Վարույթը կարճելու համար որեւէ նոր հանգամանք չի վկայակոչվել. Պետրոս Պետրոսյանն առարկեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստին մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկեց ամբաստանյալ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի կողմից ներկայացված քրեական հետապնդումը դադարեցնելու եւ գործի վարույթը կարճելու միջնորդության դեմ:

Մեղադրող դատախազը նշեց, որ հին եւ նոր օրենքների հարցը դեռեւս մինչդատական վարույթում բազմաթիվ անգամներ քննարկման առարկա է դարձել. «Խափանման միջոցի քննարկման ժամանակ Առաջին ատյանի դատարանները, Վերաքննիչ դատարանը, ինչպես նաեւ՝ Վճռաբեկ դատարանը արդեն իսկ անդրադարձել են այս հարցին եւ տվել համապատասխան գնահատական՝ պաշտպանական կողմից մատնանշված հանգամանքներ չտեսնելով: Ավելին, դատական քննության նշանակելու մասին որոշում կայացնելով՝ արդեն իսկ դատարանն անդրադարձել է այս հարցին, եւ վարույթը կարճելու հանգամանքներ չի տեսել: Այս համատեքստում պետք է արձանագրել, որ պաշտպանության կողմից, առավել եւս՝ միջնորդությունը հարուցած պաշտպանի կողմից, որեւէ նոր հանգամանք չի վկայակոչվել»:

Պետրոսյանը շեշտեց՝ որեւէ մեկը չի կարող վիճարկել, որ կատարված գործողությունները վերաբերում են 2008 թվականին, եւ որ այդ թվականին գործող օրենսդրության եւ հետագայում էլ կատարված փոփոխություններով առաջադրվել են մեղադրանքներ. «Այս հարցը շատ պարզ է. 300 եւ 300.1-րդ հոդվածի 1-ին մասի հանցակազմի վերլուծությունից ակնհայտ է, որ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հանցավոր արարքը նախատեսված է եղել ինչպես 2008 վականին, այնպես 2018 թ-ի գործող օրենսդրությունով, այսինքն՝ պաշտպանության կողմից որեւէ մեկը չի կարող վիճարկել, որ 2008 թվականին կարգը տապալելը որպես Քրեական օրենսգրքով նախաեսված արարք գոյություն չի ունեցել»:

Դատախազի խոսքով՝ ասել, որ չի գործել սահմանադրական կարգի տապալումը եւ այն որպես նոր հանցակազմ ներմուծվել է միայն 2009 թվականին, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում. «Նոր օրենքով հանցագործությունն ավարտված համարելու համար նախատեսվել է նոր՝ հանրորեն վտանգավոր հետեւանքը: Պաշտպանը նշում է, որ նախորդ օրենքը որոշակիության հետ կապված խնդիրներ ուներ, եւ նոր օրենքով փորձ է կատարվում դա լուծելու: Հարց է ծագում. եթե չկար այդ հանցակազմը, ապա ի՞նչ որոշակիության մասին է խոսք գնում, եւ ինչի՞ն էր միտված այդ որոշակիությունը»:

Մեղադրողի խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովի՝ պաշտպանական կողմից մատնանշված հատվածները քաղաքական էին եւ սուբյեկտիվ. «Վենետիկի հանձնաժողովի մարտի 18-ի եզրակացությամբ 300 եւ 300.1 հոդվածների մասով նշվել է, որ գործի վարույթը կշարունակվի նոր օրենքի հիման վրա, եթե այն ավելի բարենպաստ է մեղադրյալի համար: Ըստ եզրակացության՝ դատախազը, դատավորն են գնահատում՝ արդյոք նոր, ավելի բարենպաստ օրենքի հիման վրա մեղադրյալի նկատմամբ կարող է կայացվել մեղադրական կամ արդարացման դատավճիռ, բնականաբար, նոր օրենքը չի կարող կիրառվել, եթե ներառվի այնպիսի հանցագործություն, որը սկզբնապես ներառված չէր, այդ դեպքում դատական քննությունը պետք է շարունակվեր նախկին օրենքի հիման վրա»:

Պետրոս Պետրոսյանն ընդգծեց՝ անկյունաքարային է այն, որ թե արարքի կատարման պահին, թե փոփոխություներով այդ արարքը համարվի հանցագործություն. «Վենետիկի հանձնաժողովը շեշտել է՝ քանի դեռ պետությունը, ի դեմս օրենսդիր մարմնի, չի որոշել, որ այդ արարքը դատարում է հանրորեն վտանգավոր արարք լինելուց, քրեական հետապնդման դադարեցման մասին խոսք լինել չի կարող»,-եզրափակեց նա:

Աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված՝ միջնորդության քննարկումը հետաձգվեց: Հաշվի առնելով, որ դեկտեմբերի 10-ից մինչեւ 30 դատավոր Աննա Դանիբեկյանը գտնվելու է արձակուրդում, գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց 2020 թվականի հունվարի 9-ին՝ ժ. 13:00-ին:

 

Տպել
1452 դիտում

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ