Ադրբեջանի ԶՈՒ-ն այլեւս չի վերահսկում Վրաստանից Հայաստան եկող գազատարը. ՊՆ փոխնախարար

06/12/2019 schedule15:19

ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանն այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարեց, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն այլեւս չի վերահսկում Վրաստանից Հայաստան եկող գազատարը։

Նշենք, որ Ադրբեջանն այդ գազատարի նկատմամբ վերահսկողություն ուներ շուրջ 25 տարի:

Բալայանի խոսքով՝ ՀՀ ԶՈՒ-ն զգալիորեն բարելավել է դիրքերն Ադրբեջանի հետ սահմանակից Տավուշի մարզում։ Նա նաեւ նշեց, որ անընդհատ հրաձգություններ են լինում, որը մեծ մասամբ կապված է ինժեներական աշխատանքների հետ։

«Ադրբեջանական կողմն ինժեներական աշխատանքներ է իրականացնում, մենք փորձում ենք կանխել դրանք։ Սակայն, ընդհանուր առմամբ, իրավիճակը վերահսկելի է»,- հավելեց Բալայանը:

Փոխնախարարը վստահեցրեց՝ ՀՀ ԶՈՒ-ն պատրաստ է կատարել իր առջեւ դրված առաջադրանքները։ Նրա խոսքով՝ դա հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններում հայ դիվանագետների համար ամուր թիկունք է ապահովում. «Կարող եմ վստահ ասել, որ մեր ԶՈՒ-ն կանխում է Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները»:

Միաժամանակ Բալայանն ընդգծեց, որ բանակի պատրաստվածությունը ոչ մի կերպ կապված չէ բանակցային գործընթացի արդյունավետությունից. «Բանակը ոչ մի վայրկյան չի կորցնում զգոնությունը՝ պատրաստ լինելով բանակցությունների ցանկացած վերջաբանի»։

Տպել
1649 դիտում

Հոկտեմբերի 26-ին ուժի մեջ կմտնի հումանիտար հրադադարի վերաբերյալ երրորդ պայմանավորվածությունը

Ֆրանսիայի հայերը լայնամասշտաբ բողոքի ակցիա են իրականացրել Փարիզի սրտում (տեսանյութ)

Կարեն Շաքարյանն ու Հունան Հայրումյանը ԱՀ նախագահի կողմից արժանացել են «Արցախի հերոս» բարձրագույն կոչման

Քաջաբար ելեք հայրենիքի պաշտպանության նվիրական պայքարի, կանգնեք սահմանագծում մարտնչող քաջերի կողքին. Կաթողիկոսի ուղերձը

Այս պահի դրությամբ Արցախի ՊԲ կարիքների համար քնապարկերի անհրաժեշտ քանակը լրացված է. ՊԲ

Պարզ չէ, թե որտեղ է ավարտվում Բաքվի պահանջների և ախորժակի սահմանը. վարչապետն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանականներին

Ահաբեկիչները բողոքում են, որ ադրբեջանցիները նրանցից խլում են ոչ միայն անձնագրերը այլ նաև հեռախոսները. Ա. Հովհաննիսյան

Հակառակորդի՝ այսօր խոցված հերթական ԱԹՍ-ն (լուսանկարներ)

Ադրբեջանում մշակութային գործիչները, մտավորականները հրապարակային խրախուսում և տարածում են ատելություն ու բռնության կոչերը

Թշնամական ոչնչացված հերթական զրահատեխնիկան (տեսանյութ)

Վերլուծությունը փաստել է Ադրբեջանի զինվորի կողմից ծանր վիրավոր հայ զինվորին գնդակահարելու կադրերի իսկությունը

ԱՀ նախագահի հետ քննարկվել են թշնամուն անդառնալի կորուստներ հասցնելու մասին անելիքները

Ադրբեջանական տեսանյութի 8 հայ գերիների մասով Հայաստանը դիմել է ՄԻԵԴ

Աջարահայերն աջակցում են Արցախին. խաղաղ ցույց Բաթումիում. (լուսանկարներ)

Մ. Մայիլյանը շնորհակալական նամակ է հղել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի պատգամավորին

Պատերազմը հենց մեր հայերն են ավարտելու, ու սա լինելու է վերջինը. արցախցի 4 երեխաների մայր

Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդես կգա ուղերձով

Կրակային դիրք, դիտակետեր, շարասյուներ ոչնչացնելու, կրակի տակ վիրավորներին դուրս բերելու համար կպարգևատրվեն զինծառայողներ

Արտակ Բեգլարյանը այցելել է Ստեփանակերտի և Շուշիի մի շարք ապաստարաններ (լուսանկարներ)

Արցախի ՊԲ-ն հրապարակել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի մարտերում զոհված եւս 11 զինծառայողի անուն