Ոստիկանները բացահայտել են Գյումրիում կատարված դանակահարությունը (տեսանյութ)

Դեկտեմբերի 9-ին ոստիկանության Մուշի բաժին բերման է ենթարկվել Գյումրիի Կոշտոյան փողոցի մի բնակիչ: Վերջինս կասկածվում է դեկտեմբերի 7-ին 47-ամյա մի տղամարդու դանակահարելու մեջ:

Բացահայտման ուղղությամբ ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դանակահարության դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 7-ին, ժամը 15.30-ին, Գյումրիի Շչերբինայի փողոցի սկզբնամասում` կոշկի վերանորոգման կրպակի մոտ: Վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով տուժողին մարմնական վնասվածք պատճառած 65-ամյա տղամարդն արդեն  տվել է խոստովանական բացատրություն:

Հանգամանքները պարզվում են: Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին, ժամը 16:00-ի սահմաններում, շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավաքնդակի և որովայնի կտրած-ծակած վերքերով Գյումրիի Շարլ Ազնավուրի անվան հրապարակից հիվանդանոց է տեղափոխել 47-ամյա մի տղամարդ: Օպերատիվ խումբը բժշկական կենտրոն էր մեկնել: Սակայն տուժողն ի վիճակի չէր եղել բացատրություն տալու: Նշանակվել էր  դատաբժշկական փորձաքննություն:

Տպել
411 դիտում

ՀՀ բանակը պատրաստ է ոչ միայն կասեցնելու հակառակորդին, այլեւ ստիպելու մտորել անվերադարձ կորուստների մասին. Արտակ Դավթյան

«Հիմա վերադարձել եմ Կոնդ, ապրում եմ մեր հին տանը` նույն տունն է, նույն աստիճանները` ինչպես կար 50 տարի առաջ»

Նախագահ Արմեն Սարգսյանն Իսրայելում այցելել է Technion տեխնոլոգիական ինստիտուտ

Քոբի Բրայանթի կործանված ուղղաթիռի օդաչուն հայ է եղել

Կասեցվել է կարագի փոխարեն սփրեդի մատակարարումը Սիսիանի մանկապարտեզներին

Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը հունվարի վերջին Ժնեւում կհանդիպեն. Աննա Նաղդալյան

Նախկին իշխանությունները փորձում են համոզել, որ Թովմասյանի հետ հաշվեհարդար են տեսնում. Փաշինյան (տեսանյութ)

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հրատապ նիստ է հրավիրել, քննելու են Հարթենյանի հարցը

2020թ.-ին պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը 2017 թվականի ցուցանիշի նկատմամբ աճել են 21%-ով․ Ն․Փաշինյան

Գիշերները, այսօրվա հետ համեմատած, տաքանում են մոտ 8-10 աստիճանով․ Գագիկ Սուրենյան

Մահացել է լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթը

Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մարդատարների համար՝ դժվարանցանելի

ՍԴ նախագահի պաշտոնին կեղծիքով տիրացած անձը թանկարժեք ընծա էր մատուցել վարչապետին. Ն. Փաշինյանի նոր գրառումը

Ախր հեչ հանդուրժելու բաներ չեն

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բախվել է 3 մեքենա. մեկը կողաշրջվել է.կան վիրավորներ (լուսանկարներ)

Աջափնյակում մեկնարկել են ապօրինի կրպակների ապամոնտաժման աշխատանքները

Կարևոր է, որ Իսրայելն առաջնային դեր ունենա և ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Ա. Սարգսյանը հանդիպել է Իսրայելի նախագահին

Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն է տեղի ունեցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

«Արմատական ընդդիմություն»-ը գազո՞վ է աշխատում

Աղմուկ հայկական ուշուում. ֆեդերացիայի անդամները կարծում են՝ նախկին նախագահի օրոք ֆինանսական չարաշահումներ են եղել