Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության գլխավորած պատվիրակությանը

04/12/2019 schedule22:05

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանն այսօր ընդունել է Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության միջազգային զարգացման համագործակցության գլխավոր տնօրեն Յոհանես Օլյելունդի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքէջը:

Հանդիպման նպատակն էր քննարկել Շվեդիայի Թագավորության հետ համագործակցության զարգացման հեռանկարները՝  շրջակա միջավայրի և բնապահպանության ոլորտներում։ 
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը պարոն Օլյելունդին ներկայացրեց  մեր երկրում բնապահպանական քաղաքականության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը, միաժամանակ կարևորելով երկու երկրների միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունը։
Իրինա Ղափլանյանը Շվեդիայի պատվիրակությանը մասնավորապես ծանոթացրեց թափոնների նվազեցման, ջրային ռեսուրսների կառավարման, պատասխանատու հանքարդյունաբերության և բնապահպանական նոր ենթակառուցվածքների ներդրմանն ուղղված նախագծերի և գործողությունների ընթացքին։ 

Օլյելունդը պատրաստակամություն հայտնեց հայկական կողմին փոխանցել իրենց երկրում արդեն իսկ կիրառված հաջողված փորձը։ Խոսելով կլիմայի փոփոխության հիմնախնդրի մասին, բարձրաստիճան հյուրը շեշտեց երկու երկրների միջև փորձի փոխանակման կարևորությունը։

Իրինա Ղափլանյանը շնորհակալություն հայտնեց պարոն Օլյելունդին՝ տեղեկացնելով, որ մինչև 2023 թվականը Հայաստանը  պատրաստվում է արգելել պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը՝ ընդգծելով, որ Հայկական կողմն ուրախ կլինի այս գործընթացում նույնպես ուսումնասիրել նաև շվեդական փորձը։ 

Նշենք նաև, որ հանդիպմանը ներկա էին.
Հայաստանում և Վրաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ուլրիկ Թիդեստրոմը, Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության միջազգային զարգացման համագործակցության գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննա Լինդը, Շվեդիայի Թագավորության ԱԳՆ, արևելյան Եվրոպայի և կենտրոնական Ասիայի բաժնի ներկայացուցիչ Իլվա Համարստենը, 
Շվեդիայի Թագավորության դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Բիրյեր Կարլսոնը։

Տպել
1267 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին