Մենք տեղեկություն ունենք, որ Իսլամական պետության կազմում են բազմաթիվ Ադրբեջանի քաղաքացիներ. Փաշինյան

ՀՀ Ազգային ժողովում սկսվել է Կառավարության հետ հարցուպատասխանը: Կառավարության անդամներին հարց տալու համար հերթագրվել է 35 պատգամավոր: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հարցը վերաբերում էր Բիշքեկում ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում ՀՀ վարչապետի ելույթին: Զոլյանը փորձեց պարզել, թե ի պատասխան վարչապետի ելույթի՝ ինչպիսի՞ արձագանք է եղել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների կողմից, արդյո՞ք հույսեր կան, որ ինչ-որ փոփոխություններ կլինեն:

Հիշեցնենք, որ Փաշինյանն այդ ելույթում հայտարարել էր, որ «ՀԱՊԿ-ն ունի անհրաժեշտ միջոցներ Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր էսկալացիան կանխելու համար»: Վարչապետի խոսքով՝ հնարավոր էսկալացիան կանխելու համար ՀԱՊԿ երկրները, ելնելով անվտանգության պահպանման շահերից, պետք է թողնեն անպատասխան Ադրբեջանի կողմից նոր զենք ձեռք բերելու դիմումները:

«Կարծում եմ, որ մեր ասելիքը ավելի հասկանալի եւ ըմբռնելի է դառնում մեր գործընկերների համար, եւ վերջին շրջանում այդ թեմայով հնչած հրապարակային հայտարարությունները գալիս են դա հիմնավորելու: Այնուամենայնիվ, գիտեք, մենք բոլոր հարթակներում պետք է հետեւողականորեն պաշտպանենք մեր ազգային շահերը, ազգային հետաքրքրությունները, առավել եւս մեր ազգային անվտանգությանը վերաբերող համատեքստում: Եվ մենք ընդամենը շարունակում ենք արձանագրել, որ ՀԱՊԿ-ն անվտանգության այն համակարգն է, որում ընդգրկված է Հայաստանի Հանրապետությունը, եւ եթե ուշադրություն եք դարձրել՝ Բիշքեկում ես հարցը առաջադրեցի բոլորովին ուրիշ կոնտեքստում՝ ասելով, որ վստահ եմ որ ՀԱՊԿ-ն ունի բոլոր լծակները մեր տարածաշրջանում, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում նոր էսկալացիա թույլ չտալու համար: Բայց ես ցույց տվեցի, որ տվյալ դեպքում խոսքը ոչ միայն Հայաստանի անվտանգության մասին է, այլ Հավաքական անվտանգության պայմանագրի երկրների, եւ, մեծ հաշվով, ընդհանրապես տարածաշրջանի համար»,- ի պատասխան Զոլյանի հարցի՝ պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մենք ունենանք նոր ռազմական էսկալացիա՝ այդ վիճակում գտնվող Ադրբեջանը շատ լավ հենակետ կարող է դառնալ Սիրիայում իրենց հենարանը կորցնող իսլամական ահաբեկիչների համար:

«Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ մենք տեղեկություն ունենք, որ Իսլամական պետության կազմում են բազմաթիվ Ադրբեջանի քաղաքացիներ, եւ եթե սխալ քաղաքականության արդյունքում նրանց հաջողվի Ադրբեջանում որոշակի հենակետ ունենալ կամ ընդլայնել իրենց հենակետը՝ Ադրբեջանը աշխարհագրորեն շատ հարմար է նրանց համար գործելու դեպի հյուսիս, գործելու դեպի արեւելք, գործելու դեպի հարավ, գործելու դեպի արեւմուտք, որտեղ նրանք, իրենց պատկերացմամբ, կարող են ունենալ որոշակի նպաստավոր միջավայր: Իսկ այդ ուղղություններից առնվազն երկուսում ՀԱՊԿ երկրներ են, եւ ես ասացի, որ ոչ միայն Հայաստանի, այլեւ սեփական անվտանգության նկատառումներից ելնելով՝ մեր գործընկերները այդ հարցը պետք է լրջորեն դիտարկեն»,- նկատեց Փաշինյանը:

Զոլյանը այնուհետեւ հետաքրքրվեց, թե վարչապետն ինչպես է գնահատում ԼՂ հակամարտության կարգավորման ներկա փուլը՝ հաշվի առնելով, որ վարչապետի Արցախ այցը համընկավ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքու այցին, ինչը շահարկումների առիթ տվեց. «Ռուսաստանի արտգործնախարարի այցը վաղուց պլանավորված այց էր, եւ օրը հայտնի էր: Օրը հայտնի էր շատ ավելի առաջ, այսինքն՝ ես եւ Արցախի նախագահն ենք որոշել օրը, թե երբ պետք է մեկնենք: Իմիջիայլոց, իմ այցը նույնպես շատ վաղուց էր որոշված, եւ ոչ ամենեւին այդ օրը, եւ անընդհատ տեղի չէր ունենում տարբեր պատճառներով, հիմնականում եղանակի պատճառով, որովհետեւ ես ուզում էի ժամանակը արդյունավետ օգտագործել եւ ուղղաթիռով մեկնել, որ նաեւ հայաստանյան գործերից հետ չմնանք: Բայց էնպես ստացվեց, որ ամեն պլանավորված օր եղանակը խանգարում էր, արդյունքում ավելի լավ եղավ՝ Արցախում մնացի երկու օր, եւ դա որեւէ կապ չուներ Լավրովի այցի հետ, եւ Լավրովի այցն էլ, բնականաբար, որեւէ կապ չէր կարող ունենալ Արցախ կատարած իմ այցի հետ»,- հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով, որ առաջին անգամ է լսում, որ շահարկումներ են եղել, եւ ցավալի է, որ այդ մակարդակի բաներ են ասվում:

Տպել
3028 դիտում

ՄԱԿ գլխավոր քարտուղարը ուշադիր հետևում և ողջունում է Հայաստան և Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությունը

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ