Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Սաֆադիին

Դեկտեմբերի 2-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող  Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Սաֆադիին:  

Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը:

Ողջունելով նախարար Սաֆադիին Հայաստան կատարած առաջին այցելության առիթով՝ Զոհրաբ Մնացականյանը գոհունակությամբ նշեց. «Ողջունում եմ Ձեզ Հայաստանում և ուրախ եմ այս հնարավորության համար: Հորդանանի հետ հարաբերությունները մեզ համար կարևոր են թե՛ քաղաքական, թե՛ առևտրատնտեսական առումներով: Ձեր երկիրը  գրկաբաց է եղել մեր հայրենակիցների նկատմամբ, և մեզ միավորում է կողք կողքի ապրելու պատմությունը, պետական մակարդակով միասին աշխատելու փորձառությունը: Մենք ունենք շատ խոստումնալից օրակարգ, և հավատացած եմ, որ առաջ կգնանք այն առավել ընդլայնելու ուղիով»:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը վստահություն հայտնեց, որ Հորդանանի ԱԳ նախարարի այս այցով նոր էջ կբացվի հայ-հորդանանյան բարեկամական հարաբերությունների պատմության մեջ: Այս համատեքստում առանձնահատուկ ընդգծվեց երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացման և տարբեր մակարդականերով փոխշփումների և երկխոսության ակտիվացման անհրաժեշտությունը: 

Համագործակցության հեռանկարների համատեքստում ընդգծվեց առևտրատնտեսական, գիտակրթական, ստեղծագործ կրթության, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում գործնական քայլերի ձեռնարկումը, անմիջական դերակատարների ներգրավմամբ համապատասխան հարթակների ձևավորումը: 

Երկուստեք բարձր գնահատվեց Հորդանանի հասարակական-քաղաքական կյանքում մեծ ակտիվությամբ աչքի ընկնող և երկու երկրների միջև կապող օղակ հանդիսացող հայ համայնքի դերակատարությունը: 

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի: Մտքեր փոխանակվեցին Մերձավոր Արևելքում ընթացող քաղաքական գործընթացների շուրջ: Նախարար Մնացականյանն Այման Սաֆադիին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները՝ ընդգծելով խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները:

Հանդիպման ավարտին Հայաստանի և Հորդանանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով: 

Նույն օրն առավոտյան Այման Սաֆադիի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Սուրբ նահատակների հիշատակին:

Տպել
998 դիտում

Նոր տրանսֆեր․ «Արարատ-Արմենիա»-ի հերթական համալրումը

ՀՀ նախագահն ու Արտակ Բեգլարյանը քննարկել են Արցախի հումանիտար խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները

Նախատեսվում է ՀՀ-ում ընտրական գործընթացն իրականացնել միայն ID քարտերով. ինչը կբացառվի սրանով, և որ փուլում է գործընթացը

Շիրակի մարզպետը չինարեն կսովորի․ Նազելի Բաղդասարյանն ընդունել է Հայաստանում ՉԺՀ դեսպան Ֆան Յոնգին

«Դիմադրություն» շարժման հավաքների մասնակիցների թիվը տատանվել է 2000-4000-ի սահմաններում. ԻՔՄ

Տիգրանաշենի ոլորանների սկզբնամասում ավտոմեքենան ընկել է ձորը․ կան տուժածներ

Մշակվող օրենսդրական փոփոխությամբ ոչ սահմանված վայրում աղբ թափելու համար տուգանքները կխստացվեն․ Հրաչյա Սարգսյան

Որքան մարդ է մասնակցել ընդդիմության այսօր հրավիրած հանրահավաքին

Իրականացվել են Վեդի խոշորացված համայնքի դիմումատուների հարցազրույցները․ Արսեն Թորոսյան

Եղեգնաձոր-Հորս ճանապարհին ավտոմեքենան հայտնվել է ձորակում․ տուժածը հոսպիտալացվել է

Անձրևների ժամանակ հեղեղ փողոցներում եւ գետնանցումներում. ինչու են խցանվում անձրևատարերը, և ում տիրույթում է խնդիրը

Աթենքում եռակողմ համագործակցության հուշագիր է ստորագրվել Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև

Մենք աջակցում ենք տրանսպորտային և հաղորդակցության օբյեկտների բացմանը՝ առանց ինքնիշխան միջանցքի տրամաբանության․ Վարդանյան

Արարատ Միրզոյանն ու Արտակ Բեգլարյանը քննարկել են պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար հարցերի հաղթահարման ընթացքը

Դիլիջանի միջազգային դպրոցում ամփոփվել են Տավուշում հանրակրթության նոր չափորոշչի առաջին փուլի փորձարկման արդյունքները

Արթուր Դավթյանը պարգևատրվել է «ԱՊՀ երկրների պատվավոր դատախազ» կրծքանշանով

Մոսկվայում կայացել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը

Բազմահամակազմ խմբի ուսուցչին 75 տոկոսի հավելավճար կտրվի, սովորողների թիվը կսահմանվի 25․ ԿԳՄՍՆ նոր նախագիծ է շրջանառում

ՀՀ վարչապետը մասնակցել է Ոստիկանության զորքերի կազմավորման 30-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահին․ ԱԺ նախագահը Վոլֆգանգ Սոբոտկային հրավիրել է Հայաստան

Մինսկում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների եռակողմ հանդիպումը

Երևանում մեքենայում հրդեհ է բռնկվել. մինչ փրկարարների հասնելը՝ քաղաքացիները իրենց ուժերով մարել են կրակը

Հրամանատարական կետի անձնակազմի հետ անցկացվել են համալիր մարզումներ

Կայացել է համակարգչային միջադեպերի արձագանքման հարցերով ՀԱՊԿ խորհրդատվական համակարգող կենտրոնի խորհրդի նիստը

Քննարկվել են հաշմանդամություն ունեցող կանանց կյանքի որակի բարելավման հարցեր

Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազում են. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ

Բացահայտվել են ՃՈ տեսուչների կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր

ՀՀ ՍԴ և ՄԻԵԴ նախագահները կարևորել են գործընկերության զարգացումը Եվրոպայի բարձր դատարանների միասնական ցանցի շրջանակում

Կառավարությունը հետևողականորեն աջակցում է ներառականության գործընթացին. ՀՀ վարչապետ

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի Հայկական համագումարի պատվիրակներին

Ադրբեջանին ՊՆ շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել

Հույն պատգամավորներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սպասվում է կարճատև անձրև. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հայտնաբերվել է 1334 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի 70 թիթեղյա տարա. ՊԵԿ

Ավտոտեխսպասարկման կետում մեքենայի պայթյունից 5 հոգի տուժել է, մեկի կյանքին վտանգ է սպառնում՝ մարմնի 65 տոկոսը այրվել է

Զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել 2,5 մլն դրամի ավտոբենզինի, դիզելային վառելիքի կտրոնների հափշտակության համար

ՀՀ-ի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարներն ուղերձներ են փոխանակել դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ

Մոսկվայում տեղի կունենա հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի երկրորդ նիստը. Լավրով

Կենդանաբանական այգում կանաչապատման մեծաթիվ աշխատանքներ են ընթանում (լուսանկարներ)

Երեկվա ուժգին քամին տապալել է Նար-Դոսի դպրոցի մոտակայքի հաստաբուն ծառը (լուսանկարներ)