«Աջափնյակ» բարեգործական հիմնադրամից յուրացվել է 10 միլիոն դրամից ավելի գումար․ նոր բացահայտում

10/12/2019 schedule20:20

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել «Աջափնյակ» բարեգործական հիմնադրամի տնօրենի ապօրինությունների վերաբերյալ։  Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:

Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ հիշյալ հիմնադրամի տնօրենը 2016 թվականին Աջափնյակում գտնվող մանկապարտեզներից մեկի վերանորոգման համար հատկացված գումարներից հիմնադրամի դրամարկղից ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել է ընդհանուր 1 միլիոն 960 հազար դրամից ավելի գումար։

Բացի այդ, 2012-ից 2016 թվականների ընթացքում հիմնադրամի միջոցներով ֆինանսավորել է Երևանի քաղաքապետարանի և Աջափնյակ վարչական շրջանի վարչակազմի մասնակցությամբ տարբեր ռեստորանային համալիրներում կազմակերպված խնջույքները, ինչի հետևանքով հիմնադրամին պատճառվել է 8․970․000 դրամի վնաս։

Ոստիկանությունից նաեւ հայտնեցին, որ նյութերի նախապատրաստման ընթացքում հիմնադրամի տնօրենը վերականգնել է հիմնադրամին պատճառված 10 միլիոն 930 հազար դրամից ավելի վնասը։

Տպել
826 դիտում

ԱԳ փոխնախարարը հանդիպել է Մեքսիկա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի նախագահի հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Բեռլինի Թումո կենտրոնի հիմնադրման վերաբերյալ պայմանագրի ստորագրման արարողությանը

ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը հանդիպել է Զինված ուժերի մատակարար ընկերությունների ներկայացուցիչների հետ

Պարոն քաղաքապետ, հույս ունեմ, որ ձեզ իսկապես ճիշտը չեն զեկուցում. բաց նամակ Հայկ Մարությանին

Սահմանադրական փոփոխություններն անպայման ենթադրելու են հանրաքվե․ արդարադատության նախարար

Ֆինանսների փոխնախարարը հանդիպել է ԵՄ պատվիրակության հայաստանյան ներկայացուցչության անդամների հետ

Տիգրան Ավինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ տնօրենին

Ես անասունին ոնց հասցնեմ մոտակա սպանդանոց, ավելի լավ ա ջուրը գցեմ, պրծնեմ. լոռեցի անասնապահները ճամփա փակելը հետաձգել են

ՀՀ ՊՆ աշխատանքային խումբը մասնակցում է ՀԱՊԿ միացյալ շտաբում անցկացվող քննարկումներին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարգեւատրել է ԱԻՆ աշխատակիցներին (տեսանյութ)

Քիմ Քարդաշյանի «Արդարադատության նախագիծ» վավերագրական ֆիլմի թրեյլերն արդեն հասանելի է (տեսահոլովակ)

Զինվորական ծառայության են մեկնել Վայոց ձորի մարզի զինակոչիկները. ՊՆ

Ճանապարհին անասունը քաշ ա քցում, ստրես ա տանում. բողոքի ցույցի մասնակիցները խոստացան ճանապարհը փակելուց բացի նաև քանդել

Պողոս Պողոսյանի սպանության գործով դատապարտված Աղամալ Հարությունյանը հարցաքննվել է

Կստեղծվի 500-ից ավելի նոր աշխատատեղ. հաստիքները համալրելու համար պետք է ուղարկել ինքնակենսագրականները

Նախ գրպանից գողացել էր բանալին, այնուհետեւ անձնագիրը, սոցիալական քարտը, բանկային քարտերն ու 80 հզ դրամ (տեսանյութ)

Ամերիկացի հայտնի հաղորդավարուհին տարածել է Հայաստանում արված տեսանյութը եւ 6 մլն-ից ավելի դիտում հավաքել (տեսանյութ)

«Հայպետհիդրոմետի» նախկին շենքը մասամբ քանդել են. դրա փոխարեն հյուրանոց կլինի

Դատարանը չթույլատրեց Մանվել Գրիգորյանին մեկնել Ֆրանսիա՝ բուժումը շարունակելու

Վարչապետի մոտ քննարկվել են քաղաքացիական ծառայության գրասենյակի գործունեությունն ու առաջիկա տարում նախատեսվող անելիքները