, ասում էի. «Թասիբով տղա ես երևում, ամոթ չէ՞, այդպիսի բան ես անում», մանկավարժական մոտեցումներով փորձում էի տրամադրել, որ այլևս նման բան չանի: Չէի պատկերացնի, որ կարող է նման բան լինել: Հայրը Սպիտակում է աշխատում, այսօր իր հետ էլ եմ խոսել, ասել եմ, որ, կարծում եմ, շատ պիտի լինի որդու կողքին. անցումային տարիքն է: Ընդհանուր առմամբ պապաները տղաների հետ շատ պիտի խոսեն: Չի կարելի ամեն ինչ թողնել դպրոցի վրա: Երեխան եկել է դանակով: Ում հետ խոսում ես, առաջին հերթին իր իրավունքներն է մեջբերում»:

Տնօրենի խոսքով՝ դպրոցում ընդհանրապես հանգիստ մթնոլորտ է: «Երբ նման դեպքերի մասին ենք լսել, լարվել ենք, ավելի զգույշ ու ուշադիր ենք եղել. ինչ իմանայինք, որ մի օր էլ մեզ հետ կպատահի»,- ասաց նա:

Նախկինում նկատվե՞լ են դեպքեր, որ երեխաները դանակ բերեն հարցին ի պատասխան՝ տնօրենը նշեց, որ արգելված է սուր գործիքներ բերել դպրոց, և որ դպրոցին կցված ոստիկանը պարբերաբար փորձում է ստուգել երեխաների պայուսակները: «Շատ-շատ հաճախ է լինում, որ տղաներն ընդդիմանում են, ասում՝ իրավունք չունեք և այլն: Բացատրում ենք՝ ինչ կա դրանում, բայց հիմնականում չեն թողնում, իրենց դուր չի գալիս ստուգելը»,- ասաց Կոստանյանը՝ հավելելով, որ ոստիկանն ամիսը երկու անգամ տարբեր թեմաներով զրույցներ է վարում տարբեր դասարաններում, բայց «երեխաները կարծես չեն ընկալում»:

Ի՞նչն է պատճառը, որ մի մանրուքից երեխաները կարող են չվարանել միմյանց լրջորեն վնասել: Հարցի պատասխանը տնօրենը չունի. «Երեկվանից դասղեկ-ուսուցիչներով խոսում ենք... չգիտեմ: Երեխաները շատ անհանդուրժող են դարձել. մի բարի խոսքը հազար հարց կշտկի: Ի՞նչ է պատահել, խփել ես՝ ասա՝ կներես. մի՞թե փոքր ժամանակ այդ կախարդական բառը քեզ տանը չեն սովորեցրել»:

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ (անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի) վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ գուցե վերջին օրերին անչափահասների մասնակցությամբ դեպքերի գրանցվելը ահազանգ է խնդրի մասին, սակայն, ընդհանուր առմամբ, նախորդ տարիների համեմատ դեպքերը ոչ միայն չեն ավելացել, այլև պակասել են. «Այս տարվա ընթացքում մեկ-երկու դեպք է եղել դպրոցում»: Մինչդեռ, օրինակ, նախորդ տարիներին ավելի շատ են եղել դեպքերը, և եղել է միջադեպ, որի հետեւանքով չի հաջողվել փրկել դեռահասին: «Շատ փոքր մարմնական վնասվածք էր՝ աորտային հարվածել էր եղունգկտրիչով, սակայն երեխայի կյանքը փրկել չհաջողվեց. ուղղակի հիվանդանոց չկարողացան հասցնել»,- ասաց նա:

Երեկվա դեպքին Դուրյանն անդրադառնալ չցանկացավ. «Պատճառների մասին խոսելը վաղ է, լավ կլինի նախաքննությունն ավարտվի, հետո անդրադառնանք դրան: Նախնական կարող եմ ասել՝ մեկը մյուսին «արա» բառն ասելու պատճառով է»:

Նախորդ միջադեպի մասին խոսելով (Պուշկին փողոցի թիվ 31 շենքի բակում վիճաբանություն էր եղել մոտ տասը երիտասարդի մասնակցությամբ, դանակահարվել էր 16-ամյա տղա)՝ Դուրյանը նշեց, որ անչափահասին դանակով հարվածը հասցրել է անչափահաս անձը:

Անդրադառնալով անչափահասների բախումների հավանական պատճառների մասին հարցին՝ Դուրյանն ասաց, որ դրանք կարող են և լինել չնչին. «Եթե խոսենք նախկինում կատարված դեպքերի մասին, ապա, իսկապես, նույն «արա»-ն կարող է դառնալ կռվի պատճառ, թեք հայացքը կարող է դառնալ պատմություն, իրար վնասելու պատճառ»:

Ոստիկանության ուսումնասիրությունները, նրա խոսքով, ցույց են տալիս, որ ամեն ինչ սկսվում է ընտանիքից: «Ինչքան էլ մեր ծնողներն ասեն, թե՝ չէ, մեր տանն էսպես չէ, էնպես չէ, բայց, ի վերջո, երեխան սուր կտրող-ծակող գործիքը որտեղի՞ց է բերում: Այլ հարց է, որ, օրինակ, այս դեպքում ասում է՝ գտել եմ, դա էլ դեռ պետք է պարզել՝ գտե՞լ է, ընկե՞րն է տվել, թե՞ տնից է բերել: Բայց այն, որ անչափահասների մոտ հայտնաբերվում է սառը զենք, կամ թեկուզ այն փոքր դանակներից, որ քրեորեն պատժելի չեն, քանի որ սառը զենք չեն հանդիսանում, միևնույն է, կարող են եղունգկտրիչի պես ճակատագրական լինեն: Մենք այստեղ խնդիր ունենք ծնողների հետ: Դեռահասությունն այն տարիքն է, երբ պիտի առավել ուշադիր լինենք: Պիտի նայենք՝ երեխաներն ինչով են տնից դուրս գալիս»,- ասաց նա:

Մի՞թե ծնողն ամեն օր տնից դուրս գալիս պիտի խուզարկի երեխայի գրպաններն ու պայուսակի ծալքերը: Դիտարկումը Դուրյանը հաստատում է՝ չհամաձայնելով ձևակերպմանը: «Ես չէի ցանկանա այստեղ «խուզարկել» բառն օգտագործել. դա ոստիկանության գործառույթն է: Ես կցանկանայի, որ ծնողները հենց երեխայի և նրա դիմացինի անվտանգության համար տեսնեին՝ երեխան ինչով է տնից դուրս գալիս: Դա մեր երեխաների անվտանգության ու դաստիարակության համար է: Ծնողը պարտավոր է»,- ասաց նա:

Եթե ուզի խփել, փայտի կտորով կամ քարով էլ չի՞ խփի: Հարցը, նրա կարծիքով, խիստ մտահոգիչ է. «Իհարկե, կարող են նաև փայտով հարվածել: Դրա համար էլ պիտի խոսենք մեր երեխաների հետ: Պիտի ժամանակ տրամադրենք՝ հոգնածությանը, գործերին չնայելով: Երեկոյան երեխան իր համակարգչի մեջ է, իրեն դա է հաճելի, մենք էլ մեր գործերով ենք, կարևոր են, բայց դա այն տարիքն է, երբ մենք մեզնից շատ բան պիտի կտրենք հանուն նրանց»:

Ճի՞շտ է ամեն ինչ ընտանիքի վրա թողնելը հարցին ի պատասխան՝ Դուրյանն ասաց. «Իրականում ընտանիքի դերն առանցքային է: Մի որոշ ժամանակ առաջ դեպք էր եղել. անչափահասներ ենք բերել բաժին, կանչում ենք հորը, գալիս է, տեսնում, որ իր երեխան մյուսին խփել է, ասում է՝ լավ չի խփել, պիտի ավելի ուժեղ խփեր... ոստիկանների ներկայությամբ: Ի՞նչ ասես: Եթե տանն անընդհատ կռիվ է, երեխան դա է իր հետ բերում դուրս, դպրոց: Մենք տանն անձնական օրինակով դաստիարակելու խնդիր ունենք, դպրոցում ճիշտ կրթել-դաստիարակելու խնդիր ունենք: Դասարաններում պիտի ընկերական մթնոլորտ ստեղծվի»:

Ի՞նչ է անում ոստիկանությունն այդ նպատակով հարցին ի պատասխան՝ Դուրյանը նշեց՝ մի շարք կանխարգելիչ միջոցառումներ. «Ոստիկանությունը, ԿԳՄՍ-ի հետ համագործակցելով, պարբերաբար մտնում է դպրոցներ՝ զրուցելու անչափահասների հետ տարբեր թեմաներով. հանցագործությունների, թմրամոլության, բռնության մասին ենք խոսում: Իրենց մասով ոստիկանները հնարավորինս աշխատում են անչափահասների հետ, երբեմն նման զրույցների ժամանակ երեխան կարող է հարց տալ երրորդ անձի անունից, ասենք, ընկերս այսպիսի իրադրության մեջ է՝ ի՞նչ անի: Ու դու հասկանում ես, որ դա հենց իրեն է վերաբերում: Եվ շատ լավ է, որ գոնե այդպես նա իր այդ հարցի պատասխանը ստանում է: Նման զրույցները սովորաբար սկսվում են թեմայի մասին ոստիկանի խոսքով, բայց շատ արագ վերածվում են աշխույժ հարցուպատասխանի, մտերիմ զրույցի»:

Կանխարգելիչ միջոցառում է նաև շրջիկ ոստիկանների աշխատանքը բակերում երեխաների հետ. Դուրյանը նշեց, որ հատկապես ամառվա ամիսներին բազմաթիվ կռիվներ են ընդհատվում կամ կանխվում ոստիկանի միջամտությամբ, դեռահասների մոտից հայտնաբերվում են դանակներ ու կռփազենք (կաստետ): «Շատերը, ի դեպ, չգիտեն՝ քրեական օրենսգրքի փոփոխություններից հետո կռփազենքը համարվում է սառը զենք»,- ընդգծեց նա:

Հիշեցրեց, որ եթե զենքը հայտնաբերվում է անչափահասի մոտ, ուղարկվում է ճշտելու՝ դա համարվում է սառը զենք, թե ոչ, դրանից հետո ճշտվում է երեխայի տարիքը, որից հետո անչափահասը լինում է հաշվառման մեջ ոստիկանության իր տարածքային մասում և իր հետ տարվում են կանխարգելիչ աշխատանքներ:

Կարո՞ղ է ավագ դպրոցի համակարգը նպաստել դեռահասների միջև ագրեսիայի դրսևորման դեպքերի ավելացմանը, քանի որ նրանք անցումային շրջանում կտրվում են իրենց հարազատ միջավայրերից և փորձում ինքնահաստատվել նոր միջավայրում, որտեղ մյուսներն էլ ունեն նույն խնդիրը: «Միգուցե սկզբնական ժամանակաշրջանում, երբ նոր էր ներդրվել ավագ դպրոցի համակարգը, այո՛, բայց հիմա՝ ո՛չ: Մեր պաշտոնական վիճակագրությունն էլ վկայում է, որ առավել շատ են լինում բախումները 8-րդ, 9-րդ դասարաններում՝ հիմնական դպրոցում, քան՝ ավագում: Իսկ վիճակագրության հետ չես վիճի»,- ասաց Նելլի Դուրյանը:

Կարմեն Մարտիրոսյան

Տպել
5873 դիտում

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան