Հաշմանդամություն ունեցող անձինք պետք է մասնակցեն քաղաքի զարգացմանը. Երևանի քաղաքապետարանը սկսում է իրազեկման միամսյակ

Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է: Երևանի քաղաքապետարանը սկսում է իրազեկման միամսյակ: «Ունիսոն» ՀԿ հետ համագործակցությամբ թողարկվել է «Իմ երազանքի մայրաքաղաքը» ծալաթերթիկը: Այստեղ ներկայացված են տարբեր տարիքի հաշմանդամություն ունեցող քաղաքացիների երազանքներն ու ցանկությունները: 

Այդ մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջը:

Տեղեկատվական թերթիկում գործնական խորհուրդներ են, օրինակ՝ ինչպե՞ս օգնել խաչմերուկը հատող տեսողական կամ լսողական խնդիրներ ունեցող անձանց: Կամ էլ՝ չկայանե՛լ մեքենաները թեքահարթակների դիմաց կամ հաշմանդամություն ունեցող անձանց մեքենաների համար նախատեսված հատվածներում: Կան նաև որոշ օգտակար խորհուրդներ շփման համար:
Քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, խոսելով ոլորտային խնդիրների և դրանց լուծման հնարավորությունների մասին, նշել է. «Միայն դեկտեմբերի 3-ին չէ, որ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները պետք է հայտնվեն ուշադրության կենտրոնում, այս օրը պետք է ամփոփել, թե ինչ է արվել տարվա ընթացքում: Այսօր քաղաքային իշխանությունը գտնում է, որ պետք է այդ խնդիրներին ցուցաբերել համակարգային մոտեցում, և այստեղ շատ կարևոր է նաև շահառուների մասնակցությունը»:
«Տարվա ընթացքում մենք դիմել էինք շուրջ 5 տասնյակ կազմակերպությունների՝ ներկայացնելու իրենց առաջարկներն ու դիտարկումները քաղաքային ծրագրերի վերաբերյալ: Ցավոք, քչերն արձագանքեցին: 2020թ. բյուջեում ներառված են թեքահարթակների կառուցման ծախսերը, նաև տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար մայթերին կտեղադրվեն ուղղորդող գոգավոր սալիկներ: Նախատեսում ենք նաև մարզադպրոցները համալրել անհրաժեշտ գույքով»,-իր հերթին նկատել է Երևանի ավագանու անդամ Սիփան Ասատրյանը:
Ընդգծելով վերջին մեկ տարվա ընթացքում քաղաքապետարանի նախաձեռնությամբ կյանքի կոչված ծրագրերի կարևորությունը՝ «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանն առանձնացրել է քաղաքի մատչելիությանն առնչվող մի քանի հիմնախնդիր. «Քաղաքում տեղաշարժվելն այսօր որոշակի առումով հարմարեցված է, սակայն դեռևս խնդիր է, օրինակ, մշակութային օջախներ այցելելը, առավել ևս, եթե պետք է ելույթ ունենալ այդտեղ: Դեռ շատ անելիքներ կան, և մենք, պատրաստ ենք մեր հերթին ներդրում ունենալ խնդիրների լուծման գործում»:
Հանդիպման մասնակից, հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աջակցության «ՍՈՐՍ» հիմնադրամի ղեկավար Մարինա Պարազյանն իր հերթին նշել է անհատական օգնականների համակարգի ներդրման կարևորությունն ու անհրաժեշտությունը, նաև սոցիալական նշանակության փոխադրամիջոցների հնարավորությունը: Անդրադառնալով հասարակական տրանսպորտի մատչելիությանը՝ քաղաքապետի առաջին տեղակալը նշել է, որ բարեփոխումների ծրագրում հաշվի է առնվելու հաշմանդամության տարբեր խնդիրներով անձանց համար դրանց հարմարեցումը:
Հանդիպման մասնակիցները փաստեցին, որ խնդիրների վերհանումն ու լուծումը մեծապես կախված է շահառու կազմակերպությունների և անհատների՝ քաղաքային իշխանության հետ համագործակցությունից:

 

Տպել
1067 դիտում

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ