Աբու Դաբիի հյուրերին ընդունել է անձամբ Մարությանը ՝ մեծ շուքով. Արփի Դավոյանը՝ Ծառուկյանի հայտարարության մասին

03/12/2019 schedule19:38

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ այսօր ԱԺ-ում Գագիկ Ծառուկյանի Աբու Դաբիից ժամանած ներդրողների մասին հայտարարություններին:

Դիմելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանին, Դավոյանն ասաց, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես ներկայացվում է:

«Անցած նիստերի ժամանակ պարոն Աբովյանը նորից նեղվեց, որ իրենց խմբակցության պատգամավորներին անդրադարձանք, ասաց, թե ձեր օրը ծախսեցիք մեր պատգամավորների վրա: Այսինքն՝ Դուք չեք սիրի մեր երեքշաբթիները, բայց այդպես է ստացվել»,-ասաց Դավոյանը՝ հավելով, որ ոչ-ոք պարոն Ծառուկյանի ասածից չի վատացել:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը ասել է, որ հեղափոխությունից հետո իր հրավերով Հայաստան են եկել Աբու Դաբիի թագաժառանգն ու Արաբական Միացյալ Էմիրությունների «Ռոտանա» հյուրանոցային ցանցի սեփականատերը, ովքեր ցանկություն են հայտնել Հայաստանում ներդրումներ կատարել, սակայն Երեւանի քաղաքապետի ու Երեւանի գլխավոր ճարտարապետի հետ հանդիպումը հաջող չի անցել:

Արփի Դավոյանը իր ելույթում նշեց, որ այս թեմայի շուրջ խոսել է քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, և, ինչպես ներկայացրել է Մարությանը, հյուրերին ընդունել է անձամբ նա՝ մեծ շուքով:

«Ընդհանրապես որևէ խոսք չի գնացել անվճար հիվանդանոցի մասին: Եղել է խոսք հյուրանոցի և հիվանդանոցի մասին»,-ասաց Դավոյանը: Ինչ վերաբերում է նախագծերին, պատգամավորը նշեց, որ նրանք ցանկացել են հողատարածք ձեռք բերել Երևանի կենտրոնում, սակայն քաղաքապետարանից ասել են, որ կենտրոնում հողատարածք չունեն: Որպես այլընտրանք առաջարկել են հողատարածք այլ վայրերում, բայց հյուրերը հրաժարվել են: Առաջարկվել է նաև մասնավորից գնել որևէ այլ հողատարածք, նույնիսկ՝ այլ բիզնես պրոեկտներ, որտեղ կարելի է ներդրում անել և շահույթ ստանալ, բայց հյուրերը նորից հրաժարվել են:

Ինչպես նշեց Դավոյանը՝ քաղաքապետն ասել է, որ պատրաստ է օգնել ցանկացած պարագայում, բոլոր փաստաթղթերը քաղաքապետարանում ընդառաջել և սպասել են այդ մարդկանցից որևէ առաջարկության, որևէ փաստաթղթային հիմնավորման, որը մինչ այսօր չեն ստացել:

«Երբ պարոն Ծառուկյանը հայտարարում է, որ եկել է ներդրող, Դուք այստեղ բոցաշունչ ելույթ եք ունենում, շեշտը դնելով ձեր բարձր ձայնի վրա, որ բոլորը կխառնվեն իրար, կասեն՝ վերջ, խայտառակ եղանք, ներդրողներն եկան-գնացին: Այդպես չէ, պարոն Աբովյան, ես Ձեզ հետ եմ խոսում, դուք՝ հեռախոսով»,-հայտարարեց Դավոյանը:

Ժաննա Ջեյրանյան

Տպել
4280 դիտում

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր