«Բաց դասեր»՝ ՀՀ Ազգային ժողովում

ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 3-ին խորհրդարանական անցուդարձին են ծանոթացել Արմավիրի մարզի Ամասիա, Կոտայքի մարզի Քասախ համայնքների միջնակարգ, մայրաքաղաքի թիվ 20 հիմնական դպրոցների աշակերտներն ու մանկավարժները եւ Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողներն ու դասախոսները։ Նրանք ԱԺ նիստերի դահլիճի օթյակից հետեւել են հերթական նիստերի աշխատանքին, թանգարանում ծանոթացել օրենսդիր մարմնի պատմությանը։

Այդ մասին տեղեկացնում է Ազգային ժողովի պաշտոնական կայքէջը:

Արմավիրի մարզից ընտրված պատգամավորներ Արգիշտի Մեխակյանն ու Էդվարդ Անդրեասյանն Ամասիայի աշակերտների հետ զրուցել են տարբեր հարցերի վերաբերյալ, անդրադարձել համայնքային, կրթական, գյուղատնտեսական խնդիրներին։ Նրանք կարեւոր են համարել Թավշյա հեղափոխությունից հետո երկրի զարգացումը բոլոր ուղղություններով։ Արգիշտի Մեխակյանը տեղեկացրել է, որ 2020թ--ին Արմավիրի մարզում կիրականացվեն սուբվենցիոն ծրագրեր, որոնք աննախադեպ են համեմատած նախորդ տարիների հետ։ Նա պատրաստակամություն է հայտնել օժանդակելու համայնքի դպրոցի որոշ խնդիրների լուծմանը։

Շիրակի տարածաշրջանային քոլեջի ուսանողների, դասախոսների եւ Կոտայքի մարզի Քասախ համայնքի Ռոբերտ Գեւորգյանի անվան թիվ 1 դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ հանդիպել են ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը եւ պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը։ Նրանք խոսել են օրենսդրական դաշտի կարեւորության մասին։ Շեշտադրվել է այն հանգամանքը, որ միջազգային չափանիշներին համապատասխան օրենսդրության առկայությունը երկրի եւ տնտեսության զարգացման հիմնաքարերից են։

Անդրադարձ է եղել նաեւ ուսանողական կրթաթոշակներին, նշվել է, որ 5-ից 6 հազար դրամ գումարը շատ քիչ որեւէ խնդիր լուծելու համար։ Վահե Էնֆիաջյանի տեղեկացմամբ՝ գործադիրն ու խորհրդարանական կառավարող ուժը մերժել են իր նախագիծը, որով առաջարկվում էր բարձրացնել ուսանողական կրթաթոշակի չափը։

Օրենսդիրները հանդիպման մասնակիցներին մաղթել են բարձր առաջադիմություն, նպատակներին հասնելու վճռականություն։

Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցի աշակերտների հետ «Բաց դասը» վարել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը եւ դպրոցի նախկին մանկավարժ Սոֆիա Հովսեփյանը։

Աշակերտները բարձրաձայնել են բազմաթիվ հարցեր, որոնք առնչվել են ներառական ուսուցմանը, մայրաքաղաքի մաքրությանը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմությունը հայ ժողովրդի պատմության մեջ ներառնելու եւ այլ խնդիրների։ Վերջին հարցի առնչությամբ նշվել է, որ անհրաժեշտ է հաշվի առնել բոլորի իրավունքները, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների եւ մեր եկեղեցու ոչ հետեւորդների շահերն ու իրավունքները։

Ըստ Ռուստամ Բաքոյանի՝ եկեղեցու պատմությունը պետք է ներառված լինի հայ ժողովրդի պատմության մեջ։

Սոֆիա Հովսեփյանը հանգամանալի ներկայացնելով խնդիրը՝ նկատել է, որ դեռեւս վերջնական որոշում չի կայացվել։

Ամանորին ընդառաջ աշակերտներն առաջարկել են օգնություն կազմակերպել սահմանամերձ շրջանների երեխաներին, ինչն ավանդույթ է դարձել այս կրթօջախում։

Պատգամավորները պատրաստակամություն են հայտնել աջակցել ոչ միայն այս, այլեւ բարձրացված բոլոր հարցերի լուծման գործում։

Տպել
1637 դիտում

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից