Քուվեյթի Կարմիր մահիկի հետ համագործակցելով հայկական Կարմիր խաչը կօգնի սիրիացի փախստականներին

08/12/2019 schedule16:48

Դեկտեմբերի 7-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը և Քուվեյթի Կարմիր մահիկի ընկերության նախագահ Հիլալ ալ-Սայերը Ժնևում՝ Շվեյցարիայում, ստորագրեցին «Հայաստանում սիրիացի փախստականների աջակցության» ծրագրի պայմանագիրը։

Ծրագիրը, որի մեկնարկը տրվել էր 2019 թվականի նոյեմբերի 1-ից, շարունակվելու է մինչև 2020 թվականի հոկտեմբերի 31-ը։ Նպատակն է բարելավել Հայաստանում սիրիացի փասխտականների բարեկեցությունը՝ ապահովելով մարդասիրական աջակցություն և կրթության հասանելիություն՝ առավել խոցելի ընտանիքներին։

Ծրագրի շրջանակներում․

  • 60 առավել խոցելի ընտանիքներ տարեկան 4 անգամ կստանան սննդի փաթեթներ,
  • 170 առավել խոցելի ընտանիքներ տարեկան 2 անգամ կստանան հագուստի ձեռքբերման վաուչեր,
  • 30 առավել խոցելի ընտանիքների՝ անհետաձգելի առողջապահական ծառայության կարիք ունեցող անդամներին կտրամադրվի անհրաժեշտ գումար,
  • առավել խոցելի ընտանիքների 40 ուսանողների կտրամադրվի ուսման վճարի մասնակի փոխհատուցում։

Աջակցության ընդհանուր գումարը կկազմի 100 000 դոլար։

Տպել
547 դիտում

Վլադիմիր Պուտինի հրամանագրերով նշանակվել են ՌԴ նախագահի 2 օգնականներ

Քննիչը թույլ չի տալիս Հրայր Թովմասյանին ծանոթանալ դատարանի՝ խուզարկության որոշմանը. պաշտպան

Խորհրդարանը քննարկում է էներգետիկ ոլորտի ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտման նախագիծը

Ծագումով հայ 16-ամյա գեղասահորդը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ)

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է շահավետ պայմաններ ուսանողական վարկերի համար

Բագրատունյաց փողոցում վրաերթի ենթարկված 81-ամյա կինը մահացել է

Հատուկ միջոցառում Շիրակի մարզում․ բերման են ենթարկվել «քրեական ենթամշակույթ» կրող անձինք (տեսանյութ)

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու նախագիծը

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց շրջիկ առեւտրի ոլորտը կարգավորող օրինագծի փոփոխված տարբերակը․ ԼՀԿ-ն դեմ քվեարկեց

Արմեն Սարգսյանը ​Երուսաղեմում մասնակցել է Հոլոքոսթի​ հիշատակին​ նվիրված միջազգային համաժողովին

ՌԴ 6 քաղաքացուց բաղկացած արշավախմբից մեկի ինքնազգացողությունը վատացել է. մեկնել են փրկարարները

Մի շարք ճանապարհների ձյան տեղումներ են. Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է

Հրազենային վիրավորում ստացած 2 զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է ծանր. ԱՀ ՊՆ

ՀՔԾ-ն այս պահին խուզարկություն է իրականացնում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում. պաշտպան

Դեպքով կա 2 վիրավոր, զոհ չկա. Արծրուն Հովհաննիսյանը՝ Արցախի ՊԲ-ի դեպքի մասին

5-րդ զորամիավորման ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են ցուցադրական պարապմունք

«Մետրոպոլիտեն» հյուրանոցի մոտակայքում այրվել է ավտոմեքենա

Ակունք գյուղում հրդեհվել է տան տանիք

ԱՄՆ-ը լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Իրանի հետ կապված մի քանի ընկերությունների համար

«Արդշինբանկը» աննախադեպ ծավալի՝ 300 միլիոն դոլարի եվրոբոնդ է թողարկել, աննախադեպ ցածր 6.5 տոկոսով. վարչապետ