Մոսկվայում աճուրդի կհանվեն կալանավայրից Փարաջանովի գրած նամակները

Դեկտեմբերի 11-ին Մոսկվայում կանցկացվի աճուրդ, որի լոտերից մեկը կլինի Սերգեյ Փարաջանովի հազվագյուտ նամակները, որոնք նա գրել է կալանավայրից։ Աճուրդում կցուցադրվի նաեւ «Հայելի» ֆիլմի սցենարի նմուշը՝ ստորագրված Անդրեյ Տարկովսկու կողմից։

Այդ մասին տեղեկացնում է հայկական ազգային մշակույթի թանգարանը Մոսկվայում՝ հղում անելով «12 աթոռ» աճուրդային տան հաղորդագրությանը:

Առաջիկա աճուրդի հազվագյուտ լոտերից մեկը՝ Անդրեյ Տարկովսկու կողմից ստորագրված «Հայելի» ֆիլմի սցենարի օրինակն է՝ կոշտ կազմով հատուկ տպաքանակից եւ նշումների համար լրացուցիչ էջերով։ Այդ կերպ տպագրվել է ընդամենը մի քանի օրինակ՝ նկարահանող խմբի համար։ Մեկնարկային գինը՝ 630 000 ռուբլի»,- ասվում է «12 աթոռ» աճուրդային տան հաղորդագրության մեջ:

Փարաջանովի նամակների մեկնարկային գինը կլինի 325 000 ռուբլի՝ յուրաքանչյուր նամակի համար։ Այդ նամակներն ուղղված են քրոջը՝ Աննա Փարաջանովային եւ զարմիկին, ինչպես նաեւ՝ Փարաջանովի նկարներն ու լուսանկարները։ Ռեժիսորը կալանավորվել է 1973թ. դեկտեմբերի 17-ին եւ պատիժը կրել հանցագործների հետ: Նա դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման: Փարաջանովը ամսական 2 նամակ գրելու իրավունք ուներ:

«Մնացել է 810 օր։ Ուժ չկա։ Հավանաբար, սա վերջն է»,- հատված նրա 1976 թվականի նամակից: Հարազատներին ուղղված նամակներում նա գրում է սովի եւ այն մասին, որ եթե ինքը փորձի ինչ-որ բան գրի առնել իր գաղափարներից, ապա կարող են պատժաժամկետը երկարացնել։ Այս լոտի մեջ կան նաեւ փշալարերի հետեւում եւ բանտային բաճկոնով ինքնանկարներ պատկերող բացիկներ:

Տպել
507 դիտում

Ամուլսարի հարցը որեւէ սցենարով չի լուծվելու, քանի դեռ ճանապարհը փակ է․ վարչապետը ենթադրում է՝ «Լիդիան»-ը կդիմի արբիտրաժ

ԱՀ նախագահի թեկնածու Աշոտ Ղուլյանն արձագանքել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցադրմանը

Երեկ հրազենային վիրավորում ստացած զինծառայողներից մեկը կյանքի հետ անհամատեղելի վիրավորում ունի. Դավիթ Տոնոյան

Սերժ Սարգսյանի զագրեբյան ելույթը խղճահարության արժանի դրսեւորում էր․ Նիկոլ Փաշինյան

Իմ կոստյումը գիտե՞ք ինչով է տարբերվում Սերժ Սարգսյանի կոստյումից․ Նիկոլ Փաշինյան

Մեր իշխանությունը չի անում քաղաքական առեւտուր․ վարչապետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահին

Կան բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր 2017-ին ընտրակաշառք են վերցրել, իսկ 2018-ին դարձել են «նոր» Հայաստանի քաղաքացի․վարչապետ

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց

2018-ի մայիսից ամենօրյա, ամենշաբաթյա, հետո ամենամսյա ռեժիմով Հ․ Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել ինձ․ Փաշինյան

Տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապագայի պատասխանատվությունը անձնապես կրում ենք մենք․ Նիկոլ Փաշինյան

Մեղավորը բանտում է. Իրանի ԱԳՆ-ն՝ Իրանի օդային տարածքում ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի կործանման մասին

Թող Արցախի նախագահի թեկնածուները ասեն՝ իրենց համար ընդունելի՞ է Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը. Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենի պաշտոններում տեսնում է ներկա պաշտոնակատարներին

Ռեւանշի փորձեր են եղել եւ այդ փորձի ողնաշարը ջարդված է. Նիկոլ Փաշինյան

Բոլոր քաղաքացներին, որոնք կազինոյում պարտվել են, տո՞ւն ենք տալիս․ Փաշինյանը բացատրեց՝ Գյումրիում ով տուն կստանա, ով՝ ոչ

Սա ՀՀ ԶՈւ-երի զինանշանը չէ, այլ՝ ՀՀ ՊՆ տարբերանշանի տարբերակը. Արծրուն Հովհաննիսյանը՝ ՀՀ ՊՆ տարբերանշանի տարբերակի մասին

Ապրիլյան պատերազմի վերաբերյալ մանրամասն քննարկում եմ ունեցել ՌԴ մեր գործընկերների հետ․ Փաշինյան

Վանաձորի ավտոտնակներից մեկում 6 հատ սառնարան եւ կահույք է այրվել

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նորընտիր նախագահին