Ադրբեջանուհին տեսաուղերձով դիմել է Ալիեւին՝ հայտնելով Հայաստան մեկնելու որոշման մասին (տեսանյութ)

Ադրբեջանի քաղաքացի Այսել Մուսթաֆաեւան տեսաուղերձ է հրապարակել, որով դիմել է երկրի նախագահ Իլհամ Ալիեւին՝ հայտնելու համար, որ տոմս է գնել եւ դեկտեմբերի 5-ին պատրաստվում է արտագաղթել՝ մեկնելով Հայաստան: Որոշումը Մուսթաֆաեւան պարզաբանում է այն հանգամանքով, որ Ադրբեջանում անտանելի իրավիճակ է տիրում եւ անարդարություն:

«Ես ոչ մեկից ոչ մի օգնություն չեմ խնդրում, այդ հաղորդագրությամբ հայտնում եմ, որ տոմսեր եմ գնել եւ դեկտեմբերի 5-ին լքում եմ Ադրբեջանը, տեղափոխվում եմ Հայաստան»,- ասել է կինը: Նա նաեւ նշում է, որ իր բողոքները, որոնք տարիներ շարունակ բարձրաձայնել է, ոչ մեկի համար չունեն նշանակություն, անգամ նախագահ Իլհամ Ալիեւին դիմելը չի օգնում, որովհետեւ ինքը մի անգամ փորձել է մոտենալ Ալիեւին՝ իր խնդիրները հայտնելու համար, երբ վերջինս պաշտոնական այցով գտնվել է Սումգայիթում, սակայն նախագահին մոտենալու համար ձերբակալվել է եւ հայտնվել ոստիկանական բաժանմունքում:

Մուսթաֆաեւան խնդրում է իրեն դավաճանի պիտակ չտալ, որովհետեւ ոչ թե ինքն է դավաճանել հայրենիքին, այլ իշխող պաշտոնյաներն են դավաճանում եւ վաճառում Ադրբեջանը:

Նշենք, որ սա Այսել Մուսթաֆաեւայի առաջին տեսաուղերձը չէ: Նախկինում էլ նա մի քանի անգամ դիմել է Իլհամ Ալիեւին՝ բողոք արտահայտելով երկրի դատական համակարգի նկատմամբ: Հենց այդ ժամանակ է նա հայտարարել, որ, եթե դատարանում իր բողոքները մերժեն կամ հաշվի չառնեն, ինքը կլքի Ադրբեջանը եւ կմեկնի Հայաստան, որովհետեւ չի կարողանում հաստատել սեփական ճշմարտացիությունը սեփական երկրում:

Տպել
4551 դիտում

Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը, թույլատրվում է տաքսիների գործունեությունը. պարետի նոր որոշսւմը

Պարետը նոր որոշում է ընդունել. կտեղադրվեն հատուկ անցակետեր՝ անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու համար

Արցախում կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքներ

Առանձնացվել են տարբեր վայրեր, որոնք կարող են արդյունավետ ծառայել քաղաքացիների մեկուսացման համար

Միայն «մենք» չենք կարող կոտրել այս տեմպը, դա կարող ենք անել «մենք բոլորս»․ Արսեն Թորոսյան

Ինչու է ԱՄՆ-ը ցանկանում արդիականացնել Գերմանիայում գտնվող իր միջուկային զինանոցը

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց մարդկանց տեղաշարժն ու հեռախոսազանգերը ֆիքսելու մասին օրինագիծը

Անցկացվել է Լոռու կորոնավիրուսի վարակի տարածման, կանխարգելման եւ արձագանքման շտաբի հերթական նիստը

Հավաք-պարապմունքներ են անցկացվել 5-րդ զորամիավորումում․ ՊՆ

ԱԺ նախագահը 3 ժամ առաջ հայտարարել էր, որ 21։30-ից հետո նիստ է լինելու, սակայն ընդդիմությունն էլի չկա․ Ռուբեն Ռուբինյան

Բյուրեղավանի ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել

Կրակային պատրաստության պարապմունք է անցկացվել 4-րդ զորամիավորումում․ ՊՆ

Անելու եմ ամեն ինչ, որ իրավապահ մարմինները պատշաճ կերպով ընթացքավորեն բոլոր առերևույթ իրավախախտումները. ԱՀ ՄԻՊ

Կորոնավիրուսից մինչեւ նավթի շուկայում տիրող իրավիճակ. Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Ես պատրաստ եմ ընդունել Արցախի բնակչության քվեարկության ցանկացած արդյունք. Արայիկ Հարությունյան

Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները բնակարանային գողության դեպք են բացահայտել

Զոհրաբ Մնացականյանը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ին կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցության համար

Արցախի ընտրություններին մասնակցել է ընտրողների 72.7 տոկոսը. ամենացածր մասնակցությունը գրանցվել է Երեւանի տեղամասում

Ժամը 18:30-ի դրությամբ գանձապետարանում բացված ֆինանսական աջակցության հաշվի մուտքերը կազմել են 813 մլն 144 հազար դրամ

Կորոնավիրուսի հաստատված դեպքով եւս մեկ քաղաքացի այսօր վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է բուժական բաժանմունք