Ցեղասպանության բանաձևը արգելափակած ամերիկացի սենատորը Թուրքիայի դեմ պատժամիջոցների փաթեթ է պատրաստում

04/12/2019 schedule12:38

Հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը, որը նոյեմբերի 13-ին վետո էր դրել Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկման վրա, Թուրքիայի դեմ պատժամիջոցների փաթեթ է նախապատրաստում: Այդ մասին հայտարարել է Գրեհեմը՝ տեղեկացնելով, որ նոր փաթեթը լինելու է հոկտեմբերի 29-ին Ներկայացուցիչների պալատում ընդունված պատժամիջոցների փաթեթի նորացված տարբերակը, հայտնում է RegionMonitor-ը:

Գրեհեմը հայտնել է, որ պատրաստվում են պատժամիջոցների օրինագիծը Սենատի օրակարգ բերել հաջորդ շաբաթ:

Հաղորդվում է, որ Գրեհեմի և դեմոկրատ սենատոր Վան Հոլլենի պատրաստած օրինագծի մեջ պատժամիջոցներ են նախատեսվում Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի ու թուրք-ամերիկյան ռազմական համագործակցության ոլորտներում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին 2 առանձին բանաձև էր ընդունել. դրանցից առաջինով ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը, իսկ երկրորդով՝ պատժամիջոցներ նախատեսել Թուրքիայի նկատմամբ:

Սենատում Հայոց Ցեղասպանության մասին բանաձեւի վրա վետո դնելուց հետո Գրեհեմը լրատվամիջոցներին պարզաբանել էր, որ այդպես է վարվել միայն Սպիտակ տան ներկայացուցիչների խնդրանքով եւ որոշել է վետո կիրառել միայն մեկ անգամ ու պահել է խոստումը, քանի որ, երբ երկրորդ անգամ էր բանաձեւը բերվել սենատ, Գրեհեմը վետո չկիրառեց, բայց փոխարենը դա արեց մեկ այլ սենատոր, որին եւս խնդրել էին Սպիտակ տնից:

Տպել
631 դիտում

Վրաերթ Երևանի նանսենի փողոցում. 20-ամյա աղջիկը հոսպիտալացվել է

ԱԳՆ-ն հիշեցնում է ՌԴ-ից Հայաստան վերադառնալու ճանապարհների մասին եւ հորդորում հետեւել ցուցումներին

Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 18․135-ի. երեկ մահացել է 79 մարդ

Երեկ օրվա ընթացքում ունեցել ենք 10 առողջացած պացիենտ. նրանք դուրս են գրվել. նախարար

Չինական Շենչժենում պաշտոնապես արգելվել է շների եւ կատուների միսը սննդի մեջ օգտագործելը

ՌԴ-ում ՀՀ դեսպանը և դեսպանորդը տեսակապով զրուցել են «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող մեր հայրենակիցների հետ

Երեք դատավորների լիազորությունները դադարեցվել են. ԲԴԽ

Հովսեփ Կուբատյանը հրապարակել է հասցեները, որտեղ 500 ժամանակակից վերելակներ կտեղադրվեն

«Նորք»-ում գրանցվեց մահվան եւս մեկ դեպք. Հայաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը դարձավ յոթ

Բոլորս պետք է լծվենք գազի գնի հայտի ուսումնասիրության հիմնավորվածությանն ու դրա գնահատականին. պատգամավոր

Դատավորը նկատողություն ստացավ «օրենքով գող» Հայկո Աստրախանսկիին երկիրը լքելու թույլտվություն տալու համար

Բելառուսը ռուսական նավթը կգնի բարելի դիմաց 4 դոլար արժեքով. հավելավճարներ չեն լինի

ԲԴԽ-ն խիստ նկատողություն է հայտարարել դատավոր Նաիրա Մխիթարյանին

Արցախում մեկուսացված 3 քաղաքացու հետազոտության արդյունքները եղել են բացասական․ ԱՀ-ում առայսօր կորոնավիրուսի դեպք չկա

«Առականի». նոր նախագիծ ԿԳՄՍ նախարարությունից

Բագրատաշենի սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել

Ռուսաստանում կարանտինային արձակուրդը կտեւի ամբողջ ապրիլ. Պուտինը նոր ուղերձով է հանդես եկել

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի հետեւանքով մահվան 6-րդ դեպքը

Ներդրումային առաջարկներին մեր արձագանքի արագությունը եւ որակը պետք է էական փոփոխությունների ենթարկվի. վարչապետ

Անցկացվել են հրետանավորների գործնական պարապմունքներ․ ՊՆ