Այս տարվա ընթացքում պետական բյուջե է վերականգնվել ավելի քան 4 միլիարդ դրամ. ՀՔԾ պետ

Միայն այս տարվա ընթացքում Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործերով պետական բյուջե է վերականգնվել աննախադեպ թվով վնաս՝ 4.331.935.405 ՀՀ դրամ, որը 7 անգամ ավելին է, քան ՀՔԾ գոյության 11 տարիների ընթացքում քննված գործերով վերականգնված ողջ գումարը՝ 597.698.000 ՀՀ դրամը: Այս մասին քիչ առաջ հայտարարեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը ՀՔԾ աշխատակցի օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ:

Սասուն Խաչատրյանը նշեց, որ դա միայն պետական բյուջե փոխանցված գումարն է, եւ դրանից բացի՝ բազմաթիվ ավելի թվով կալանք է դրվել քրեական գործերով անցնող անձանց անշարժ գույքի, ինչպես նաեւ՝ հանցագործության սուբյեկտ հանդիսացած ակտիվների վրա, որոնց ընթացքը կլուծվի դատական ակտերով:

Իր ելույթում ՀՔԾ պետը կարեւորեց, որ թեեւ 11 տարի ավանդույթի ուժով նշվել է ՀՔԾ աշխատակցի տոնը, սակայն այսօր արդեն դրվել է դրա պաշտոնական հիմքը, ինչի առթիվ նա շնորհավորական ուղերձ հղեց. «Մյուս իրավապահ մարմինների համեմատ՝ ՀՔԾ-ն բավականին երիտասարդ է, սակայն կարող ենք փաստել, որ այն արդեն կայացած կառույց է եւ պատվով իրականացնում է իր առաքելությունը: ՀՔԾ ծառայողները քաջ գիտակցում են իրենց վերապահված առաքելության բացառիկությունը, քանի որ փոքր եւ մեծ սխրանքների տեղ կա յուրաքանչյուր մասնագիտության մեջ, եւ մենք պարտավոր ենք մասնագիտությանը վերաբերվել այդ փիլիսոփայությամբ: Գուցե մի փոքր անհամեստ է հնչում, սակայն կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք պետք է համոզված լինի իր կողմից կատարվող աշխատանքի բացառիկության մեջ»:

Սասուն Խաչատրյանի խոսքով՝ ՀՔԾ քննիչի աշխատանքը պահանջում է ուժերի գերլարում, ստեղծագործականություն, ծանր պատասխանատվություն՝ ընտանիքի, հանգստի հաշվին, եւ այստեղ նշանակալի հաջողություններ գրանցում են միայն նվիրյալները, ինչպիսիք, ըստ ՀՔԾ պետի, շատ են:

Խաչատրյանը ներկայացրեց հակիրճ վիճակագրություն այս տարվա 11 ամիսների ընթացքում քննված քրեական գործերի մասին. «Այս տարի ՀՔԾ վարույթում քննվել է 655 քրեական գործ, որոնցից 536-ի ընթացքը լուծվել է, իսկ 71-ը՝ 115 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Նույն ժամանակահատվածում Ծառայության քննիչների կողմից նախապատրաստվել է 439 նյութ, հարուցվել՝ 261 քրեական գործ, ստացվել եւ քննարկվել՝ 2544 դիմումներ»:

Խաչատրյանը նշեց, որ անցյալ տարի հենց այս դահլիճում համոզմունք էր հայտնել, որ ազնիվ եւ նպատակասլաց աշխատանքը չի կարող չտալ իր արդյունքները, քանի որ էներգիայի պահպանման օրենքը գործում է նաեւ այստեղ:

Միլենա Խաչիկյան

Տպել
2257 դիտում

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Հայկ Ղալումյան

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել