«Մի բան անենք». Շիրակի մարզում նոր արշավ է սկսվել

«Մի բան անենք» համայնքային զարգացմանն ուղղված ազգային արշավի մեկնարկը  տրվեց Շիրակի մարզի Բասեն համայնքից:  Արշավն իրականացվեց ԱՄՆ ՄԶԳ/Անցումային շրջանի նախաձեռնությունների աջակցությամբ իրականացվող «Armenia Support Initiative» ծրագրի  շրջանակներում:  Հիմնանորոգվել էր եւ վերաբացվեց գյուղի մանկապարտեզը: Աշխատանքներն իրականացվել են է պետության կողմից տրամադրված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում՝ 10 մլն 950 հազար դրամով: Վերանորոգման արդյունքում մանկապարտեզն այժմ կարող է 60-ի փոխարեն ընդունել 90 երեխայի ՝ ընձեռելով նրանց զարգացման ավելի լայն հնարավորություններ։

Մանկապարտեզը դեկտեմբերի 5-ին բացելն ինքնանպատակ չէր: Շինաշխատանքներն իրականացրել են կամավորները, իսկ այսօր աշխարհը նշում է կամավորների միջազգային օրը: Բասենցիներն ասում են միմյանց նվեր են արել՝ կամավորներն իրենց մանկապարտեզ, իրենք կամավորներին՝ տոն: Արշավի նպատակն է կամավորական աշխատանքի միջոցով համայնքներին ներգրավել տարբեր համայնքային խնդիրների լուծման գործում:  Համայնքային զարգացման գործում կամավորներին ներգրավելը շրջապատի հանդեպ պատասխանատվության զգացում է սերմանում՝ միաժամանակ հավատ ու վստահություն ներշնչելով դրական փոփոխությունների հանդեպ,-վստահ են ծրագրի պատասխանատուները:

«Բասենի մանկապարտեզի մի հատվածի վերանորոգման, բակի բարեկարգման աշխատանքները և գույքի ձեռքբերումը հնարավոր դարձան կամավորների աշխատանքների շնորհիվ։ Համայնքի կամավորներին միացան նաև սփյուռքից ժամանած մեր հայրենակիցները, որոնց աշխատանքի շնորհիվ այսօր ունենք մանկապարտեզ, որտեղ մեր փայլուն սերունդը կկրթվի ու կդաստիարակվի ժամանակակից պահանջներին համահունչ։ Բասեն գյուղում մեկնարկածը ևս մեկ անգամ փաստում է, որ մենք ինքներս պետք է կառուցենք ու շենացնենք մեր հայրենիքը։ Այսօր մեծ հպարտությամբ կարող եմ ասել «մենք միասին մի բան արեցինք: Հերթը ձերն է», - նշեց Բասենի վարչական ղեկավար Ռոման Համայակյանը։

 «Այսօր շատ կարեւոր օր է՝ կարեւոր կոչով՝ «Եկեք մի բան անենք»: Շատ կարեւոր է, որ կա միասնություն:  Պետությունը, համայնքը, մասնավորն ու միջազգային կազմակերպությունն են այստեղ հաջողության հասել: Սա միասնական աշխատանքի լավագույն օրինակ է: Մեծ աշխատանք  է կատարվել: Բասենում այսուհետ երեխաները մանկությունից դեպի դպրոց կանցնեն ճիշտ միջավայրում: Պետության անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել, այս մեծ գործի բոլոր մասնակիցներին եւ ուրախ եմ, որ USAID-իի համագործակցությամբ մենք մարզի այլ համայքներում եւս կունենանք կարեւոր ձեռքբերումներ»,-ողջույնի իր խոսքում ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:«Ուզում եմ մի գաղտնիք ասել»,-ներկաներին դիմեց Ախուրյան խոշորացված համայնքի համայնքապետ Արծրունի Իգիթյանը: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Բասենում ազգաբնակչության  թվի համեմատությամբ նախադպրոցական երեխաների թիվը մեծ է: Սա անչաձ զարմանալի է,  այսինքն մեր գործը տեղին է ու ժամանակին»,-ասաց Իգիթյանը:

«Բարեւ բասենցիներ, շատ շնորհավոր: Հիմա շարունակեմ մի քանի բառ էլ անգլերեն»,- հայերենով ներկաներին դիմեց ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը: Ըստ նրա, սա մի հիանալի օրինակ է, որը ցույց է տալիս, թե համայնքը երկրի ուժերը համախմբելով ինչեր կարող  է անել: «Ինձ համար ոգեւորիչ  է տեսնել, կամավորության այն  ոգին եւ միասնականությունը, որը հանդես են բերել երեխաների համար այս մանկապարտեզի կառուցման հարցում: Ուզում եմ անկեղծ լինել. ԱՄՆ ՄԶԳ-ն փոքրիկ դերակատարություն է ունեցել այս գործում: Սա համայնքի բնակիչների, կառավարության ջանքերով է իրականացվել»,-ասաց ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը: Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո, վերջին մեկ տարում ԱՄՆ ՄԶԳ-ն ավելացրել է Հայաստանի ֆինանսավորումը շուրջ 40 տոկոսով։ Սա պայմանավորված է Հայաստանում ժողովրդավարացման առաջընթացով: «Մեր վաշինգտոնյան պաշտոնյաները նկատել են այդ ամենը: Արդյունքում ֆինանսավորումն ավելացել է: Իսկ դրանք թույլ են տալիւս ՀՀ-ում լրացուցիչ ծրագրեր իրականացել: Դրանցից մեկն էլ հենց այս արշավն է»,-ասաց Դեբորա Գրիզերը:

Նոր ծրագրերից մեկն էլ «Աջակցություն Հայաստանին» նախաձեռնությունն է, որի շրջանակներում համայնքային ծառայության արշավ  կիրականացվի Հայաստանի  10 մարզում: Գաղափարը համայնքների հետ աշխատանքն է: Ըստ Դեբորա Գրիզերի, նախ պետք է հասկանալ համայնքների կարիքները: Պետք է տեսնել, թե  ինչ ցանկություն ունի համայնքը: Երբ դա պարզ լինի, կհասկանան նաեւ, թե ինչով կարող է ԱՄՆ ՄԶԳ-ն օգտակար լինել:

«Մի բան անենք» արշավը Շիրակի մարզում կշարունակվի նաեւ 2020 թ.-ին: Համայնքային զարգացման միջոցառումներ տեղի կունենան Գյումրիում, Արթիկում և Ամասիայում:

Արմենուհի Մինասյան

 

 

Տպել
1409 դիտում

ԱԳՆ-ն հիշեցնում է ՌԴ-ից Հայաստան վերադառնալու ճանապարհների մասին եւ հորդորում հետեւել ցուցումներին

Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 18․135-ի. երեկ մահացել է 79 մարդ

Երեկ օրվա ընթացքում ունեցել ենք 10 առողջացած պացիենտ. նրանք դուրս են գրվել. նախարար

Չինական Շենչժենում պաշտոնապես արգելվել է շների եւ կատուների միսը սննդի մեջ օգտագործելը

ՌԴ-ում ՀՀ դեսպանը և դեսպանորդը տեսակապով զրուցել են «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող մեր հայրենակիցների հետ

Երեք դատավորների լիազորությունները դադարեցվել են. ԲԴԽ

Հովսեփ Կուբատյանը հրապարակել է հասցեները, որտեղ 500 ժամանակակից վերելակներ կտեղադրվեն

«Նորք»-ում գրանցվեց մահվան եւս մեկ դեպք. Հայաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը դարձավ յոթ

Բոլորս պետք է լծվենք գազի գնի հայտի ուսումնասիրության հիմնավորվածությանն ու դրա գնահատականին. պատգամավոր

Դատավորը նկատողություն ստացավ «օրենքով գող» Հայկո Աստրախանսկիին երկիրը լքելու թույլտվություն տալու համար

Բելառուսը ռուսական նավթը կգնի բարելի դիմաց 4 դոլար արժեքով. հավելավճարներ չեն լինի

ԲԴԽ-ն խիստ նկատողություն է հայտարարել դատավոր Նաիրա Մխիթարյանին

Արցախում մեկուսացված 3 քաղաքացու հետազոտության արդյունքները եղել են բացասական․ ԱՀ-ում առայսօր կորոնավիրուսի դեպք չկա

«Առականի». նոր նախագիծ ԿԳՄՍ նախարարությունից

Բագրատաշենի սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել

Ռուսաստանում կարանտինային արձակուրդը կտեւի ամբողջ ապրիլ. Պուտինը նոր ուղերձով է հանդես եկել

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի հետեւանքով մահվան 6-րդ դեպքը

Ներդրումային առաջարկներին մեր արձագանքի արագությունը եւ որակը պետք է էական փոփոխությունների ենթարկվի. վարչապետ

Անցկացվել են հրետանավորների գործնական պարապմունքներ․ ՊՆ

Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու գործով տուժողն առերեսվել է երկու մեղադրյալների հետ