«Պեկին+25»-ի շրջանակում քննարկվել են գենդերային հավասարության հաստատմանն ուղղված քայլերը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը գլխավորել է հայաստանյան պատվիրակությունը՝ «Պեկին+25» Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների նախարարական համաժողովի շրջանակում։ Համաժողովի նպատակն էր ներկայացնել մասնակից երկրների՝ գենդերային հավասարության հաստատմանն ու կանանց հզորացմանն ուղղված ռազմավարական գործողությունները, ինչպես նաև հարթակ տրամադրել տարբեր ոլորտներում նորարարական լուծումների և փորձի փոխանակման համար։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջը:

Աշխատանքային հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը Կանանց համաչինական ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ քննարկել է հայ-չինական համագործակցության հեռանկարները՝ կարևորելով երկու երկրների կանանց հիմնահարցերով զբաղվող կազմակերպությունների դերը փորձի փոխանակման և համատեղ օրակարգի ձևավորման գործում։

Նա նաև ներկայացրել է Հայաստանի փորձն ու հանձնառությունը՝ կանանց և տղամարդկանց իրավահավասարության ապահովման, Հայաստանում աղքատության վերացման և սոցիալական պաշտպանության բարելավման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, ինչպես նաև անդրադարձել Հայաստանում բարձր տեխնոլոգիաների բնագավառում երեխաների ակտիվ ներգրավվածությանը, տարբեր մարզերում աղջիկների ֆուտբոլային թիմերի ձևավորմանը:

Համաժողովի ավարտին մասնակից երկրների կողմից ընդունվել է հռչակագիր, որում ներառվել են նաև զինված հակամարտությունների գոտում բնակվող և դրանց հետևանքով տեղահանված կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության, սոցիալական պաշտպանության, առողջապահական ծառայությունների հասանելիության հարցերը։

Տպել
464 դիտում

Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի սահմանը հատելու փորձ են արել. ՊՆ

Ոստիկանությունը հուլիսի 11-ին հայտնաբերել է արտակարգ դրության իրավական ռեժիմի խախտման 3516 դեպք

Հայաստանը ներկայացրել է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացման Ազգային կամավոր գնահատման երկրորդ զեկույցը

Շենգավիթ վարչական շրջանի զբոսաշրջային վայրերում կրկնակի շրջայցի արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել

Արցախում տարբեր զինատեսակների հմտություններն են սովորում ԱԱԾ հատուկ նշանակության վարչության տղաները. հետեւել է նախագահը

UNESCO-ն բազմիցս իր մտահոգություններն է հայտնել Թուրքիայի Սբ. Սոֆիայի կարգավիճակի հարցով

Այսօր ու վաղը սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ՝ կարկուտ, ուժեղ քամի

Հիբրիդային պատերազմ սեփական ժողովրդի դեմ

Նոր մանրամասներ Երևանում ռումբի տեղադրման կեղծ ահազանգից․ ոստիկանություն է հրավիրվել Մանվել Գրիգորյանի փաստաբանը

ՃՈ-ն պարզում է Երևանում դիվանագիտական համարանիշներով վթարի մասնակից Mercedes-ի վարորդի ինքնությունը

Այսօր կիրականացվի 2 չվերթ դեպի Հայաստան՝ Ղազախստանից ու Բելառուսից

Կազմակերպվում է Երևանի Ֆիրդուս թաղամասի քաղաքային միջավայրի վերակենդանացման այլընտրանքային առաջարկների մրցույթ

«Վստրեչի ապեր»-ը հայտնաբերվել է եւ տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ

Լոզանում բացվել է բեյսբոլի և սոֆտբոլի համաշխարհային կոնֆեդերացիայի նոր շտաբ. ներկա է եղել ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը

Երևան-Մեծամոր ճանապարհին փրկարարները անձրևաջրերի արգելափակումից դուրս են բերել մոտ 20 ավտոմեքենա

Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. 3 տուժածներից երկուսի վիճակը ծանր է գնահատվում

Կայքի տնօրենը հրապարակման մասին փաստեր չունի, ակնկալել է հետաքրքրություն շարժել. ծառայողական քննության հետքերով

ԱԻՆ փրկարարները որոնում են 2 շաբաթ առաջ կորած քաղաքացուն՝ Քաղցրաշեն գյուղի դաշտերում

Արցախում կորոնավիրուս է հաստատվել 1 մարդու մոտ՝ նախկին օջախներից մեկի շրջանակից

Հաստատվել է կորոնավիրուսի 577 նոր դեպք. գրանցվել է 8 մահ, երկուսը՝ այլ հիվանդությունից