Երևան
20 °C
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է դատավոր Աննա Դանիբեկյանի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու եղանակով արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ 1993 թվականին ծնված երիտասարդը ընկերոջ հետ՝ ծնված 1991 թվականին, ծրագրված գործողությունների միջոցով, այն է՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր Ա.Դանիբեկյանի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու եղանակով, փորձել են ազդել դատավորի կողմից կոնկրետ քրեական գործով հետագայում կայացվելիք որոշումների արդարացի ընդունման վրա:
Քննության տվյալներով՝ երիտասարդները, նախապես տեղեկանալով դատավոր Ա.Դանիբեկյանի՝ ՀՀ արդարադատության ակադեմիայում գտնվելու և դասընթացների մասնակցելու մասին, դատավորի կարծիքի վրա ազդելու նպատակով, 2019 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, գնացել են ՀՀ արդարադատության ակադեմիա, սպասել բակում, որպեսզի դասընթացների ավարտից հետո հանդիպեն դատավորին, հանդիպումը տեսաձայնագրեն և այն ուղիղ կապի միջոցով «Փորձենք օգնել ֆեմիդային» վերտառությամբ հոդվածի տեսքով տարածեն համացանցում, սակայն Աննա Դանիբեկյանը, խույս տալով վերջիններիցս, դուրս է եկել ակադեմիայի հետևի մուտքից ու հեռացել:
Այնուհետև, նույն օրը` ժամը 20:30-ի սահմաններում, շարունակելով իրենց մտադրությունը, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում՝ Կոմիտասի անվան պանթեոնի հարակից այգում, կրկին հետապնդել են դատավոր Ա.Դանիբեկյանին և վերջինիս պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելով՝ հարցեր տվել դատավորի նախագահությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քննվող քրեական գործից՝ նրա նկատմամբ հնչեցնելով վիրավորական արտահայտություններ:
Մինչ դատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երկու երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինակ միավորվելով:
Խոշոր ու շղթայական ավտովթար Թբիլիսյան խճուղում՝ «Իդեալ» խանութի մոտակայքում. կան տուժածներ
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այցելել է Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
Հունիսի 1-ի առթիվ Կարեն Վարդանյանը 115 մլն դրամ է հատկացրել Երևանի ծնողազուրկ երեխաներին (տեսանյութ)
Ալեն Սիմոնյանը վերահաստատել է՝ Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման օրակարգով
Հայ խորհրդարանականները արգենտինական պատվիրակության հետ խոսել են Ադրբեջանի ոտնձգությունների, Լաչինի փակման մասին
Վերին Խոտանան-Տանձավեր ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորակը. կա տուժած
Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել Քիշնևի գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած համերգին (լուսանկարներ)
Աշտարակ-Օշական ավտոճանապարհին «Տոյոտա»-ն բախվել է ծառերին ու շրջվել. վարորդը հոսպիտալացվել է
Հանրայինի նոր մասնաշենքի կառուցման հայ-չինական պայմանագիրը վերջնականացվել է
Ադրբեջանական ԶՈՒ-ն Մարտակերտում խախտել է հրադադարի ռեժիմը
Աջափնյակ վարչական շրջանի նոր կանգառասրահներից երկուսի ապակիները կոտրել են. գրություն է ուղարկվել ոստիկանություն
Մինչև քանի տարեկան երեխաները վաղը կարող են անվճար այցելել կենդանաբանական այգի. միջոցառումների ցանկ
Վայոց ձորում ուժեղ քամուց պոկված տանիքն ընկել է ավտոմեքենայի վրա
Ազգային ժողովի այգին հունիսի 1-ին կվերածվի հրաշքների ու հեքիաթների
Միջազգային հանրությունն Արցախն ընկալում է որպես ՌԴ-ի մի մասնիկ. բեկումնայի՞ն կլինեն արդյոք քիշնևյան բանակցությունները
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի կողմից Ալիևի հայտարարությունը ողջունելը տարակուսելի է. ԱՀ ԱԳՆ
Ալ Պաչինոն 83 տարեկանում չորրորդ անգամ հայր կդառնա
Վարորդները «պլյոնկաների» համար կտուգանվեն. ՆԳՆ-ն նոր հայտարարություն է տարածել
Բնից վայր ընկած արագիլի ձագը հանձնվել է ԲԸՏՄ Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակցին
Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Գիժերմո Անդրադան այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սլովենիայի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Հայաստանի պատմամշակութային հարուստ ժառանգությունը
19 նոր դատավորներ կհամալրեն դատական իշխանության շարքերը
Գետափ-Մարտունի ճանապարհին ավտոմեքենան ձորն է գլորվել
IDBank-ի Visa Business Platinum քարտն՝ այժմ ավելի շահավետ պայմաններով
Փաստահավաք առաքելությամբ ՀՀ-ում է «Լաչինի շրջափակման հումանիտար հետևանքների հասցեագրումը» թեմայով զեկույցի հեղինակը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Քիշնև
ՌԴ և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարներն ընդգծել են եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը
Լեռնանիստ գյուղի մոտակա սարը բարձրացած քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
Ռուբեն Ինջիկյանն ընտրվել է Յունիբանկի խորհրդի անդամ
Բացահայտվել է փողի եվ թմրամիջոցի մաքսանենգության դեպք, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՊԵԿ (տեսանյութ)
ՊՆ պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու փաստով քննված քրվարույթով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոլդովա
ՆԳՆ ոստիկանությունը պարզաբանել է՝ տուգանելո՞ւ է մեքենաների ապակիների «պլյոնկաների» համար, թե՞ ոչ
Արգիշտի Քյարամյանը քննիչների է ազատել
ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը՝ Միութենական պետությանը միանալու վերաբերյալ
Արամ Նիկոլյանն ազատվել է աշխատանքից
Օլիմպիական խաղերի կրակը Մարսել կհասցվի 120-ամյա առագաստանավով. փոխանցումավազքին 10 հազար մարդ կմասնակցի
Եթե խնդիր ունենք հրապարակելու ընդդիմադիրների ճեպազրույցները, ապա ինչո՞ւ պետք է հյուր հրավիրեինք նրանց. Հ1-ի տնօրեն
Արգենտինան աջակցում է հարատև խաղաղության հասնելուն ուղղված Հայաստանի դիրքորոշմանը (տեսանյութ)
Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման օրակարգով. Ալեն Սիմոնյանը՝ Գիժերմո Անդրադային
© 2023 Հայկական ժամանակ