Մալյանին աղբարկղը նետելը միջոցառում էր, որի նպատակը հանրային իրազեկումն էր. Դավիթ Պետրոսյան

10/12/2019 schedule20:21

«Մենք բազմիցս նշել եք, որ մեր նպատակը եղել է Նարեկ Մալյանին աղբարկղ նետելը, մենք երբեք հայհոյանքին հայհոյանքով չենք պատասխանել, մենք չենք լեգիտիմացնելու այդ վարքագիծը, չենք գործադրելու ֆիզիկական բռնություն»,- Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի բակում այսօր այս մասին հայտարարեց «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը՝ հավելելով, որ Մալյանին աղբարկղը նետելը միջոցառում էր, որի նպատակը հանրային իրազեկումն էր:

Հիշեցնենք՝ այսօր դատարանում մեկնարկեց եւ կարճ ժամանակ անց հետաձգվեց Նարեկ Մալյանին առեւանգելու փորձի գործով առաջին դատական նիստը:

Նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում, «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը շեշտեց՝ հեղափոխությունից հետո իրենք հայտարարել են, որ ՀՀ-ում պիտի լինի արժանապատիվ մթնոլորտ, արժանապատիվ քաղաքացիներ, եւ իրենց այս քայլով էլ իրենք բարձրաձայնել են շատ կարեւոր խնդրի մասին. «Այժմ մարդիկ գիտեն, որ համացանցում կարելի է հայհոյել, սադրել եւ դրա համար պատասխանատվության չենթարկվել: Ընդ որում, այդ վարքագիծը չի եղել միայն դեպքից առաջ, եղել է բազմաթիվ անգամներ: Դա պայմանավորված է եղել ՀՀ-ում տեղի ունեցած լուրջ փոփոխություններով՝ թավշյա հեղափոխությամբ, եւ մենք, որպես հեղափոխության ակտիվ մասնակիցներ, ՀՀ քաղաքացիներ, ամեն ինչ անելու ենք, որ ՀՀ-ում լինի արժանապատիվ մթնոլորտ»,-ասաց Պետրոսյանը:

Վերջինս, անդադառնալով գործի նախաքննությանը, նշեց, որ շատ հարցերի պատասխաններ դրանով չեն տրվել: Մեր այն հարցին, թե կոնկրետ ինչ հանգամանքների մասին է խոսքը, Պետրոսյանը պատասխանեց. «Մինչ այժմ բացահայտված չեն այն երկու անձինք, որոնք դեպքի սկսվելու ժամանակ տարածքը տեսանկարահանում էին, միջին տարիքի կին եւ տղամարդ էին, տարածքում կային նաեւ քրեականի առնվազն 5 աշխատակիցներ, որոնք եւս ներգրավված չեն քրեական գործով որպես վկա, եւ շատ կարեւոր է հասկանալ՝ ինչու: Սրանցից բացի, նախաքննության ընթացքում Մալյանը եւ իր որոշ ընկերներ իրենց պահել են ՀՀ շատ օրենքներին եւ սկզբունքներին ոչ հարիր հենց Ոստիկանության շենքի դիմաց, եւ նրանց կարգի հրավիրելու համար քայլեր չեն ձեռնարկվել»:

Դիտարկմանը, թե իրենց կողմից Մալյանին աղբարկղը նետել փորձելու քայլը եւս արժանապատվությունը վիրավորող քայլ չէ՞ր, Պետրոսյանը պատասխանեց. «Այո, հնարավոր է, որ լինեն այդպիսի մտահոգություններ, մարդիկ կարող են օբյեկտիվորեն նման կարծիք ունենալ, մենք լսել ենք շատ քննադատություններ եւ  դրանք ընդունում ենք, բայց պետք է հաշվի առնել նաեւ, որ այս խնդրի մասին մենք մեկ ու կես տարի բարձրաձայնում ենք, իսկ արժանապատվության հետ կապված երեւի նրան է պետք հարցնել՝ վիրավորվել է թե ոչ: Հայհոյանքի համար ՀՀ-ում վարչական տույժ է նախատեսվում, բայց այն հայհոյանքները, որ մեր հասցեին են հնչել, չեն կարող չափվել ոչ մի գումարով, ոչ մի գումար չի կարող փոխհատուցել այն վիրավորանքը, որ հասցվել է մեզ»,-ասաց գործով ամբաստանյալը:

Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեն դատարանից, ինչպես են պաշտպանները գնահատում իրենց շանսերը, «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամը պատասխանեց. «Մեր շանսերի հետ կապված մենք ընդհանրապես մտավախություն չունենք, մեր խիղճը հանգիստ է, մեր արած քայլը արդար է, գուցե օրենքի հետ լինի անհամաձայնություն, դա դատարանը կորոշի, բայց մեր շանսերը միշտ շատ լավն են լինելու, որովհետե մենք ոչ մի հետին միտք չենք ունեցել, եւ հուսով ենք, որ դատական համակարգը նույնպես իրեն բարեխիղճ կպահի»:

Նիստից հետո լրագրողների հետ զրուցեց նաեւ «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր, գործով տուժող ճանաչված Նարեկ Մալյանը, որը նշեց, որ իր փաստաբանի ջանքերով ամբողջությամբ ապացուցված է մեղադրանքը. «Չկա մի կտոր, մի հատված, որը բացատրության հավելյալ կարիք է զգում, մեր բախտից՝ տարածքը տեսանկարահանվել է, եւ երեւում է, թե այդ խուլիգանախումբը ինչքան ժամանակ առաջ է եկել, տարածքը դարանակալել: Դրանից հետո արդեն ԶԼՄ-ներով պատմել են, որ այդ ամենը կազմակերպած էր, այսինքն՝ որեւէ նոր բան ապացուցելու հարկ չկա, նրանք էլ ընդունում են արարքը, որ մեղսագրվում է իրենց, բայց գտնում են, որ չպիտի դատվեն, հակառակը՝ պիտի հերոսացվեն, որովետեւ ինչ արել են, արել են հեղափոխության արժեքների պաշտպանության նպատակով: Պարզից էլ պարզ է, որ նրանք վայելում են իշխանության բարձր հովանավարությունը, եւ առ այսօր անպատիժ են, բայց ես ձեզ խոստանում եմ, որ նրանք կստանան իրենց արժանի պատիժը»:

Մալյանի խոսքով՝ եթե դատարանը ենթարվի իշխանական ճնշումների եւ որոշի նրանց ազատ արձակել, այդ դեպքում ոչ մեկին ոչինչ չի խանգարի կրկնել նույն գործողությունը իր տեսակետը չկիսող անձանց նկատմամբ: Դիտարկմանը, թե վարչապետը եւս հայտարարել է, որ ոչ մի քայլ անպատիժ չպիտի մնա, Մալյանն ասաց. «Թույլ տվեք այստեղ համաձայնել վարչապետի հետ, ես էլ եմ այդպես կարծում, ամենակարեւոր կետը այս ամենում պատասխանտվության զգացումն է. մարդը կամ ունենում է պատասխանատվության զգացում, կամ չի ուզում պատասխանատվություն կրել իր արածի համար: Ես կարծում եմ, որ եթե մարդը, այլ ելք չտեսնելով, գնացել է հանցագործության, ապա պետք է պատրաստ լինի օրենքով նախատեսված կարգով պատիժ կրել»:

Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի դատարանից, Մալյանը պատասխանեց, որ իր ակնկալիքները օրենքի շրջանակում են. «Քրեական օրենսգիքը այս արարքի համար նախատեսում է 4-8 տարի ազատազրկում, ըստ այդմ, ինչպես դատարանը կորոշի: Հուսով եմ՝ իրավական դաշտում կլինի պատիժը, այդպես նրանց համար էլ լավ կլինի»:

Մալյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանն էլ ասաց, որ իրենք ակնկալում են արդարացի պատիժ, եւ երբ ժամանակը գա, պահանջելու են իրական ազատազրկում: Հարցին՝ առեւանգման փորձ իսկապե՞ս տեսնում են նշված արարքում, Աթանեսյանը պատախանեց. «Երբ անձին կտրում են իր բնական վիճակից, իր միկրոաշխարհից իր կամքին հակառակ, բռնությամբ տեղափոխում են այլ տեղ, դա արդեն առեւանգում է, եւ փառք Աստծո, որ այդտեղ են գտնվել Ոստիկանության աշխատակիցներ, եւ ամբաստանյալների կամքից անկախ՝ Մալյանին ազատել են այդ ճիրաններից»,-նշեց նա:

 

Միլենա Խաչիկյան

Տպել
4303 դիտում

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել