«Երբեմն մեր կուսակցության անդամները, ԱԺ անդամներն այնպիսի բաներ են գրում՝ ուզում ես պատուհանը բացես ու...». վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մի գրառում էր արել, ինչը բուռն արձագանք է ստացել:

«Գրառում էի արել, ասում են՝ փաստորեն դուք մարդկանց պարտադրում եք, որ մետաղը ջրի գնով հանձնեն Սերժ Սարգսյանի հետ կապ ունեցող ընկերությանը: Էդ որ էդ մետաղը հիսուն տարի մնացել ա ու ժանգոտում ա, մեկ կոպեկի շահույթ չի բերել, որ երեխեք են բարձրացել այդտեղ, ընկել, ու էդ երեխեքի վիզուալ գեղագիտությունը հիսուն տարի փչացրել է, էդ ոչինչ»,- ասաց վարչապետը՝ հավելելով. «Այստեղ էլի գալիս է ներքաղաքական դավադրություն, որ, փաստորեն, էս սաղ հեղափոխությունը նրա համար էր, որ ժեշտի կուզովները տանեն հին կոռումպացված ռեժիմի նպատակներին ծառայեցնեն»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ խելագարվելու բան է, թե ինչպես են մարդիկ ռեակցիա տալիս. «Երբեմն մեր կուսակցության անդամները, ԱԺ անդամներն այնպիսի բաներ են գրում՝ ուզում ես պատուհանը բացես ու...»,- ասաց վարչապետը՝ ծիծաղելով:

«Դրա համար մեր անվտանգությունը պատուհանները նենց է դասավորել, որ չեն բացվում մեկ-երկու նման փորձից հետո, հիմա էլ ցանց են ուզում տակերը դնել»,- կատակեց վարչապետը:

Տպել
1867 դիտում

Բացահայտվել է անցած տարի Չեխովի փողոցում կատարված բնակարանային գողությունը

Կոռուպցիայի ընկալման համաթվի առումով Հայաստանը բարելավել է իր դիրքերը՝ 105-րդ տեղից հասնելով 77-րդին

Տավուշի մարզում 30-ամյա կնոջ սպանության կասկածանքով ձերբակալվել է ամուսինը. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

ՊՆ-ն N զորամասի անձնակազմի կարիքների համար կկազմակերպի սնունդ մատուցելու ծառայության գնման գործընթաց

Economist Intelligent Unit հետազոտական կենտրոնի զեկույցի համաձայն՝ Հայաստանը տարածաշրջանում ամենաժողովրդավար երկիրն է

Հունվարի 27-ը կլինի ոչ աշխատանքային օր. փոխարենը աշխատանքային կլինի փետրվարի 1-ը

Ունենք արտադրողներ, որոնք ՀՀ-ում չեն կարող իրենց անհրաժեշտ կաթնային հումքը ձեռք բերել. վարչապետ

Հայաստանը համարվում է տարածաշրջանի ամենաժողովրդավարական պետությունը. Նիկոլ Փաշինյան

Կրկնակիից ավելի լաբորատորիաներ ենք բացել, ֆինանսավորումն ավելացրել ենք մոտ 10 անգամ. վարչապետը՝ «Արմաթ»-ի մասին

Արմեն Սարգսյանը բարձրացրել է Իսրայելի Կնեսետի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Խոսեք նիստի շրջանակներում, եթե վիճաբանություն է պետք, եկեք գնանք ծեծենք իրար, պրոբլեմ չկա. Սասուն Միքայելյան

Ժողովրդավարության ցուցանիշներով Հայաստանը 17 հորիզոնականով բարելավել է դիրքերը. Economist-ը թվեր է հրապարակել

ԱԺ-ն ընդունեց կերակրողին կորցնելու նպաստ ստացող ուսանողների տարիքային շեմը 23-ից 26 դարձնելու նախագիծը

2019-ին մայրական մահացության ցուցանիշն աճել է. ոլորտի պատասխանատուներն առաջարկում են եզրակացություն անելիս չշտապել

Բանկ ներկայանալու հնարավորություն չունեցող կենսաթոշակառուին թոշակից չզրկելու նախագիծն ընդունվեց

Ես չեմ պատրաստվում հանդուրժել ԱԺ ամբիոնից իմ հասցեին հնչեցված անձնական վիրավորանքները․ Զոհրաբյան

«Ռոման» պարտվեց «Յուվեին» ու դուրս մնաց գավաթի խաղարկությունից. Մխիթարյանը դեռ վնասվածք ունի (տեսանյութ)

Այս փաստը ցույց է տալիս, որ մենք գործ ունենք պարզ մանիպուլյացիայի հետ. Նիկոլ Փաշինյան

Սպանդանոցների վերաբերյալ մեր առաջարկին արձագանքը բացասական չէ հանրության կոնկրետ շրջանակների կողմից. վարչապետ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել կիպրացի գործընկերոջ հետ