Կա քննադատություն, սեր ու գնահատանք. կարևորը մարդկանց չհիասթափեցնելն է. Աննա Հակոբյանի հարցազրույցը. Armenpress

10/12/2019 schedule11:54

«City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործունեության, քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման գործընթացի հարթ կազմակերպման, արտերկիր այցերի, երկրի ներսում ծավալող գործունեության ու խաղաղասիրական ակցիաների, ինչպես նաև քննադատություն ու գովեստ պարունակող արձագանքների մասին «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ վարչապետի տիկին, «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի հետ:

Աննա Հակոբյանն ամփոփել է տարին, հիմնադրամների կատարած աշխատանքը, քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման ծրագրերը, խաղաղության մասին պատկերացումներն ու Ադրբեջանի նախագահի տիկնոջն ուղղված կոչը:

Առանձնացնելով «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների համար տարվա ընթացքում գրանցված արդյունքներից կարեւորները՝ Ա. Հակոբյանը նշել է, որ տարին շատ հագեցած էր, «Իմ քայլը» հիմնադրամում տարվա կտրվածքով եղել է 3 մլն 425 հազար դոլարի շրջանառություն: Ստեղծման օրվանից մինչև այսօր հիմնադրամն ունեցել է 5 մլն դոլարի շրջանառություն:

«Դա համարում եմ մեծ արդյունք բոլորովին նոր ստեղծված հիմնադրամի համար: Կարևոր ձեռքբերումներից կարող եմ առանձնացնել կրթաթոշակի ծրագիրը: Այս տարի մենք մեծ աշխատանք տարանք վերհանելու այն մասնագիտությունները, որոնք մեր երկրի համար կարևոր են, աշխատաշուկայում պահանջարկ ունեն: Քննարկումներ ունեցանք գործատուների հետ, սահմանեցինք մեր չափանիշները և բավական աշխատանք տանելուց հետո, ի վերջո, 54 անհատի տրամադրեցինք կրթաթոշակ արտասահմանյան լավագույն բուհերում սովորելու համար»,- նշել է Աննա Հակոբյանը՝ առանձնացնելով նաեւ կազմակերպված փառատոները:

«Շարունակել ենք աղքատության հաղթահարման ծրագիրը, և պետք է նշեմ, որ շահառու ընտանիքների թիվն ավելացել է: Շարունակվել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին տրված ֆինանսավորումը:

«City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործունեությամբ տարվա ընթացքում 260 երեխայի և երիտասարդի բուժման ամբողջական ծախսերը հոգացել ենք, և դա թիվ մեկ ձեռքբերումն է մեզ համար: Աջակցության շղթան ամբողջական է՝ բուժում, դեղորայք, հոգեբանական ծառայություն, օրը 4 անգամյա սնունդ, բժիշկների վերապատրաստում: Ակտիվ ենք եղել երեխաների համար միջոցառումների կազմակերպման տեսանկյունից: Դրանք  ուրախացնում են, ինտեգրում են, հասարակության մեջ այդ երեխաների նկատմամբ վերաբերմունքն են փոխում: Հասել ենք նրան, որ շատերն իրենք են դիմում մեզ, որ որևէ ձևով երեխաներին ոգևորող նախաձեռնությամբ հանդես գան: Այս առաքելության մեջ մենակ չենք: 

Ունենք ձեռքբերում բժիշկների վերապատրաստման, միջազգային կապերի ընդլայնման առումով: Հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվում է Հայաստանում մանկական ուռուցքաբանության ուղեցույցների մշակման ու ներդրման ծրագիր, որի շրջանակներում ստեղծվել են մասնագիտական աշխատանքային խմբեր՝ ներգրավվել են նաև արտասահմանյան հայտնի փորձագետներ: Ծրագրի արդյունքում կունենանք ուղեցույցներ, որոնք կներառեն համապարփակ ինֆորմացիա՝ ախտորոշումից մինչև բուժում և հետագա հսկողություն, կիրառելի ինչպես բուժանձնակազմի բոլոր օղակների, այնպես էլ ընտանիքի անդամների համար։

Բոլորովին վերջերս նաև մեր հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում քաղցկեղ ունեցող երեխաներին տեղադրվում են երկարատև կրման կենտրոնական երակային մուտքի սարք՝ քիմիաթերապիա ստանալու համար։ Սա բուժման ավելի ժամանակակից մոտեցում է, որը թույլ է տալիս չվնասել երեխաների ծայրամասային երակները և ուղղակի անընդհատ չծակել նրանց՝ դեղորայք ներարկելու համար։ Մեկ խոսքով, ընդհանուր առմամբ, գոհ եմ երկու հիմնադրամների աշխատանքներից»:

Խոսելով հիմնադրամի բացերից՝ Ա. Հակոբյանը նշել է.

«Մենք աշխատում ենք բացերը լրացնելու ուղղությամբ: Խնդիրները բազմաթիվ են՝ սկսած վերաբերմունքից, ավարտած ֆինանսական, տեխնիկական, շենքային խնդիրներով: Օրինակ, մենք չունենք հյուրատներ, որ այդ երեխաների ընտանիքներին կարողանանք տեղավորել: Ես ուր այցելել եմ, մանկական քաղցկեղով հիվանդ երեխաների համար նախատեսված բժշկական հաստատություններն ունեցել են հյուրատներ: Դա պարտադիր օղակ է: Երեխաները երկրի տարբեր հատվածներից են գալիս, ընտանիքների համար պետք է մնալու տեղ լինի: Այն ուղղված է այդ ընտանիքի ամբողջականությունը պահելուն, տնային պայմաններ ստեղծելուն: Մեր հիվանդանոցը շատ լավ վիճակում է, սակայն, միևնույն է, հիվանդանոցային պայմաններ են, հետևաբար՝ ձգտում ենք ունենալ հյուրատուն, որպեսզի երեխաների ծնողները, ընտանիքը տեղավորվի: Նախատեսում ենք մյուս տարի սկսել հյուրատան նախագծային աշխատանքները, որից հետո արդեն կկարողանանք նախաձեռնել դրամահավաքներ հստակ այդ ծրագրի համար, քանի որ այն լինելու է բավական թանկ և մեծ նախագիծ: Դրանից բացի, շուտով կսկսենք մանկական քաղցկեղի պալիատիվ բաժանմունքի վերանորոգման աշխատանքները։ Կարծես բոլոր նախապատրաստական փուլերը ավարտվել են, և այժմ արդեն շինարարի հետ պայմանագրային փուլում ենք: Այսինքն՝ աշխատում ենք բոլոր անհրաժեշտ ուղղություններով»:

Անդրադառնալով խաղաղության արշավին եւ իր նախաձեռնությանը՝ ՀՀ վարչապետի տիկինը նշել է.

«Նման նախաձեռնությամբ հանդես գալը հոգուց և սրտից էր բխում, մի բան, որ պարտավոր ես անել: Եթե հիմա հարցնեիք՝ կսկսեի արդյոք այդ արշավը, միանշանակ կասեի՝ այո, դա կանեի՝ առանց որևէ բանի մասին մտածելու, որովհետև համարում եմ, որ դա իմ պարտքն էր: Ինչ վերաբերում է արձագանքներին, ապա ասեմ, որ դրանք շատ տարբեր էին ու հետաքրքիր: Նախ՝ դրական արձագանքները գերակշռում են Հայաստանում և երկրից դուրս՝ միջազգային հարթակներում: Մոտ 95 տոկոս դրական արձագանք է եղել: Ուզում եմ հատուկ առանձնացնել նաև իրենց որդիներին պատերազմական գործողությունների ժամանակ կորցրած մայրերի արձագանքը, որը նույնպես դրական էր: Որդեկորույս մայրն ասում է՝ թող ուրիշի որդին նույն ճակատագրին չարժանանա: Ինձ համար դա թիվ մեկ հիմնավորումն է, որ ես ճիշտ ուղղությամբ եմ գնացել: Նախաձեռնության վերաբերյալ բացասական գնահատականների մասնաբաժինը, թերևս, հինգ տոկոսի սահմաններում է: Այդտեղ ես կներառեի Ադրբեջանից հնչող արձագանքները, ինչպես նաև Հայաստանում տարբեր քաղաքական դրդապատճառներով հնչեցրած հայտարարությունները, որոնք շատ դեպքերում հարյուր տոկոսով համընկնում են»:

Անդրադառնալով Մեհրիբան Ալիևային ուղղված՝ Արցախ այցելելու հրավերին՝ Ա. Հակոբյանն ասել է, որ շարժառիթը Ադրբեջանի առաջին տիկնոջ ագրեսիվ հռետորաբանության վերաբերյալ իրեն ուղղված հարցն է եղել: Հանրության 95 տոկոսը դրական է արձագանքել, 5 տոկոսը՝ բացասական, այն էլ՝ բացառապես նախկին իշխանությունների մերձավորների եւ նրանց հետ կապ ունեցող անձանց կողմից, ովքեր իրենց բացասական կարծիքը հիմնավորելու համար կա՛մ խեղաթյուրել են իր խոսքը, կա՛մ՝ կոնտեքստից կտրել:

Լրագրողը հետաքրքրվել է, թե արդյո՞ք հանրային լինելը խանգարում է, եւ եղե՞լ են քննադատություններ, հրապարակումներ, որ զարմացրել են, ի պատասխան՝ Աննա Հակոբյանն ասել է.

«Չէի ասի, թե կաշկանդում է, որովհետև մենք ապրում ենք այնպես, ինչպես ապրում էինք: Չենք խուսափում լինել հանրային վայրերում՝ ո՛չ մեր երեխաները, ո՛չ իմ ամուսինը, ո՛չ ես: Երբ ժամանակ ենք ունենում, անպայման շարունակում ենք ընտանիքով գնալ այն վայրերը, որտեղ սիրել ենք հաճախել, հաճույքով ենք գնացել: Այսինքն՝ մենք մեզ չենք զրկում մարդկանց շրջապատում լինելուց: Բայց լինում են դեպքեր, որ, ուշադրության կենտրոնում լինելով պայմանավորված, վերանայում ես այս կամ այն քայլդ, ընտրությունդ, թեկուզ՝ հագուստի հետ կապված: Եղավ մի դեպք, երբ իմ հագուստի, ավելի շուտ՝ պայուսակի դետալներն էին լուսանկարվել ու քննարկվել: Շատ զարմանալի էր ինձ համար, դրանից հետո ավելի ուշադիր եմ լինում (ժպտում է-հեղ.)Շատ-շատ են եղել, երբ ոչ թե հրապարակումները զարմացրել են, այլ՝ կյանքից հիասթափեցրել: Օրինակ, կառավարական ինքնաթիռով մեկնել եմ Ժնև, ամուսինս ինձ համար ավտոմեքենա է գնել, բիզնես դասով եմ ճամփորդել, Մեհրիբան Ալիևայի հետ նույն ինքնաթիռով Փարիզից Նյու Յորք եմ մեկնել, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստին եմ մասնակցել… բազմաթիվ են նման լուրերը: Եվ ինձ միշտ հետաքրքիր է, թե այդ լուրերն ինչպես են ծնվում, հատկապես լրատվամիջոցների կողմից հրապարակվող: Երբ մարդիկ միմյանց այդպիսի տեղեկություններ են փոխանցում տրանսպորտում, իրենց շենքի բակում, ես կարող եմ հասկանալ, բայց երբ դա դառնում է լուր կամ հոդված, չեմ կարողանում տվյալ ԶԼՄ-ի խմբագրի գործողությունների տրամաբանական ընթացքը պատկերացնել»:   

Հարցին, թե ինչպե՞ս է լրացնում իր երեխաների հետ շփման բացը եւ միասին անցկացնելու ժամանակ Ա. Հակոբյանն ու երեխաները ունե՞ն սիրած, հետաքրքիր զբաղմունքներ, վարչապետի տիկինը պատասխանել է.

«Նույնիսկ այս գերհագեցած պայմաններում, ասեմ, որ հիմա իմ երեխաներն ինձ ավելի շատ են տեսնում, քան երբ ես թերթի խմբագիր էի աշխատում: Հիմա ավելի շատ ենք շփվում, նույնիսկ իրավիճակի բարելավում ունենք: Աշխատում եմ ավելի հաճախ երեկոն անցկացնել երեխաներիս հետ: Միասին լինելու ժամանակ սիրում ենք, օրինակ, գունավոր մատիտներով նկարել, ներկել: Իրենց սիրած բանջարեղենային սենդվիչն եմ պատրաստում, մուլտֆիլմ ենք դիտում, խաղեր ենք խաղում, հատկապես Արփիի հետ, հեքիաթ եմ կարդում»:

Ամբողջական՝ սկզբնաղբյուր կայքում:

Տպել
2263 դիտում

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան