Եվրանեսթ ԽՎ բոլոր պատվիրակները՝ բացառությամբ մեկի, հոտնկայս հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը (տեսանյութ)

Երեկ Թբիլիսիում՝ Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովի բացման արարողությանը, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը վեհաժողովի պատվիրակներին կոչ է արել հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը: Բոլորը ոտքի են կանգնել՝ բացառությամբ մեկ ադրբեջանցի պատգամավորի:

«Վեհաժողովի բացման արարողությանը ելույթիս ընթացքում ոչ միայն ներկայացրի Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ակնկալիքները, բարեփոխումներն ու մեր հանձնառությունները, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի եւ անվտանգության հարցերը, այլ նաեւ օգտվելով առիթից, որ այսօր (երեկ-խմբ.) ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի եւ արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրն է, խոսեցի Հայոց Ցեղասպանության մասին ու կոչ արեցի Եվրանեսթ ԽՎ-ի պատվիրակներին հարգել ցեղասպանության զոհերի հիշատակը»,- իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Աբրահամյանը:

Ավելի ուշ, երբ ադրբեջանական կայքերում տեղեկություններ հայտնվեցին, թե իբր շատ քիչ պատգամավորներ են ոտքի կանգնել Աբրահամյանի կոչից հետո, նա հրապարակել է տեսանյութ, որից երեւում է՝ բոլոր պատգամավորները՝ բացի մեկից, հոտնկայս հարգում են ցեղասպանության զոհերի հիշատակը: Ի դեպ, ադրբեջանական մամուլն Աբրահամյանի քայլը սադրանք է որակել:

Նշենք, որ խորհրդաժողովի ընթացքում հայկական պատվիրակությունը կարեւոր ձեռքբերումներ է ունեցել: Մասնավորապես, ինչպես տեղեկացրել ենք, մեր պատվիրակությանը հաջողվել է տապալել ադրբեջանական պատվիրակության կողմից ներկայացված հերթական հակահայկական նախաձեռնությունը՝ միջազգային բանաձեւերում դնել Մեծամորի ատոմակայանի փակման հարցը:

«Քվեարկությունից առաջ ելույթումս ներկայացրած փաստարկներն ու նաեւ մասնավոր քննարկումները ԵՄ ու ԱԼԳ երկրների պատգամավորների հետ արդյունք տվեցին, ու ադրբեջանցիները միայնակ քվեարկեցին իրենց առաջարկին»,- ավելի վաղ ֆեյսբուքյան էջում գրել էր Աբրահամյանը:

Նշենք, որ Գայանե Աբրահամյանի գլխավորած պատվիրակության կազմում Եվրանեսթ վեհաժողովին մասնակցում էին պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանը, Տարոն Սիմոնյանը, Միքայել Զոլյանը, Սարգիս Խանդանյանը, Վահե Էնֆիաջյանը, Նարեկ Մկրտչյանը, Արման Եղոյանը, Կորյուն Մկրտչյանը: 

Տպել
6464 դիտում

Հարվածել է, այնուհետ լվացրել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ