Զոհերը մեզ չեն մոտեցնում հակամարտության կարգավորմանը 1սմ անգամ. Աննա Հակոբյան

Քանի որ վտանգը կա, որ միշտ կարող է հակամարտության կողմերից մեկը նորից սկսել պատերազմ և մտածել, որ լայնածավալ պատերազմական գործողությունների միջոցով կարող է ավելի արագ լուծման հասնել Ղարաբաղյան հակամարտությունում, ես որոշեցի մի բան անել, որը կարող է ինչ-որ չափով կանխել դա:

Այս մասին այսօր «Double Tree»-ում՝ «Կանանց դերը խաղաղության հաստատման հարցում հնարավորություններ և մարտահրավերներ» համաժողովի ընթացքում, ասաց Աննա Հակոբյանը: Համաժողովին ներկա էին նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը և ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը:

Համաժողովի շրջանակներում Աննա Հակոբյանը ներկայացրեց «Կանայք հանուն խաղաղության» արշավի գաղափարը՝ նշելով, որ երբ ստեղծում էր այս նախաձեռնությունը, գաղափար անգամ չուներ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 13.25 բանաձևի մասին: «Մտածում էի, որ ես շատ օրիգինալ եմ իմ այդ մտքի մեջ, որ կանայք պետք է ներգրաված լինեն պատերազմական գործողություններին, որ ես՝ որպես վարչապետի կին, պետք է իմ անելիքն ունենամ, չեմ կարող լուռ նստել, երբ սահմանին ժողովուրդներ են պատերազմում և զոհեր տալիս»,- ասաց Հակոբյանը:

Ինչպես նշեց Աննա Հակոբյանը, նրա համար անակնկալ էր այդ բանաձևն ու այն գաղափարը, որ պետությունները վաղուց են եկել այն մտքին, որ զինված հակամարտություններն ավելի արագ և հեշտությամբ կարող են լուծվել, եթե ավելի շատ կանայք ներգրաված լինեն տարբեր պրոցեսներում, հարթակներում, տարբեր աստիճաններում:

Աննա Հակոբյանի խոսքով՝ «Կանայք հանուն խաղաղության» արշավն ունի 1.5 տարվա պատմություն և ուղիղ կապ ունի ՀՀ-ում քաղաքական փոփոխությունների հետ: Արշավն ունի դեկլարատիվ բնույթ, որի մասին առաջին անգամ վարչապետի տիկինը խոսել է Մոսկվա կատարած այցի ժամանակ, և շատ ռուս կանայք ողջունել են առաջարկն ու եկել Արցախ, կանգնել զինվորների կողքին և այդ նույն ուղերձը հղել: Ուղերձը հետևյալն է՝ «Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին՝ ներգրաված և միջնորդ երկրներին, մենք՝ որպես կին և մայր, հորդորում և պահանջում ենք Ղարաբաղյան հակամարտության պարագայում երբևէ չգնալ ռազմական ճանապարհով, թույլ չտալ ռազմական գործողությունների կրկնություն, փորձել գտնել հակամարտության լուծում խաղաղ բանակցությունների միջոցով բանակցային սեղանի շուրջ»:

Ինչպես նշեց Աննա Հակոբյանը, 94 թ.-ի զինադադարի կնքումից հետո անցել է 25 տարի, և այս տարիների ընթացքում եղել է բանակցային գործընթաց, որն ինչ-որ փուլերով ընթացել է, բայց սայլը տեղից չի շարժվել, և մենք մինչև հիմա գտնվում ենք նույն կետի վրա, ինչ զինադադարի կնքման պահին:

«Արդեն 25 տարի է՝ ունենք սողացող պատերազմ, և 25 տարի անընդմեջ զոհեր ենք ունենում 2 կողմից: Այդ զոհերը մեզ չեն մոտեցնում հակամարտության կարգավորմանը 1սմ անգամ»,-ասաց Հակոբյանը՝ մեջբերելով նաև այն փաստը, որ 2016թ.-ին հակամարտության կողմերից մեկի մտքով նույնիսկ անցավ, որ իրենք կարող են լայնամասշտաբ հարձակում սկսել և փորձել մի քանի օրվա ընթացքում լուծել հարցը: Աննա Հակոբյանը նշեց, որ 22 տարի պատրաստվելուց հետո փորձ արվեց պատերազմի միջոցով լուծել այդ կոնֆլիկտը, և արդյունքում ունեցանք այն, որ նրանք ունեցան 1000 զոհ, մենք՝ 100: Այնուամենայնիվ, Հակոբյանի պնդմամբ, հակամարտությունը նորից գտնվում է այն կետի վրա, ինչ կետի վրա եղել է զինադադարի կնքումից հետո:

«Եվ այսպես կարելի է շարունակել ևս 25 տարի, ժառանգել այս հակամարտությունը մեր թոռներին, ծոռներին, և այդպես սողացող պատերազմի արդյունքում ունենալ զոհեր»,- ասաց Հակոբյանը՝ առաջարկելով նաև մյուս տարբերակը: Մյուս տարբերակն այն է, որ հայ և հակամարտության մյուս երկրի կանայք ուղերձ հղեն դադարեցնել այս պրակտիկան, նստել բանակցությունների սեղանի շուրջ և գտնել լուծում:

Այնուամենայնիվ, ինչպես նշեց Հակոբյանը, այս ուղերձը չի մտնում Ղարաբաղյան հակամարտության բովանդակության մեջ, ընդհանուր ոչինչ չունի, թե ինչ լուծում կտրվի ի վերջո, որովհետև դրանք շատ նուրբ հարցեր են և այս պահին չպետք է քննարկվեն:

«Իմ ուղերձը և այս արշավի բուն նպատակն այն է, որ կանխվի ամեն հաջորդ զոհը: Երբ խոսում ենք զոհերի մասին, բերում ենք օրինակներ, վիճակագրություն, թվեր ենք ներկայացնում և մոռանում ենք, որ խոսում ենք մարդկային կյանքերի մասին: Երբ ասում ենք, որ ունենք 10 զոհ, մենք խոսում ենք 10 ընտանիքի մասին, 10 մարդու մասին, նրա ծնողների մասին, նրա որբացած երեխայի մասին»,- ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ սա վիճակագրություն չէ, սրանք ռեալ կյանքեր են, և նա՝ որպես վարչապետի կին, իրեն պատասխանատու է համարում ամեն կյանքի համար և չի կարող իր խոսքը չասել:

«Հայ կանայք պատմականորեն միշտ ներգրաված են եղել պետության, հասարակության կյանքում, և հայ ընտանիքի համար կնոջ դերն ավելի արժանապատիվ և ավելի պատասխանատու է իր ընտանիքի, իր երկրի, իր հասարակության համար»,- եզրափակեց Հակոբյանը:

Ժաննա Ջեյրանյան

Տպել
9524 դիտում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը