«Փորձում է, թող անի». Լեւոն Քոչարյանը՝ Գագիկ Ջհանգիրյանի՝ Քոչարյանի հրամանագրերը վիճարկելու մասին

«Գագիկ Ջհանգիրյանը փորձում է, թող անի, չգիտեմ էլ՝ ինչպես վերաբերեմ, ինչքանով ես եմ հասկանում, նման պաշտոն ունեցող մարդը չպետք է քաղաքականությամբ զբաղվի»:

Այս մասին այսօր ասաց Լեւոն Քոչարյանը՝ անդրադառնալով «Հայկական ժամանակ»-ի հարցին, թե ինչպես է վերաբերում նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի կողմից իր հոր՝ Ռոբերտ Քոչարյանի երկու հրամանագրերը վիճարկելուն:

Մեր մյուս հարցին, թե հաշվի առնելով, որ պաշտպանական կողմի բողոքներից երկուսը մակագրվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավորների, ինչ ակնկալիք ունի ինքն այդ դատարանից, Լեւոն Քոչարյանը պատասխանեց. «Դատավոր Դանիբեկյանի հետ կապված սկզբում հույս էի հայտնում ու ակնկալում, որ նա չի տրվի ճնշումներին, չի վախենա Դավիթ Գրիգորյանի օրինակից եւ իր լիազորությունների շրջանակում կիրականացնի արդարադատություն, բայց տեսանք, որ այդպես չեղավ, նա հետեւում է իշխանության սպառնալիքներին եւ անում է այն, ինչ ակնկալվում է իրենից: Վերաքննիչի մասով ակնկալիքս նույնն է, որ դրսեւորեն խիզախություն, պրոֆեսիոնալիզմ՝ գործելու օրենքի սահմաններում, ոչ թե անելու այն, ինչ իրենից ակնկալում են իշխանությունները՝ ամենաբարձր մակարդակով»:

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանը թեժ աշուն էր խոստացել՝ Լեւոն Քոչարյանն ասաց, որ, իր գնահատմամբ, աշունը թեժ էր: Նա նաեւ հերքեց տեղեկությունը, թե ինքը կամ իր եղբայրն առաջիկայում կուսակցություն կհիմնեն:

Խոսելով այն քննադատություններից, թե պաշտպանական կողմը գործը ձգձգելու միտում ունի՝ Լեւոն Քոչարյանն ասաց. «Տարօրինակ է: Նախ մենք ձգձգելու միտում չունենք: Որ լսում ենք, ասում են՝ այ, կտեսնեք, թե հեսա ինչ բաներ են բացահայտվելու, բայց ամբողջ նյութերը կան, դուք տեսաք՝ շատ ցուցմունքներ էլ հրապարակվեցին, այսինքն՝ ուզում են պատրանք ստեղծել: Բայց ես ուզում եմ հիասթափեցնել, որ ոչ մի բան էլ չի լինելու, հակառակը, այն, ինչ լինելու է, հիասթափեցնելու է այդ սպասումն ունեցողներին: Ինչ վերաբերում է ձգձգելուն, կհիշեք՝ քանի ամսով գործի քննությունը ձգձգվեց հունիսի 25-ից հետո, երբ Դավիթ Գրիգորյանի հանդեպ գործ, բան արվեց, հետո չէին ուզում գործը մակագրել, այսինքն՝ մեր պատճառով չէր: Հետո Աննա Դանիբեկյանը շաբաթական մեկ նիստ է նշանակում, ինչո՞ւ չեն ուզում բողոքել, որ իրենց նոր Հայաստանի դատավորն այդպես է անում, թող ամեն օր նիստ նշանակվի: Վիրահատության պատճառով հայրս մի քանի օր չկարողացավ գալ, սկսեցին, բժիշկ էին դարձել, դիագնոզներ էին դնում»:

Լեւոն Քոչարյանը հիշեցրեց, որ փաստաբաններն արդեն բացատրել են, որ պրոցեսն է այդպես, եթե այս փուլում չներկայացնեն, օրինակ՝ դատախազների բացարկները, հետո էլ չեն կարողանա:

Դիտարկմանը, թե Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի մահվան հանգամանքները կապում են Մարտի 1-ի գործի հետ, Լեւոն Քոչարյանն ասաց. «Չեմ զարմանում, այն մարդիկ են այդպես խոսում, ովքեր մեծ հաշվով թքած ունեն թե՛ զոհերի վրա, թե՛ մարտի մեկի տուժողների վրա: Դա, սակայն, ստորություն է»,- ասաց նա:

Միլենա Խաչիկյան

Տպել
2775 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին