Կենտրոնի «թաղապետարանի» 184 աշխատակիցները Նոր տարին կտոնեն համայնքի միջոցներով. գումարը 5 միլիոնից կնվազեցվի 3 միլիոնի

Երեւանի քաղաքապետարանը Նոր տարվա հյուրասիրությունների համար համայնքային բյուջեից 5 միլիոն 199 հազար դրամ էր հատկացրել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին: Այդ գումարով Կենտրոնի ղեկավարությունը դեկտեմբերի 24-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Ամանորի հյուրասիրություն էր կազմակերպելու «թաղապետարանի» ենթակայությամբ գործող հիմնարկների տնօրենների եւ աշխատակիցների համար:

Երեւանի քաղաքապետարանը, սակայն, որոշել է վերանայել գումարի չափը եւ մի փոքր տնտեսել:

«Նախապես եղել է 5 միլիոն 199 հազար դրամի պայմանագիր, սակայն հաշվի առնելով բյուջետային միջոցների տնտեսման անհրաժեշտությունը՝ հիմա տեղի է ունենալու պայմանագրի վերակնքման գործընթաց: Գումարի վերանայման շահագրգիռ կողմը, բնականաբար, Երեւանի համայնքն է»,- մեզ հետ զրույցում ասաց Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի լրատվության պատասխանատու Տաթեւ Զորյանը:

Նա նշեց, որ նոր պայմանագրի արդյունքում Երեւանի քաղաքապետարանը Կենտրոն վարչական շրջանին կհատկացնի 3 միլիոն 199 հազար դրամ:

Զորյանից հետաքրքրվեցինք, թե նախորդ տարիներին է՞լ է Կենտրոն վարչական շրջանն այդքան գումար ստացել կորպորատիվի համար: Նա դժվարացավ պատասխանել՝ ասելով, որ ուսումնասիրության անհրաժեշտություն կա:

Մեր հարցին, թե այդ հյուրասիրություններից կոնկրետ ովքե՞ր են օգտվելու, Տաթեւ Զորյանն ասաց. «Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը, այսինքն՝ բոլոր անդամները, նաեւ, ըստ անհրաժեշտության ու նպատակահարմարության եւ ըստ գումարի չափի, հրավիրվում են ենթակա այլ հիմնարկների աշխատակիցներ»:

Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցների ընդհանուր թիվը 184 է: Տաթեւ Զորյանը նկատեց՝ պետք է այնպես անեն, որ տեղավորվեն գումարի նոր չափի սահմաններում եւ դեռ չգիտեն՝ այդ գումարով կարո՞ղ են դրսից էլ մարդ հրավիրել, թե՞ ոչ:

«Գումարի փոփոխություն է տեղի ունեցել ոչ քիչ չափով, իսկ թե ովքեր կհրավիրվեն, դեռ չենք կարող ասել: Առհասարակ, այս միջոցառման նպատակն աշխատակազմին հավաքել եւ տարվա ընթացքում կատարվածն ամփոփելն է»,- ասաց մամուլի պատասխանատուն:

Նոր տարվա հյուրասիրությունների եւ խնջույքի համար նախատեսված 5 միլիոն դրամի մասին Երեւանի ավագանու արտահերթ նիստի ընթացքում դեկտեմբերի 6-ին բարձրաձայնել էր «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը: Նա հարց էր հնչեցրել, թե հյուրասիրությունների համար մյուս վարչական շրջաններին ե՞ւս գումար է հատկացվելու: 

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն էլ կոչ էր արել սպասել ավագանու հաջորդ նիստին, որի ժամանակ էլ հնարավորություն կլինի դիմել Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանին: «Հավանաբար ինչ-որ մի բան շփոթում եք, բայց հարցը ուղղեք, քանի որ ինձ էլ է հետաքրքրիր դրա պատասխանը»,- նշել էր Մարությանը:

Տպել
1272 դիտում

Արագածոտնի, Շիրակի, Սյունիքի մարզերում ձյուն է տեղում. կան փակ եւ դժվարանցանելի ճանապարհներ

Գեղարքունիքում 2 մեքենաների բախման հետեւանքով կա 6 վիրավոր

Իսկ հեղափոխությունից բացի ինչի՞ վրա կարող են հույս դնել նախկինները

Կատարվել է հոգեհանգիստ՝ Բաքվում և Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով

Թեհրանի օդանավակայանում թռիչքները հետաձգվել են՝ ձյան առատ տեղումների պատճառով

13 տարի առաջ այս օրը սպանվեց «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը

Պուտինը փորձում է լուծել երկու խնդիր, բայց հնարավոր է, նա կանգնած է Սերժ Սարգսյանի ճակատագրին արժանանալու վտանգի առջեւ

Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն այս ամսին է պլանավորված. Մամեդյարով

Ծեծկռտուք Նինոծմինդայի սակրեբուլոյի նախագահի և Գորելովկա գյուղի բնակիչների միջև

Հունվարի 20-ի գիշերը Հայաստանի մեծ մասում սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

Հայաստան ժամանած 32-ամյա ՌԴ քաղաքացին Զվարթնոց օդանավակայանում ձերբակալվել է՝ կասկածելի փաթեթ ունենալու համար

Մարմաշեն գյուղում այրվել է կուտակված անասնակեր ու անասնագոմի տանիքը

Երևանում կողոպտել են հայտնի բժշկական կենտրոններից մեկի տնօրենի 14-ամա տղային

Պոլսո պատրիարքարանը պարզաբանում է ներկայացրել Տ. Սահակ Բ պատրիարքի աղմկահարույց հարցազրույցի վերաբերյալ

Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալակիր է դարձել Դանիայի միջազգային մրցաշարում

Թրամփի իմփիչմենտի՝ Սենատ ուղարկված գործը 111 էջից է բաղկացած

Փրկարարները Ծաղկաձորում արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

Ովքեր եւ ինչու են դիմադրում փոփոխություններին

Երեւանում Honda-ն տապալել է էլեկտրասյունն ու բախվել կայանված Opel-ին. վիրավորներից մեկին բեռնախցիկից են գտել

Կոտայքի մարզպետարանը ԱԱՏՄ-ի կողմից մարզի որոշ դպրոցների նկատմամբ վարչական վարույթի մասին պարզաբանում է ներկայացրել