Հայկ Սարգսյանի առաջարկը մեզ համար ընդունելի չէ. ՀՀ ՊՆ փոխնախարար

06/12/2019 schedule14:45

Հայկ Սարգսյանի առաջարկը մեզ համար ընդունելի չէ: Մենք չենք գտնում, որ միջազգային այն փորձը, որը մեջբերվում է, կիրառելի է Հայաստանում: Այս մասին այսօր՝ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, ասաց ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ շրջանառության մեջ դրած «Արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին» օրենքի նախագծին: Հիշեցնենք, որ Սարգսյանի ներկայացրած նախագծով քաղաքացին կարող է պետական բյուջե վճարել 10 մլն դրամ եւ բանակում ծառայել ընդամենը 1 ամիս: 

«Ցանկացած լավ փորձ մենք կկիրառենք, բայց այն, որն առաջարկել է պարոն Սարգսյանը, դա ընդհանրապես մեզ համար ընդունելի չէ: Մի քանի անգամ հայտարարել ենք, որ զորակոչվելուց հետո ցանկացած զինծառայող անցնում է առնվազն 5 ամսվա ուսումնական փուլ, մինչեւ դա չանցնի, չի կարող անցնել իսկական զինվորական պարտականությունները կատարելուն, չի կարող ներգրավվել մարտական հերթապահությանը: Սա շատ լուրջ, քրտնաջան աշխատանքի արդյունք է: Սա մշակվել է հատուկ մեր Զինված ուժերի համար: Որեւէ հիմնավորում չունի 1 ամսվա մեջ ծառայություն իրականացնելը»,- ասաց Բալայանը:

Հիշեցնենք, որ Սարգսյանի նախագծով առաջարկվում է նաեւ, որ, եթե այդ մեկ ամսվա ընթացքում զինվորը ցանկություն հայտնի շարունակել ծառայությունը Զինված ուժերում, կարող է հետ ստանալ գումարը եւ ծառայել եւս 23 ամիս:

Տպել
297 դիտում

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը

ՀՀ տարածքում կան մի շարք դժվարանցանելի ճանապարհներ. Սյունիքում մերկասառույց է

Պողոս Պողոսյանի սպանության գործով հարցաքննվել է նաեւ նրա եղբորորդին

2008-ից հետո խլել են բիզնեսներս, բայց իրավապահ համակարգը այսօր էլ դիմադրում է հեղափոխությանը. բաց նամակ վարչապետին

Տավուշում որեւէ արտառոց դեպք չի գրանցվել, պայթյուն չի եղել, Ենոքավան գյուղում էլ ինքնաթիռ չի ընկել. Սիփան Փաշինյան

Բրիտանական դատարանը սկսել է Իրանի նկատմամբ ունեցած պարտքի գործով լսումները

«Honda CR-V» մակնիշի ավտոմեքենան հարվածել է պատին. 23-ամյա վարորդը հոսպիտալացվել է

Մխիթար Հայրապետյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի երիտասարդության և սպորտի հարցերով նորանշանակ հայ նախարարի հետ

Թբիլիսիում 1,5 տարվա դադարից հետո ԱՄՆ դեսպան է նշանակվել

Երիտասարդի ներքնազգեստի մեջից բյուրեղանման զանգվածների 105 փաթեթ է հայտնաբերվել. ՀՀ ոստիկանություն (տեսանյութ)

Լիբիայի ազգային բանակի հրամանատար Հաֆթարի ուժերը ռմբակոծել են Տրիպոլիի օդանավակայանը

Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը, 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

Խնդիրն իր կարեւորությամբ եւ աննախադեպությամբ գտնվում է Խորհրդի եւ իրավապահ մարմինների առաջնային ուշադրության կենտրոնում

2019-ի հունիս-նոյեմբեր ամիսներին Սեւանի թերակղզի են այցելել մոտ 158 հզ. զբոսաշրջիկ

Սուբվենցիոն ծրագրով Վանաձորում ասֆալտապատված 15 փողոցներից առայժմ միայն 1-ն է դրական գնահատակ ստացել

ՀՀ ՊՆ-ն ամփոփել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համագործակցության 2019թ. ծրագիրը

Բացահայտվել են Աշտարակի դպրոցի տնօրենների ապօրինությունները

Հաջորդ Ամանորին կառավարությունը տոնակատարությունների համար ավելի մեծ գումար կհատկացնի

Ձեռք չեն բերվել այնպիսի տվյալներ, որոնք կվկայեին դիտավորությամբ արձակված կրակոցի մասին. Գոռ Աբրահամյան

Մենք բանակցում ենք Ադրբեջանի հետ՝ անկախ նրանից, թե ով է ադրբեջանական կողմում․ ՀՀ արտգործնախարար