Այսօր ընտրված 102 պատվիրակները դեկտեմբերի 11-ին Ստամբուլում կընտրեն Պոլսո հայոց 85-րդ պատրիարքին

08/12/2019 schedule20:34

Պոլսո հայոց պատրիարքի ընտրությունից առաջ այսօր Ստամբուլում  ընտրվել են այն 102 պատվիրակները, որոնք դեկտեմբերի 11-ին Ստամբուլում ընտրելու են Պոլսի 85-րդ Հայոց Պատրիարքին:

Arevelk-ը հայտնում է, որ քվերատուփեր են տեղադրված եղել 30 եկեղեցիների մոտ։ Հայերը պետք է ընտրեին 102 պատվիրակի։ Պոլսահայերից բացի ընտրությանը մասնակցել են Կեսարիայի, Դիարբեքիրի, Ալեքսանդրետի, Հաթայի և Մուսա լեռան`Վաքըֆը գյուղի հայերը։

Նախնական տվյալներով, ընտրելու իրավունք ունեցող գրեթե 55 հազար հայից ընտրություններին մասնակցել են մոտ 30 հազարը:

Այսօր ընտրված 102 պատվիրակները կամ քաղաքացիական պատգամավորները դեկտեմբերի 11-ին Գում Գաբուի պատրիարքական սրահում կմասնակցեն Պոլսի 85-րդ պատրարքի ընտրության մեծ ժողովին: 

Ընտրությունը երկու թեկնածուի միջեւ է՝ պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի ու Կրոնական ժողովի ատենապետ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի: Հիշեցնենք, պատրիարքի թեկնածու համարվող Գերմանիայի թեմի նախկին առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը Պատրիարքարան նամակ էր ուղարկել` տեղեկացնելով, որ որոշում է կայացրել չառաջադրվել ընտրություններում, քանի որ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը նոր Պատրիարքի ընտրության համար համապատասխան կանոնադրություն էր ներկայացրել, ինչից հետո վերջինս նպատակահարմար չի համարել առաջադրվել:

Հիշեցնենք նաեւ, որ  Ստամբուլում այս տարվա մարտի 8-ին 62 տարեկանում մահացավ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը։ Նա Պոլսո Հայոց պատրիարքի պաշտոնը զբաղեցնում էր 1998-ից, իսկ 2008-ից գտնվում էր կոմայի մեջ եւ փաստացի պատրիարքի պարտականությունները կատարում էր պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

Տպել
681 դիտում

2019 թվականի ընթացքում ՊԵԿ-ը հայտնաբերել է 3 մլն դոլարից ավելի արժեքով թմրամիջոցներ. Վարդանյան

Ազատումներ, նշանակումներ ոստիկանությունում. Երեւանը նոր փոխոստիկանապետ ու ՊՊԾ գնդի հրամանատար ունի

Դուք գալիս եք ստեղծելու ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ նոր ապագան

Պետական սեփականության գույքն օտարվել է հավանական շուկայական արժեքից 13 անգամ պակաս գնով. դատախազություն

ԱԺ-ի շենքը որոշակի փոփոխությունների կենթարկվի. դիզայնի եւ կատարողի համար առաջիկայում մրցույթ կհայտարարվի

Հրայր Թովմասյանի պաշտպանական թիմին հնարավորություն տրվել Է ծանոթանալ դատարանի որոշմանը. ՀՔԾ

Կարո Փայլանը ներկայացվել է խաղաղության Նոբելյան մրցանակի

Տեղի ունեցածը սադրանք էր, որը առաջացրեց պոռթկում, մարդիկ էլ ռոբոտ չեն. Գագիկ Ծառուկյան

Երեւանի ոստիկանապետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. նրան փոխարինողի անունը հայտնի է

Վլադիմիր Պուտինի հրամանագրերով նշանակվել են ՌԴ նախագահի 2 օգնականներ

Քննիչը թույլ չի տալիս Հրայր Թովմասյանին ծանոթանալ դատարանի՝ խուզարկության որոշմանը. պաշտպան

Խորհրդարանը քննարկում է էներգետիկ ոլորտի ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտման նախագիծը

Դուք գալիս եք ստեղծելու ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ նոր ապագան

Ծագումով հայ 16-ամյա գեղասահորդը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ)

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է շահավետ պայմաններ ուսանողական վարկերի համար

Բագրատունյաց փողոցում վրաերթի ենթարկված 81-ամյա կինը մահացել է

Հատուկ միջոցառում Շիրակի մարզում․ բերման են ենթարկվել «քրեական ենթամշակույթ» կրող անձինք (տեսանյութ)

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու նախագիծը

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց շրջիկ առեւտրի ոլորտը կարգավորող օրինագծի փոփոխված տարբերակը․ ԼՀԿ-ն դեմ քվեարկեց

Արմեն Սարգսյանը ​Երուսաղեմում մասնակցել է Հոլոքոսթի​ հիշատակին​ նվիրված միջազգային համաժողովին