Պրեմիերա Օպերային թատրոնում. դահլիճում էին նաեւ զինվորականներ, թատրոն գալու հնարավորությունը ստացել էին որպես խրախուսում

Դեկտեմբերի 5-ի երեկոյան Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ոչ այնքան լիքը դահլիճում հերթական պրեմիերան էր: Ներկայացվեց Ջ. Վերդիի «Պարահանդես-դիմակահանդես» 3 գործողությամբ hամերգային կատարումը։

Կատարումները կարծես դուր եկան բոլորին, բացառությամբ այնտեղ ներկա զինվորականների։ Միջինից բարձր տարիքի հանդիսատեսը գերազանցում էր ոչ այնքան լիքը դահլիճում: Բոլորին էր կլանել երաժշտությունը՝ համեմված օպերային կատարումներով: Անգամ ուշադրությամբ ու լրջությամբ վայելում էին մեր դիմաց նստած երիտասարդ երկու աղջիկները, որոնց գերնպատակն սկզբում այլ բան էր թվում՝ սելֆի տարբեր ռակուրսներից եւ ուղիղ եթերներ, չնայած որ վերջինս թատրոնում չի թույլատրվում:

Համերգի երկրորդ մասի ավարտին մեր զրուցում մի կին նշեց, որ շատ կցանկանար տեսնել նաեւ բեմականացում: Բոլոր մեր հարցվածներն էին այդ կարծիքին: Իսկ կուլիսային խոսակցություններից պարզ դարձավ, որ ժամանակի սղության պատճառով չեն հասցրել բեմադրություն էլ անել: Պաշտոնական պատասխան ստանալ մեզ չհաջողվեց։

Աչքից չէին վրիպում նաեւ առաջին շարքերում նստած զինվորական համազգեստով մոտ երկու տասնյակ տղաները, որոնց մի մասը նիրհում էր, մի մասը՝ մեկընդմեջ հաղորդակցվում իրար հետ, իսկ ավելի քիչ հատվածը տարված էր երաժշտությամբ: Համերգի ավարտին պարզվեց, որ տղաները Վազգեն Սարգսյան ռազմական ինստիտուտի ուսանողներ են, համերգը, որպես լավագույն դասակի, խրախուսում էր:

Մեր զրույցում 23-ամյա զինվորականներից մեկը դժգոհեց, որ կցանկանար տանը լինել, եւ այդ կարճ ժամանակահատվածն ընտանիքի հետ անցկացներ:

Պարզվեց՝ զինվորականներից ոմանք առաջին անգամ էին օպերային կատարում ունկնդրում, ոմանք էլ երաժիշտներ էին, թերեւս նրանք էին առավել ուշադիր լսողները: Մեր հարցին, թե եթե այլընտրանք ունենային, համերգի կեսից կհեռանային, տղաներից ոմանք պատասխանեցին՝ միանշանակ. այստեղ նրանց պահում էր պատասխանատվությունն ու պարտականությունը:

«Մեզ ավտոբուս է բերել, նշված ժամից շուտ այդ ավտոբուսը չի կարող հեռանալ»- ասաց տղաներից մեկը: Զինվորականներն էլ մեր մնացած հարցվածների նման հավաստիացրին, որ միանշանակ ավելի հետաքրքիր ու հասկանալի կլիներ, եթե կատարումներում բեմականացում լիներ. իտալերեն բառերով ու բավականին բարձրում գրված հայերեն տիտրերով կարդալը տղաներին այնքան էլ դուր չէր եկել, կատակեցին, թե տեղ-տեղ չէին հասցնում հասկանալ ինչ կատարվեց:

«Ամբողջ օրը լարված ենք զորամասում, սա էլ հավելյալ լարվածություն էր, կգերադասեի թեկուզ դասական երաժշտություն վայելել, բայց ոչ այս տարբերակով»- նկատեց նրանցից մեկը:

Իսկ մենք նշենք, որ սա Ջ․ Վերդիի 23-րդ օպերան է, պատկանում է նրա լավագույն ստեղծագործությունների թվին, այսօր էլ հաճախ բեմադրվում է աշխարհի հեղինակավոր օպերային թատրոններում։ Հայաստանի օպերայի եւ բալետի թատրոնում Ջ․ Վերդիի «Պարահանդես-Դիմակահանդես» օպերան վերջին անգամ ներկայացվել է 60 տարի առաջ:

Բեմադրող դիրիժորը Մկրտիչ Բաբաջանյանն է: Այս օպերայի առաջնախաղը կայացել է 1859 թվականի փետրվարի 17-ին Հռոմի «Ապոլլո» թատրոնում։ Օպերայի սյուժեն հիմնված է Շվեդիայի արքա Գուստավ III-րդի սպանության պատմության վրա, սակայն գրաքննության պահանջով ենթարկվել է խիստ փոփոխության։

Երեկվա համերգային կատարման ժամանակ Գուստավ III-րդի դերում ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Աղամալյանն էր:
Ռենատոնի՝ Առնոլդ Քոչարյանը, Ամելիայի կերպարում Աննա Այվազյանն էր: Մարդիկ հատկապես շատ էին հավանել Ամելիայի դերակատարին: Նրա ամեն մի ելույթից հետո բուռն ծափեր ու բռավոներ էին հնչում:

Համերգը կայացավ թատրոնի մեներգիչների, երգչախմբի եւ սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ, գլխավոր խմբավար՝ Հրաչ Բորյան: Ընդգրկված էին նաեւ «Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոց»-ի սաները:

Տոմսերի արժեքը սկսվում է 1000-դրամից, առավելագույնը 10.000 դրամ է:

Տպել
1855 դիտում

36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակության գործով հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ, 5-ը կալանավորված են

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Գալիս է պահ, երբ հանուն հայրենիքի պետք է զոհաբերես ինքդ քեզ, ընտանեկան խաղաղությունդ, ծնողներիդ հիշատակն անգամ. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել