Օհանավան համայնքի միջնակարգ դպրոցի տնօրենը չարաշահում է պաշտոնեական դիրքը. մանկավարժ Վանուհի Տիգրանյան

02/12/2019 schedule23:30

Մանկավարժ Վանուհի Տիգրանյանը ահազանգում է, որ Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի միջնակարգ դպրոցում ուսուցչի թափուր տեղի համալրման գործընթացն իրականացվում է կարգի խախտումով, ու տնօրեն Լ. Համբարձումյանը չարաշահում է պաշտոնեական դիրքը: Մանկավարժի նամակը ներկայացնում ենք ստորեւ՝ պատրաստակամ լինելով հրապարակել նաեւ մյուս կողմի արձագանքն ու տեսակետները: 

«Ես՝ Վանուհի Տիգրանյանս, ներկայացնում եմ Ձեզ, որ Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Լ. Համբարձումյանի կողմից պարբերաբար թույլ է տրվում պաշտոնեական դիրքի չարաշահում՝ ելնելով շահադիտական նպատակներից:

Մասնավորապես 26.09.2019թ.-ին ռուսաց լեզվի և պատմություն առարկաների ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթը անցկացվել է մի շարք օրինախախտումներով.

  1. Մրցութային հանձնաժողով ձևավորելիս խախտվել է ՀՀ ԿԳ նախարարի 2013թ.-ի ապրիլի 15-ի N396 հրամանի 21-րդ կետի պահանջը:
  2. Մրցույթի բանավոր փուլում տնօրենի կողմից ոչ նախընտրելի մասնակիցների պատասխանների ժամանակ տնօրենի կողմից տրվել են հարակից հարցեր, որոնք ճիշտ ձևակերպումով չեն եղել, ինչպես նշված է եղել հարցաշարում՝ դիտավորյալ շփոթմունք առաջացնելու նպատակով.
  3. Տնօրենի կողմից ոչ նախընտրելի մասնակիցների պատասխանները լիարժեք չեն լսվել, դիտավորյալ շեղել են, որպեսզի ամբողջական պատասխան չարձանագրվի: Նրա կողմից սխալ համարվող պատասխանների ճիշտ տարբերակները չեն հնչեցվել:
  4. Մրցույթի մասնակիցներից միայն իմ պատասխանն է ձայնագրվել, իսկ մյուս 4 մասնակիցներինը` ոչ (որոշ մասնակիցների պատրաստվածության վատ որակները փաստող տվյալները կորցնելու նպատակով):
  5. Մրցույթից առաջ տնօրենի կողմից հովանավորվող մասնակիցներին տրվել են բանավոր փուլի համար արդեն իսկ կազմված և տնօրենի կողմից նախապես կնքված հարցատոմսերը:
  6. Առաջին մրցույթի գրավոր փուլում հավաքելով 100 միավոր և հաղթահարելով երկրորդ փուլը՝ ճանաչվել եմ մրցույթի հաղթողներից մեկը: Բոլոր մասնակիցներն էլ համարվել են հաղթող, բայց տնօրենի որոշմամբ պատմության և ռուսաց լեզվի ուսուցչի թափուր տեղը զբաղեցրել են տնօրենի կողմից կանխավ նախընտրված մասնակիցները:

Մրցույթի արդյունքների վերաբերյալ համապատասխան բողոք է ներկայացվել Արագածոտնի մարզպետարան և մարզպետի հրամանով մրցույթը համարվել է չեղյալ:

Մարզպետ Դավիթ Գևորգյանի հրամանով հանձնարարվել է Օհանավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Լ. Համբարձումյանին 26.09.2019թ.-ի կայացած մրցույթի արդյունքները համարել չեղյալ և սահմանված կարգով հայտարարել նոր մրցույթ:

Սույն թվականի նոյեմբերի 18-ին տեղի է ունեցել պատմության և ռուսաց լեզվի ուսուցիչների թափուր տեղերի համար նախատեսված նոր մրցույթ, որին ներկա էին մարզպետարանի կրթության վարչության պետ Ռուզաննա Նալբանդյանը և աշխատակից Արմինե Սիմոնյանը: Այս անգամ մրցույթին մասնակցում էինք նախորդ մրցույթի մասնակիցներից 4-ը: Պատմության առարկայի կտրվածքով մասնակցում էինք ես և նախորդ մրցույթի արդյունքով պատմության ուսուցչի թափուր տեղը զբաղեցրած մասնակիցը: Վերջինս մրցույթի գրավոր փուլը չկարողացավ հաղթահարել՝ չնայած տնօրենի թափած ջանքերի, ստանալով 78 միավոր: Ես գրավոր փուլում ստացել եմ 100 միավոր, իսկ բանավոր փուլում պատասխանել եմ հարցատոմսի 5 հարցերին ամբողջությամբ և հարակից 5-ից ավելի հարցերին:

Հարկ եմ համարում նշել, որ մրցույթը տնօրենի կողմից նորից անցկացվեց նոր խախտումներով: Բանավոր փուլի համար նախատեսված նախորդ անգամվա  5 հարցեր ընդգրկող հարցատոմսերը փոխարինվել էր 1-ական հարց պարունակող հարցատոմսերով, որոնք տպագրվել էր 2 տարբեր չափերի հարցաթերթիկների վրա:

Հարցատոմսերը ընտրելու ժամանակ նկատեցի, որ նեղ չափերով հարցաթերթիկները հակառակ կողմով շարված էին սեղանի մի կողմում, իսկ ավելի լայները նրանց կողքին: Նեղ չափերով հարցաթերթիկները ավելի քիչ էին և վրայի կնիքները ամբողջական չէին, որը նշան էր այն բանի, որ տնօրենի կողմից հովանավորվող մրցույթի մասնակիցները ընտրեին այդ հարցատոմսերը, որոնց պատասխանները ավելի կարճ էին ու մատչելի, որը պարզ դարձավ բանավոր փուլի բոլոր մասնակիցների պատասխանների ձայնագրությունը լսելուց հետո՝ նախընտրված մասնակցի տոմսերի համարների հաջորդականությունից:

Ինձ հետ պայքարող մյուս մասնակիցը, գրավոր փուլում ստանալով 78 միավոր, չկարողացավ մասնակցել բանավոր փուլին. հանձնաժողովի նախագահը և անդամները արձանագրեցին 1 կողմ և 4 դեմ ձայն, քանի որ նախորդ մրցույթի արդյունքները բողոքարկվել էր և այս մրցույթում իրեն նախընտրած մասնակիցը չէր կարողացել հաղթահարել գրավոր փուլը:

Հանձնաժողովի նախագահը, համաձայնության գալով հանձնաժողովի մյուս երեք անդամների հետ, դեմ քվեարկեցին՝ պատճառաբանելով իմ պատասխանների ոչ լիարժեք և շրջանցիկ լինելը ( իմ կողմից հնչեցված պատասխանների ժամանակ չեն ասվել դրանց թերի լինելու մասին):

Հավելեմ նաև, որ մրցույթին ներկա գտնված մարզպետարանի աշխատակիցները, լսելով իմ պատասխանները և ականատես լինելով մրցույթի արդյունքների հրապարակմանը, որևէ դիրքորոշում չհայտնեցին:

Ցանկանում եմ նաև բարձրաձայնել  դպրոցում  տիրող իրավիճակի մասին, որը տեղի է ունեցել մրցույթից մի քանի օր հետո: Դպրոցի տնօրենի, ուսումնական և դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալների, ավագ դասարանի աշակերտների ներկայությամբ ուսուցիչներից մեկը, խախտելով ուսուցչի էթիկայի նորմերը, բղավում էր ինձ վրա՝ պնդելով, թե ես ինչպես աշխատեմ իր դասղեկական դասարանում: Տնօրենի համար միևնույն էր, թե ես ինչ կարծիք ունեմ այդ ուսուցչի նման վարքագծի վերաբերյալ: Արդյո՞ք ճիշտ է և ընդունելի ուսուցչի նման վարքագիծը»:

Վանուհի Տիգրանյանը հույս ունի, որ այս հրապարակումից հետո պատկան մարմինները հետեւողական կլինեն՝ արդարությունը վերականգնելու հարցում: 

Տպել
6803 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ