ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է ԱԱԾ տնօրենի եւ ոստիկանապետի պաշտոնները քաղաքական դարձնելու նախագիծը

Հայաստանի խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է հնարավորություն տալ ԱԱԾ տնօրենի եւ ոստիկանապետի պաշտոնում նշանակել անձանց, որոնք նախկինում չեն աշխատել համակարգում եւ բավարարում են պատգամավորներին առաջադրվող պահանջներին։

Այս նախագիծը երեկ գլխադասային՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում բացասական եզրակացություն էր ստացել, թեեւ «Իմ քայլը» խմբակցությունն ավելի վաղ դրական էր արտահայտվել ու լիագումար նիստում առաջին ընթերցման ժամանակ կողմ քվեարկել փաթեթին։

Նախորդ օրը գլխադասային հանձնաժողովում հարցի հարակից զեկուցող Վլադիմիր Վարդանյանը հայտարարել էր, որ նախագիծը չեն կարող ընդունել, քանի որ չեն կարողացել գտնել այնպիսի մոդել, որը իրոք ազատականացված կլինի ու թույլ կտա ԱԱԾ տնօրենի ու ոստիկանապետի պաշտոններում նշանակել համակարգից դուրս մարդկանց։ Նա նշել էր, որ իրավիճակը ոստիկանության ու ԱԱԾ համակարգերում կխաթարվեր, եթե նշված պաշտոնների նշանակման չափորոշիչները փոխվեին, իսկ նրանց տեղակալների նշանակման հարցում փոփոխություններ չլինեին։ 

Այսօր հարցի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն իր զարմանքը հայտնեց, որ խորհրդարանում նախագիծը դրական արձագանք էր ստացել, նույնիսկ ԱԺ նախագահն էր հատուկ ելույթ ունեցել այն մասին, որ քաղաքական մեծամասնությունը կողմ է, բայց հիմա այլ իրավիճակ է։

Նա գործընկերներին հիշեցրեց, որ երբ ներկայացրել էին կառավարության կառուցվածքի մասին այլընտրանքային նախագիծ, նշել էին, որ Ներքին գործերի նախարարություն լինի, ԱԱԾ-ն նախարարություն լինի եւ այլն, այդ ժամանակ նախագիծը մերժվեց, սակայն ասվեց, որ, ճիշտ է, ԱԱԾ, ոստիկանության ղեկավարները չեն ներկայանում խորհրդարան, բայց ուրիշ օրենք կընդունեն կներկայանան․

«Հիմա սա «ուրիշ օրենքն» է, ու այս ուրիշ օրենքին մեր հարգարժան գործընկերները երեկ դեմ արտահայտվեցին։ Դուրս է գալիս, որ մենք այստեղ բաներ ենք խոսում, ասում ենք՝ սահմանադրական սովորույթը զարգացնենք, հրավիրենք կգան, էլ ինչո՞ւ ենք էստեղ գրում, բայց, եթե էդպես լիներ, Սահմանադրության մեջ էլ չէինք գրի, որ կառավարության հետ հարց ու պատասխան կա, կհրավիրեինք, կգային, էլ չէինք գրի, բայց սահմանադրական սովորույթը նաեւ կարող է վատ նախադեպով լինել՝ հրավիրենք, չգա, դառնա սովորություն։ Հետեւաբար կարեւոր է, որ խորհրդարանական կառավարման երկրում խորհրդարանական վերահսկման մեխանիզմներ լինեն անվտանգության սեկտորի նկատմամբ։ Անվտանգության սեկտորի էն հատվածը, որը սրբորեն պահպանվում ու պաշտպանվում էր նախկին իշխանությունների կողմից, շարունակվում է պահպանվել ու պաշտպանվել այսօրվա իշխանությունների կողմից, եւ դա որեւէ լավ բանի չի տանելու։ Թափանցիկության եւ խորհրդարանական վերահսկողությանն ուղղակի այլընտրանք գոյություն չունի»,- իր ելույթն այսպես եզրափակեց Մարուքյանը։

Հարցի հարակից զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը վերահաստատեց Մարուքյանի վերջին պնդումը, սակայն ասաց, որ դա որեւէ աղերս չունի քննարկվող նախագծի հետ․

«Մենք գրեթե ամենօրյա ռեժիմում քննարկել ենք նախագիծը, փորձել ենք փնտրել լուծում, որը կլիներ ե՛ւ սահմանադրական, ե՛ւ հնարավորություն կտար ապահովել այդ համակարգերի կայունությունը։ Բոլոր ջանքերը ներդրել ենք, փորձ ենք կատարել գտնել լուծում՝ այդ կառույցների ղեկավարներին ազատականացնելու, բայց հարց է առաջացել առ այն, թե ինչ անել տեղակալների հետ․ նրանք իրավական առումով ունեն միայն պատվիրակած լիազորություն, նրանք ինքնուրույն լիազորություն չունեն։ Հետեւաբար պետք էր ազատականացնել նաեւ տեղակալներին, եթե այդպես ենք անում, ապա պետք է ունենան հավասար կարգավիճակ, որովհետեւ կա՛մ պետք է լինեն ծառայությունից, կա՛մ զբաղեցնեն վարչական պաշտոններ։ Այս պարագայում եկանք այն եզրակացության, որ այս փուլում սահմանադրական առկա կանոնակարգումները թույլ չեն տալիս ունենալ ե՛ւ սահմանադրական լուծում, ե՛ւ լուծում, որը հնարավորություն է ընձեռում չխարխլել, չձեւախեղել այն համակարգերը, որոնք կան»,- ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ իսկապես չափազանց կարեւոր է, որ ե՛ւ ԱԱԾ-ում, ե՛ւ ոստիկանությունում բոլոր գործընթացները լինեն թափանցիկ։ Բայց, նրա պնդմամբ, սրան զուգահեռ չպետք է ստեղծել մի իրավիճակ, որ իրավիճակը բարելավելու փոխարեն վատթարացնում են այն։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, սակայն, համաձայն է Էդմոն Մարուքյանի հետ, բայց մի բան չի հասկանում՝ չէի՞ն կարող այնպիսի նախագիծ բերել, որ Սահմանադրության հետ հակասություն չառաջանար․

«ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը պետք է նախարարություններ լինեն, նրանք պետք է իրենց զարգացման քաղաքականությունը մշակեն ու դրա համար պատասխանատու եւ հաշվետու լինեն ԱԺ-ի առաջ։ Այդ համակարգը, որ փակ է, եւ անընդհատ իրենց միջից են մարդիկ նշանակվել, մենք տեսել ենք՝ ինչ փոփոխությունների է բերել, եթե կարելի է այդպես անվանել։ Ես իրավաբան չեմ, չգիտեմ՝ ինչպես է Սահմանադրության հետ հակասություն առաջացել, բայց կարող էիք ավելի լավ գրել օրենքը։ Բայց միանշանակ համաձայն եմ ձեզ հետ, որ ԱԱԾ եւ ոստիկանության ղեկավարները պետք է հաշվետու լինեն ԱԺ-ի առաջ»։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նախագծի քննարկման ժամանակ ընդգծեց, որ իրենք արժեքաբանական առումով խնդիր չունեն օրինագծի հետ, կառույցների թափանցիկ եւ վերահսկելի դարձնելու հետ խնդիր չունեն, բայց «լուծումներն իրար չեն կպչում, կցկտուր, թերի մի բան է»։ Միրզոյանն առաջարկեց այլ բան մտածել։

Տպել
874 դիտում

Տավուշի մարզի 5 բնակչի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. մարզպետ

Արցախում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխել են Երեւան

Արցախում թանկացել են հնդկաձավարը, շաքարավազն ու կարագը, էժանացել՝ վարունգն ու բրինձը

Իրաքում հրթիռակոծության են ենթարկվել ամերիկյան ընկերության նավթային հանքահորերը

2019թ. 31.6%-ով ավելացել է առերևույթ կոռուպցիոն հանցագործության կատարման համար քրեական հետապնդման ենթարկվածների թիվը

Բավական հետաքրքիր նախագծեր կան. հանձնաժողովն ամփոփում է դրամաշնորհային մրցույթի արդյունքները. Հակոբ Արշակյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ բնական գազի մատակարարման հետ կապված հարցեր է քննարկել

«Ճըվճըվ Արոյի» որդին համաներմամբ ազատ է արձակվել

Վարակազերծման աշխատանքներ են իրականացվել հանրային 475 վայրում, սննդի և առևտրային խոշոր կետերում (տեսանյութ)

#Մնատանը և միացիր ՀՖՖ «Իստագրամ»-ի ուղիղ եթերին. Գևորգ Ղազարյանը պատասխանելու է երկրպագուների հարցերին

Մարտունիում խորհրդակցություն է հրավիրվել. քննարկվել են կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված քայլերը

22 ՃՏՊ, 5 թունավորում, 13 մահ. ԱԻՆ-ն ամփոփել է անցած շաբաթը

Պետք է խնդրենք մեր բեռնափոխադրողներին հաշվի առնել այս օրերին երկրների կողմից իրականացվող միջոցառումները․ փոխնախարար

Լիլիթ Հովհաննիսյանը չի կարողանում Բրազիլիայից վերադառնալ Հայաստան

Ախտահանիչ միջոցներ արտադրող 20 ընկերություններից միայն մեկը չի ունեցել սերտիֆիկատ․ Սիմոնյան

Շնորհակալ եմ, բժշկուհի՛ ջան, արի մի հատ քեզ պաչեմ. պացիենտներից մեծ ուժ են ստանում բուժաշխատողները

Վահագն Վերմիշյանի կալանավորման ժամկետը դատարանի որոշմամբ երկարաձգվել է

ՀՎՀՀ ստանալու համար ֆիզիկական անձինք դիմում կարող են ներկայացնել էլեկտրոնային եղանակով. ՊԵԿ

Covid-19-ը ստեղծելու և Չինաստանին վաճառելու մասին կեղծ լուրը մեկամսյա շրջագայությունից հետո հասավ Հայաստան

ԱԳՆ-ի հյուպատոսական մի շարք ծառայություններ հասանելի կլինեն տեսակապի միջոցով