Մենք մեր թիմով ենք գալիս, իսկ զրույցի ժամանակը սպառվել է. Կենտրոնի նորանշանակ ղեկավարը պատասխանել է մեր մի քանի հարցերին

Դեկտեմբերի 2-ից Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը ստանձնած Ավետ Պողոսյանը պատրաստվում է աշխատել իր թիմով: Ասում է՝ ըստ էության իրագործելու են քաղաքապետ Հայկ Մարությանի նախըտրական ծրագիրը: Կենտրոնի նորանշանակ ղեկավարն այսօր պատասխանել է մեր մի քանի հարցերին: Զրույցի համար տրամադրված ժամանակը սահմանափակ էր: 

- Պարոն Պողոսյան, երբ եք ստացել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը ստացել: Նախկին  թաղապետի հեռանալուց անմիջապես հետո՞, թե այս մի քանի օրվա ընթացքում:

- Նախկին թաղապետի հեռանալուց հետո եմ ստացել:

Փաստորեն, ձեր համաձայնությունը այնքան էլ հապճեպ չի եղել:

- Քաղաքապետի հետ քննարկել ենք, առաջարկը ստանալուց հետո ժամանակ եմ խնդրել, ծանրութեթեւ եմ արել: Վերջնական որոշումս եղել է այն, որ ընդունել եմ առաջարկը:

- Երեկվանից ոչ մի կերպ հնարավոր չէր լինում ձեզ հետ կապ հաստատել, ինչպես տեսնում եմ արդեն ակտիվ աշխատանքի մեջ եք: Ինչ նոր ծրագրերով եք եկել: Նոր առաջարկներ ունե՞ք, թե՞ շարունակելու եք նախկին թաղապետի սկսած գործը:

- Այս պահին ավելի շատ ծանոթության պրոցեսում եմ, ծանոթանում եմ իրավիճակին, որովհետեւ այս գործում միշտ օպերատիվ արձագանքման կարիք է լինում: Ընթացիկ գործերին եմ ծանոթանում: Իսկ ծրագրերի մասով՝ այն ամբողջովին համահունչ է քաղաքապետ Մարությանի նախընտրական ծրագրին, եւ ըստ էության մեր աշխատանքն այդ նախընտրական ծրագրերը կյանքի կոչելն է լինելու:

Երեկվանից լրատվամիջոցներում շրջանառվում է, որ դուք ՀԱԿ կուսակցության անդամ եք: Հետո քաղաքապետարանը հատուկ շեշտել էր, որ դուք անկուսակցական եք: Որեւէ կուսակցության անդա՞մ եք, թե՝ ոչ:

- Ես անկուսակցական եմ:

- Տեղեկություններ կան, որ արդեն աշխատանքից ազատել եք կենտրոն վարչական շրջանի քարտուղար Հովսեփ Փանոսյանին եւ թաղապետի տեղակալներ Արման Հարությունյանին ու Ձոնիկ Մարգարյանին: Սա ճի՞շտ է: Ի՞նչ կադրային փոփոխություններ եք արել:

- Այս պահի դրությամբ որեւէ կադրային փոփոխություն տեղի չի ունեցել: Քաղաքապետի կարգադրությունը ստորագրելու պահին օրենքի ուժով դադարեցվում է նաեւ վարչական շրջանի տեղակալների լիազորությունները: Ես որեւէ իրավասություն չունեմ: Դա օրենքի ուժով է արվում: Նրանց լիազորությունները դադարեցվել է, բայց շարունակում են իրենց պարտականությունները կատարել մինչեւ նոր տեղակալների նշանակումը: Այս պահի դրությամբ դեռ չեմ նշանակել, բայց պատրաստվում եմ:

Իսկ հնարավո՞ր է, որ նորից վերականգնեք նույն մարդկանց իրենց պաշտոններում, թե՞ նոր մարդիկ եք նշանակելու:

- Մենք մեր թիմով ենք գալիս: Արդեն տեղեկացրել ենք իրենց եւ շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար:

Աշխատակազմի ղեկավարի՞ն էլ:

- Այս պահի դրությամբ նա շարունակում է պաշտոնավարել:

Իսկ հետագայո՞ւմ:

- Մեր ժամանակն ավարտված է...

Ավետ Պողոսյանը Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար նշանակվելուց առաջ զբաղեցրել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի պաշտոնը: Կենտրոնի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը պաշտոնից ազատման դիմում էր գրել հոկտեմբերի վերջին: 

Տպել
10945 դիտում

«Կապիտուլյացիոն փաստաթո՞ւղթ», թե՞ ելույթներ. «Կիկոսի մահը» հեքիաթի մոտիվներով

Լեռնանիստ գյուղի դաշտերն այրվել են

Ադրբեջանի ԶՈՒ-ն դաժանաբար սպանել է վիրավոր հայ զինծառայողներին, վայրագ կերպով վարվել զոհերի մարմինների հետ․ Մարտիկյան

Ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել

Սյունիքում իրավիճակը շարունակում է մնալ հարաբերականորեն հանգիստ․ Դավիթ Դանիելյան

Կարևոր է՝ ռուս-թուրք-ադրբեջանական թակարդից դուրս գալով՝ այժմ էլ չընկնենք Արևմուտք-Ադրբեջան հյուսած ծուղակը. Բաբաջանյան

Հայկական կողմը գիտի, թե որտեղ քանի դի կա, սակայն դուրս բերելու փորձերը հանդիպել են Ադրբեջանի ԶՈՒ ուժեղ կրակին․ Մարտիկյան

Հոխիկյանը, ԵՊՀ-ին մեղադրելով քաղաքական պատվեր կատարելու մեջ, ինքն է քաղաքականացման առերևույթ քայլ կատարում. Գրիգորյան

Ծաղկունք գյուղում տնակ է հրդեհվել

Հայկական ԶՈՒ-ն սպասում է հակառակորդին դիմակայելու և ջախջախելու․ Առաքել Մարտիկյան

ՌԴ-ից մեծ թվով անձանց ներհոսքն ինչ ազդեցություն կունենա Հայաստանում ժողովրդագրական աճի վրա

Հայաստանն Ադրբեջանին մի քանի անգամ արդեն առաջարկել է զորքերի հայելային հետքաշում

Ադրբեջանական ԶՈՒ-ին Վարդենիսի ուղղությամբ հաջողվել է գրավել մի քանի մարտական դիրք. ԳՇ պետի տեղակալ

Հայաստանը ՀԱՊԿ զորավարժություններին ուժեր չի ուղարկելու․ ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է այս որոշմանը

ՀԱՊԿ-ում մնալով՝ նշանակում է տալ այն, ինչը պահանջում է Ադրբեջանը՝ սկսած «Զանգեզուրի միջանցքից» և անկլավներից. քաղաքագետ

ՀՀ ՄԻՊ-ը Լեյլա Կայաչիկին է ներկայացրել այս օրերին տեղահանված 7600 անձի կենսապայմանների ապահովման անհրաժեշտությունը

Քննարկվել են Ներքին գործերի նախարարության ֆունկցիոնալ և ռեսուրսների կառավարմանն առնչվող հարցեր

Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղին հարակից սարերում այրվել է խոտածածկույթ

Վահրամ Դումանյանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովին»

Խորհրդակցություններ Հայաստանի և Չեխիայի ԱԳՆ-ների միջև. քննարկվել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՊԵԿ նախագահը և ԱՄՀ պատվիրակության ղեկավարը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ նախագահը և Սլովակիայի նորանշանակ դեսպանը կարևորել են գործարար կապերի ակտիվացման անհրաժեշտությունը (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ստանիսլավ Զասին

Դատախազությունում ևս մեկ պաշտոնանկություն է եղել

Հայտնի են երեկ ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների անունները

Զորքերի հետքաշումն ելման դիրքեր խնդիրները լուծելու միակ հուսալի հիմքն է. Հայաստանում ՌԴ դեսպան

Հայտնի են «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի անվանակարգերը

Արձագանք՝ տեղահանված անձանց կարիքներին

«Ամերիկացի բարի սամարացիները» հաղթող է ճանաչվել Կաննի համաշխարհային կինոփառատոնում

Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Ցավում ենք ևս 3 հայ զինվորի մահվան կապակցությամբ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն

Եռաբլուրում ոստիկանների կողմից զոհված զինվորների ծնողներին բերման ենթարկելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

ՀՖՖ-ն և Խոակին Կապառոսը դադարեցնում են համագործակցությունը

ԱԽ քարտուղարը Լաուրա Կուպերին է ներկայացրել Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկած լայնածավալ ագրեսիան

Գագարին գյուղի սկզբնամասում այրվել է 15 հա խոտածածկույթ

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 01-02-ը աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով

Տեղադրվել է Հայկոյի արձանը. երգչի մահվան տարելիցի առթիվ հրապարակվել են նրան նվիրված նոր երգեր

Կդադարեցվի Գորիսի մի շարք հասցեների գազամատակարարումը

Որոշվել է հերթական պլանային վարժական հավաքներ հայտարարել. ՊՆ-ն մանրամասնում է՝ ովքեր են մասնակցելու դրանց

Լին Թրեյսին Սյունիքի մարզում հանդիպել է տեղահանված անձանց հետ