Գերմանիան պատժում է ՌԴ-ին՝ արտաքսելով 2 ռուս դիվանագետի. Մերկելն ու Պուտինը կհանդիպեն

Գերմանիայի Արտաքին գործերի նախարարությունը ռուսական դեսպանատան 2 աշխատակցի է ճանաչել որպես անցանկալի անձ («Պերսոնա նոն գրատա»)` Բեռլինում Վրաստանի քաղաքացու սպանության կապակցությամբ:

«Այսօր գլխավոր դատախազն է ստանձնել այս գործի քննության պատասխանատվությունը այն հիմքով, որ կան բավարար ապացույցներ՝ այս սպանությունը տեղի է ունեցել կամ Ռուսաստանի դաշնության պետական կառույցների պատվերով կամ ՌԴ կազմի մեջ մտնող Չեչնիայի Հանրապետության  պետական կառույցների պատվերով»,-ասված է Գերմանիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Spiegel պարբերականը հայտնում է, որ ԳԴՀ ԱԳՆ-ն կանչել է դեպան Սերգեյ Նեչաեվին եւ նրան հայտնել բողոքի նոտա ու առաջարկել ՌԴ-ին համագործակցել Գերմանիայի գլխավոր դատախազության հետ՝ վրացի Թորնիկե Կ.-ի սպանության գործում:

ՌԴ արտաքին գործերի նախարարությունում իրենց հերթին հայտնել են, որ Մոսկվան քաղաքականացված է համարում պաշտոնական Բեռլինի որոշումը, այդ պատճառով էլ հարկ է համարում պատասխանել համարժեք:

ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Ուսումնասիրում ենք Գերմանիայի Դաշնային Հանրապետության որոշումը՝ կապված Բեռլինում ռուսական դեսպանատան 2  աշխատակիցների արտաքսման հետ՝ այն համարելով անհիմն եւ ոչ ընկերական քայլ»:

Գերմանիայի որոշումը մեկնաբանել է նաեւ երկրում գործող ռուսական դեսպանատունը՝ հայտնելով, որ  «Բեռլինում ՌԴ դեսպանատանը խորը հիասթափված են գերմանական կողմի՝ ռուս դիվանագետների արտաքսման մասին որոշմամբ, որը կապված է սույն թվականի օգոստոսի 23-ին Բեռլինի կենտրոնում ռուս քաղաքացու կողմից ենթադրաբար սպանված Վրաստանի քաղաքացու գործի հետաքննությամբ»:

Լոնդոնում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ, լրագրողների հետ զրույցում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հիշյալ որոշման հետ կապված հայտարարել է, որ ինքն ու ՌԴ նախագահը անպայման դեռ քննարկելու են խնդիրը.

«Ես Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինի հետ կհանդիպեմ ոչ ուշ, քան հաջորդ շաբաթ: Մենք կխոսենք եւ կտեղեկացնենք, թե ինչպես ենք զբաղվում այս հարցով»,-ասել է Մերկելը՝ հավելելով, որ ռուս դիվանագետների արտաքսումը դիտվում է որպես ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոց, քանի որ ռուսական կողմը ոչ մի մասնակցություն չի ունեցել վրաց քաղաքացու սպանության գործի հետաքննությանը:

Օգոստոսի վերջին անհայտ անձը կրակոցներ էր հնչեցրել Բեռլինի կենտրոնում՝ Մոաբիթ թաղամասում:  Berliner Kurier թերթի փոխանցմամբ, սպանվել էր Վրաստանի 40-ամյա քաղաքացի, կրակել էին գլխին: ԳԴՀ դատախազությունը օգոստոսի 24-ին հայտարարեց, որ սպանության կասկածանքով 49-ամյա ՌԴ քաղաքացի է ձերբակալվել, նրա մոտ հայտնաբերվել էր նաեւ սպանության գործիքը:

Spiegel թերթն այդ օրերին լավատեղյակ աղբյուրներից հայտնեց, որ սպանությունը պատվիրված է եղել եւ այն իրականացվել է օտարերկրյա պետության հետախուզության կողմից: Ավելի ուշ նույն պարբերականը ապացույցներ հրապարակեց այն մասին, որ կասկածյալը ՌԴ հատուկ ծառայությունների աշխատակից է, սպանությունը՝ ՌԴ-ի կողմից պետական մակարդակով պատվիրված:

Թեպետ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կտրականապես հերքել է գերմանական մամուլի այս տեղեկատվությունը, սակայն Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆֆեն Ժայբերտը հայտնել է, որ իրենք ի գիտություն են ընդունել լրատվամիջոցների տեղեկությունները եւ դրանք իսպառ հերքելու հիմքեր առայժմ չունեն, Գերմանիայի ատախազությունն էլ հաստատել է՝ կասկածները սկսում են հիմնավոր դառնալ:

Տպել
1993 դիտում

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան