Վարդան Պետրոսյանը նոր ներկայացում է պատրաստում. պրեմիերան կլինի Լոս Անջելեսում

Դերասան Վարդան Պետրոսյանը նոր ներկայացում է պատրաստում: Դրա վերնագիրն է «Նոր ժամանակներ, նոր բարքեր»: Այս մասին նա հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: Գրառման մեջ անդրադարձել է «Իմ կիսատ թողած երգը» խորագրով ներկայացմանը, հիշեցրել, որ երկար դադարից հետո դրանով է եղել իր վերադարձը բեմ ու պատմել նոր աշխատանքի մասին:

«Ամբողջ 2 տարի ես այն (խմբ. «Իմ կիսատ թողած երգը») ներկայացրի սփյուռքի բեմերում եւ ավարտեցի Հայաստանում։ Այս ներկայացումն իմ կալանքի պատմությունն էր... իմ ու իմ կալանակից եղբայրների...Այստեղ իմ ապրումներն էին, իմ սիրտը...Ես պարտավոր էի այս մասին խոսել... Եվ ինչքա՜ն ուրախ եմ, որ այն չընկալվեց՝ որպես անձնական մի պատմություն, այլ մեր հոգսերի ու ցավերի մի երգ, որ մենք հյուսեցինք իրար հետ...

Այժմ պատրաստում եմ նոր ներկայացում, վերնագրված՝ «Նոր ժամանակներ, նոր բարքեր»... Հումորով ու երգիծանքով, ծիծաղով ու կատակով ես ներկայացնում եմ իմ մտորումները աշխարհի ու մեր երկրի մասին, այս անվերջ խելահեղ վազքի մեջ, վայրկյան առ վայրկյան փոխվող ու զարգացող իրադարձությունների հորձանուտում, հայացք ձգում դեպի հեռո՜ւ անտեսանելի անցյալ ու փորձում պատկերացնել ապագան, ժամանակների թելադրմամբ մշտապես փոփոխվող բարքերի կռվի մեջ փորձում հասկանալ այսօրը...»,- գրել է նա:

«Նոր ժամանակներ, նոր բարքեր» ներկայացման պրեմիերան կայանալու է Լոս Անջելեսում: Լանթերման սրահում կխաղացվի 2020 թ. փետրվարի 23-ին։

Տպել
650 դիտում

Մեր նպատակը կապիտալ ծախսերի խթանման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումն է. վարչապետ (տեսանյութ)

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն լիցենզիայից չի զրկվել. կոմիտեն հայտարարություն է տարածել

Վերակենդանացման բաժանմունքներում 25 հիվանդ կա. նրանցից 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Կորոնավիրուսը, Արմեն Մուրադյանը եւ նախարարի պորտֆելը

ՀՀ մարզերում ձյուն է տեղում, Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Արցախում առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել, մեկուսացվածներ ևս չկան

Աբովյանի բնակարաններից մեկում 62-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Ապրիլի 6-ին Մոսկվայից կազմակերպվող չարտերային թռիչքի ուղևորներն ընտրվել են ըստ առաջնահերթության

Ապրիլի 4-ին Արցախում աճել է ադամաթզի, սոխ գինը, անկել՝ վարունգի, բենզինի, կիտրոնի, լոլիկի և այլ ապրանքների գները

ՀՀ ՊՆ պարզաբանումը լրատվամիջոցներում հրապարակված բաց նամակի կապակցությամբ

Երևանում բետոնե պատշգամբ է փլուզվել

Մեր «մշտական կորոնավիրուսը»

«Աղավնո», «Խարխափուտ», «Խնձորեսկ» բժշկասանիտարական հսկիչ կետերում ջերմաչափվում են Արցախ մեկնող բոլոր քաղաքացիները

Մոսկվա-Երևան չարտերային թռիչքի ապրիլի 6-ի տոմսերը սպառված են. երկրորդ թռիչքի անհրաժեշտություն կա

Ապրիլի 6-ին, ժամը 18.30-ից Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին

Վթարի ենթարկված շտապօգնության մեքենայում կորոնավիրուսով հիվանդ 3 պացիենտ է գտնվել. Ալինա Նիկողոսյան

2017թ-ից հետախուզման մեջ գտնվող տղամարդը ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին

ԱԻՆ-ը Երևանում 49 սուպերմարկետ և 128 հանրային տարածք է վարակազերծել

Կենտրոն համայնքում քամին ծառեր է տապալել

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 500-ը բուժման կարիք չունի, նրանք նաև ջերմություն չունեն. Նիկոլ Փաշինյան