Զոռբայությամբ հարցեր լուծելու տրամաբանությունից եկեք դուրս գանք. վարչապետ

Մեր կառավարությունն իր գործունեության ընթացքում բախվում է եւ հանդիպում է, այսպես ասած, սոցիալ-հոգեբանական կամ քաղաքակրթական մի շարք խնդիրների, որոնց մասին ես կուզեի այսօր այստեղ բարձրաձայնել: Այս մասին այսօր՝ Կառավարության նիստի ժամանակ, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք նպատակաուղղված ենք ՀՀ-ում լուծել շատ կոնկրետ շոշափելի եւ տեսանելի խնդիրներ, ու, փառք Աստծո, դա սկսվել է մեզ մոտ ստացվել: Բայց մենք ի՞նչ խնդրի ենք բախվում. երբ որ մի սուբյեկտի, մի խմբի, մի բնակավայրի խնդիրը լուծում ենք, պարտադիր չուզող հարեւանի տրամաբանությամբ ի հայտ է գալիս մեկ այլ բնակավայր, սուբյեկտ, որն ասում է՝ էդ ինչի՞ իր հարցը լուծեցիր, ոչ թե մեր հարցը: Սա իրականում քաղաքակրթական եւ սոցիալ-հոգեբանական խնդիր է, եւ երբեմն տպավորություն է ստացվում, թե ավելի լավ է ոչ մի բան չանել, որպեսզի բոլորը հանգիստ համակերպված հուսահատության հետ, ինչպես ձեզ հայտնի նախորդ շրջանում, իրենց յուղի մեջ տապակվեն: Ընդհանրապես սա լուրջ խնդիր է, որովհետեւ 30 տարի, 5 տարի, 1 տարի կուտակված խնդիրները հնարավոր չէ մեկ գործողությամբ լուծել: Եթե մենք փորձենք 1 գործողությամբ լուծել բոլոր խնդիրները, 100 տոկոս հավանականությամբ մենք մեր երկիրը կկանգնեցնենք կոլապսի եւ ձախողումների առաջ»,- ասաց վարչապետը:

Խոսելով այն մասին, թե ինչու է սա կոչում քաղաքակրթական խնդիր՝ ասաց. «Ես երբ որ մտածում եմ, թե որն է այս երեւույթի հիմքը, այդ մտածումների ընթացքում եկա այն եզրակացության, որ Հայաստանը միշտ էլ առանձնապես ուժեղ չի եղել շատ պրիմիտիվ մի քաղաքակրթական մեխանիզմում՝ հերթ կանգնելու գործում: Որովհետեւ, երբ որ որեւէ տեղ որեւէ ծառայություն առաջարկվել է, բոլորն աշխատել են հնարավորինս շուտ վազել եւ թռնել այդ ծառայություն մատուցողի կոկորդին, որպեսզի նա առաջինը հենց իրենց մատուցի, եւ հնարավորինս այդ հերթի տրամաբանությունը խախտեն: Սա, իսկապես, լուրջ քաղաքակրթական խնդիր է: Ես ուրախ եմ, որ հիմա ՀՀ-ում սկսվել է տարածվել, մասնավորապես բանկային համակարգում, որ այդ հերթը արձանագրող մեքենաներ են տեղադրվել»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի հասկանում՝ ինչու Հայաստանում շինարարություն անել նշանակում է՝ աղբ տարածել ամենուր:

«Չեմ կարում դա հասկանամ, ընդ որում, պարո՛ն Վերմիշյան, դեռ ամիսներ առաջ հանձնարարություն եմ տվել էս հարցով: Ես չեմ հասկանում, թե համապատասխան տեսչությունն ինչու չի տուգանում էն շինարարներին, որոնք շինարարություն ասելով՝ հասկանում են աղբ կուտակել հնարավորինս լայն շառավիղով»,- ասաց վարչապետը:

Վարչապետը չի հասկանում՝ եթե հիմա կառավարության շենքում տեղի է ունենում վերանորոգման աշխատանք, ինչու պետք է բոլորն աղբի միջով քայլեն, գնան ու գան:

«Չեմ հասկանում, թե ինչու պետք է շինարարությունում աշխատել նշանակի աշխատել տնից վերցված հին շորերով: Էդ մարդիկ համազգեստ պետք է ունենան, էդ նույնն է, թե մենք, երբ գալիս ենք Կառավարության նիստին, տանն ինչ մաշած շոր ունենք՝ հագնենք գանք, ցնցոտիներով նստենք Կառավարության նիստի: Դա մարդու նկատմամբ, միջավայրի նկատմամբ որոշակի վերաբերմունք է, չէ՞: Շինարարական կազմակերպությունները միլիոններ են աշխատում, հիմա էդ միլիոններից դժվա՞ր է մի փոքր հատկացնել ու ամենաէժան համազգեստն առնել բանվորների համար»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ տեղեկություն ունեն, թե Արծվաշենի բնակիչները պատրաստվում են կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնել. «Դե յուրե արձանագրված է՝ բոլոր այդ մարդիկ ստորագրել են պարտավորություն, որ պետությունն իրենց նկատմամբ բոլոր պարտավորությունները կատարվել է՝ նոտարով հաստատված: Մենք հանդիպել ենք, ասել ենք՝ ժողովո՛ւրդ ջան, այսպիսի խնդիր կա, ասում են՝ այն ժամանակ իշխանությունը բիրտ է եղել, մեզ պարտադրել է, որ այդ փաստաթուղթն ստորագրել ենք: Շատ լավ, հասկանում ենք: Բայց հիմա ի՞նչն է պատճառը, որ նորից այս դրսեւորումը տեղի է ունենում: Պարզ պատճառ է, որովհետեւ մենք 1.2 մլրդ դրամ հատկացրել ենք՝ փախստականների համար կոնկրետ խնդիրներ լուծելու համար: Բա էդ փախստականները նույնիսկ էդ չեն ստացել: Էս ի՞նչ երեւույթ է, չուզող հարեւանի տրամաբանությամբ ասել՝ ինչի՞ իր հարցը լուծեցիք: Կամ ի՞նչ է ակնկալվում, մեզնից էլ է ակնկալվում, որ բիրտ լինե՞նք: Նեյնիմ–նեյնիմ չենք անելու, լավ հերիք ա, ինչքա՞ն կարելի ա»:

Վարչապետն ասաց, որ նույնն էլ Ամուլսարում ստեղծված իրավիճակի շուրջ է. «Ասում էինք՝ ժողովո՛ւրդ ջան, 5 տարի ձեր աչքի առաջ այդ ամեն ինչը տեղի էր ունենում, ձեր ձայնն ինչո՞ւ չէիք բարձրացնում: Ասում են՝ դե, մեզ կբռնեին, բիրտ էր իշխանությունը: Այսինքն՝ ինչ եք ուզում ասել, որ ՀՀ-ում կարելի է նորմալ հարաբերություն հաստատել մենակ բիրտ ուժի կիրառմա՞մբ: Դա՞ է մեր ուզածը: Եթե մենք հարցեր լուծեինք՝ առաջնորդվելով մեզ տված կաշառքներով, կոռուպցիայով, մեր նեղ քաղաքական կամ անձնային շահերով, մեր հորեղբոր որդիների կամ հորքուրի թոռների նկատմամբ ինչ-որ առանձնահատուկ վերաբերմունքով, այս ամեն ինչը հասկանալի կլինի՞: Մենք չենք վախենալու հարցեր լուծելուց, ինչ է թե, որ խմբի հարցը լուծում ենք, չուզող հարեւանը դուրս է գալու ասի՝ բա ինչո՞ւ մեր հարցը չեք լուծում: Հերթ կանգնեք, ժողովո՛ւրդ ջան, մենք բոլոր հարցերն էլ լուծելու ենք, բոլոր հարցերն էլ քննարկելու ենք: Բայց զոռբայությամբ հարցեր լուծելու տրամաբանությունից եկեք դուրս գանք, որովհետեւ դա ոչ մի տեղ տանող ճանապարհ է»:

Տպել
1036 դիտում

Կադրային նոր փոփոխություններ Լոռու մարզպետարանում. թափուր են վարչության ու բաժնի պետերի հաստիքներ

Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը չի կալանավորվի. դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը

Զանգել են Քաշաթաղի նախկին բնակիչներին եւ վաղը կանչել հրապարակ. «Մեզ ուզում են ներքաշել Փաշինյանի դեմ պայքարի մեջ»

Մեխակ Արզումանյանը նշանակվել է ՆԳ նախարարության համակարգում գործող ԱԻ պետական ծառայության տնօրեն

Հավաքվել են հարյուրավոր արկղեր. Վենետիկից մարդասիրական օգնություն կուղարկվի պատերազմից տուժած հայ բնակչությանը

Ասում էր՝ չվախենաս, հետ կգամ, ես քեզ սիրում եմ. մայոր Սարգիս Նավասարդյանն անմահացավ Շուշիում (տեսանյութ)

JTI ընկերությունը ճանաչվել է Լավագույն գործատու Հայաստանում

Պուտինի ու Բայդենի հեռախոսազրույցը՝ առաջատար լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում. ինչու է այն կարևոր

Ապարանը զարգացման բարձր տեմպեր է արձանագրում (տեսանյութ)

Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել

Հայկ Մարությանը մասնակցել է Լենինգրադի պաշարման ավարտի 77-ամյա տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողությանը

Ֆինանսների փոխնախարարը Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հարցեր

Իրենց իսկ շահերից է բխում ժողով չանցկացնել. ՀՖՖ գլխավոր տնօրենը՝ նոր կանոնադրության և 9 անդամների ժողով հրավիրելու մասին

31-ամյա ջաղացաձորցին գողացած հեռուստացույցը նվիրել էր զոքանչին. հարուցվել է քրեական գործ (տեսանյութ)

«Հավանաբար արդեն բժշկի կարիք կա». քաղաքագետները եւ պատգամավորները՝ Վազգեն Մանուկյանի երեկվա հայտարարությունների մասին

Խեղճ կնոջը հասցրել են ինքնասպանության․ նախկին պատգամավորը՝ հարսի ինքնասպանության հնարավոր պատճառների մասին

Հայտնի է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպման օրը

Արտեմ Հարությունյանը նշանակվել է ԱՀ ՆԳՆ ոստիկանության պետ

Շրջակա միջավայրի նախարարությունը և Ագրարային համալսարանը համագործակցության հուշագիր են կնքել

«Путешествую без COVID-19». ԱԳՆ-ն ներկայացրել է ՌԴ այն քաղաքների ցանկը, ուր հնարավոր է մեկնել

Երիտասարդության ռազմավարությունը պետք է մշակվի  երիտասարդների ձանը լսելով. ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Իրականացվել են մարտական հերթապահության հերթափոխի նախապատրաստական աշխատանքներ

Տիգրան Հարությունյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ

Ջավախքում մեկ օրում երկու ինքնասպանություն է տեղի ունեցել․ մանրամասներ

Հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման ևս մեկ վկայություն. Ֆրանսիական կրթահամալիրում նոր դասասենյակ է բացվել

Արմելլա Շաքարյանը նշանակվել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

ՊԵԿ հարկային տեսուչները կաշառք են պահանջել, ստացել ու բռնվել (տեսանյութ)

ԿԳՄՍ նախարարը հաղթող թեկնածուներից ոչ մեկին դպրոցի տնօրեն դեռ չի նշանակել․ բողոքներն առայժմ քննում են

Ստուգումներ են անցկացվել մարտական հենակետերում

9 մարզի 101 հիմնական ու միջնակարգ դպրոցում հեռավար ձևաչափով ուսուցումն իրականացնելու հնարավորություն է ստեղծվել

Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

Սուրեն Պապիկյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության փոխտնօրեն Բերտրան Վալկենարին

Հայագիտական կենտրոնների թիվը կավելանա եւս երկուսով

Վարչական վարույթներ են հարուցվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի որոշ դպրոցներում

Լարված ու անելանելի պայմաններում արագ կողմնորոշվելու շնորհիվ առաջադրված մարտական խնդիրները բարձր մակարդակով են կատարել

Արա Այվազյանը Լավրովի հետ հեռախոսազրույցում ընգծել է ռազմագերիների, պատանդների, պահվող այլ անձանց վերադարձի մասին

Դուրս եմ եկել Covid-ի հետ կապված քննիչ հանձնաժողովի կազմից․ Արտակ Մանուկյան

Փետրվարի 1-ից ՌԴ մուտք գործելու համար հնարավոր է թեստ հանձնել առայժմ միայն երկու լաբորատորիայում, գինը՝ 15 հազար դրամ

Զինծառայողներն արյուն են հանձնել

Վահան Քերոբյանը և Անդրեա Վիկտորինը քննարկել են համագործակցության հետագա խորացման հնարավորությունները