Պատրիարք ընտրվեց Մաշալյանը. Աթեշյանը շնորհավորել եւ բարեմաղթել է նորընտիր պատրիարքին

11/12/2019 schedule12:41

Պոլսի հայոց պատրիարք է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:

Պոլսի հայոց պատրիարքարանի Կրոնական ժողովի ատենապետ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ հաջողություններ մաղթելով նորընտիր պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանին:

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Ազգային պատգամաւորական ժողովը այսօր կ՚ընտրէ Պոլսոյ Պատրիարքական Աթոռի 85-րդ գահակալը։ Շաբաթավերջի քուէարկութեան արդիւնքին հետ ուղիղ համեմատութեամբ գահ կը բարձրանայ Բարձր. Տ. Սահակ Ս. Եպսկ. Մաշալեան, որ վերջին շրջանին կը վարէր տեղապահի պաշտօն եւ այժմ արդէն կը ստանձնէ մեր նուիրապետական ու սուրբ Աթոռին ղեկը։ Այսու կու գանք անկեղծօրէն շնորհաւորել նորընտիր պատրիարքը, որուն կը մաղթենք յաջողութիւններ։

Որպէս Պոլսոյ Աթոռի հոգեւորականաց դասու երիցագոյն անդամը՝ կը մաղթենք, թէ այս նոր շրջանին թրքահայ ազգային-եկեղեցական կեանքէն ներս վերահաստատուի միասնականութիւնն ու եղբայրութիւնը։

Մեր աղօթքն է, որ այս դարաւոր Պատրիարքական Աթոռին առջեւ բացուի ծաղկուն նոր շրջան մը եւ անոր առաքելութիւնը արգասաւորուի նոր ձեռքբերումներով՝ ի պայծառութիւն մեր սուրբ Եկեղեցւոյ եւ ի շահ մերազն ժողովուրդին։

Տէրը անսասան պահէ Պոլսոյ Հայոց Պատրիարքութիւնը եւ իր Սուրբ Հոգին անպակաս ընէ մերազն հաւատացեալ ժողովուրդի վրայէն»։

Տպել
1179 դիտում

«Հարգելի պարոն Մարուքյան, ես ձեր օգնության կարիքը բնավ չունեմ». Միրզոյանն ու Մարուքյանը բանավիճեցին (տեսանյութ)

Սլավիկ Հայրապետյանը հաջող է հանդես եկել գեղասահքի Եվրոպայի առաջնությունում. 3-րդ տեղում նույնպես հայ մարզիկ է

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը. օրակարգում ներառված է 27 հարց

Սպանություն Տավուշի մարզում. կնոջը խեղդամահ անելու կասկածանքով ձերբակալվել է Չինարիի մշակույթի տան 31-ամյա տնօրենը

ՄԻՊ-ը տեսակցել է 16-ամյա աղջկա սպանության գործով մեղադրյալ Ռաֆայել Սուքիասյանին եւ առանձնազրույց ունեցել

Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 570-ը

Գերմանական տուրիստական ընկերությունները արձագանքում են դեպի Հայաստան «լոուքոսթերների» չվերթներին. Կարապետյան

Ինքնաթիռ չի ընկել, ոչինչ չի պայթել. տեղի ունեցածն օդային զորավարժություններ են. Հայկ Չոբանյան

Սև ծովից ցուրտ մթնոլորտային ճակատ է ներթափանցում, սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի․ Գագիկ Սուրենյան

Փրկարարները Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան դուրս են բերել արգելափակումից

Թուրքիան երբեք այդպիսի խայտառակ նամակ չէր ստացել ԱՄՆ-ի նախագահից. Դավութօղլու

Երևանում և 5 մարզում այսօր սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը

ՀՀ տարածքում կան մի շարք դժվարանցանելի ճանապարհներ. Սյունիքում մերկասառույց է

Պողոս Պողոսյանի սպանության գործով հարցաքննվել է նաեւ նրա եղբորորդին

2008-ից հետո խլել են բիզնեսներս, բայց իրավապահ համակարգը այսօր էլ դիմադրում է հեղափոխությանը. բաց նամակ վարչապետին

Տավուշում որեւէ արտառոց դեպք չի գրանցվել, պայթյուն չի եղել, Ենոքավան գյուղում էլ ինքնաթիռ չի ընկել. Սիփան Փաշինյան

Բրիտանական դատարանը սկսել է Իրանի նկատմամբ ունեցած պարտքի գործով լսումները

«Honda CR-V» մակնիշի ավտոմեքենան հարվածել է պատին. 23-ամյա վարորդը հոսպիտալացվել է

Մխիթար Հայրապետյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի երիտասարդության և սպորտի հարցերով նորանշանակ հայ նախարարի հետ