Արայիկ Հարությունյանը մասնակցել է Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի 60-ամյակի միջոցառմանը

Օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը 60 տարեկան է: Նոյեմբերի 28-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել մարզադպրոցի 60-ամյակին նվիրված միջոցառում, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, մարզաշխարհի անվանի ներկայացուցիչներ, մարզասերներ։

ԿԳՄՍ լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախարար Արայիկ Հարությունյանը, շնորհավորելով ներկաներին, ընդգծել է, որ մարզադպրոցը մշտապես բարձր է պահել Հայաստանի Հանրապետության հեղինակությունը. «Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաները բազմիցս ապացուցել են հայկական բռնցքամարտի բարձր կարգը՝ միջազգային մրցասպարեզում հպարտորեն ծածանելով մեր եռագույնը։

Այս առումով ցանկանում եմ հիշատակել բնագավառի այնպիսի նվիրյալների, ինչպիսիք են՝ Սուրեն Ղազարյանը, Ալբերտ Նիկոլյանը, Անդրանիկ Հակոբյանը, Աշոտ Ավետիսյանը, վերջերս Մինսկում կայացած Եվրոպական խաղերից մեդալներով վերադարձած Գոռ Ներսեսյանը և Կարեն Տոնականյանը: Վստահ եմ՝ Հայաստանի անունը հնչեցնողները տարեցտարի ավելանալու են, և պարբերական հաղթանակներն ու տիտղոսները դեռ երկար ժամանակ հպարտության զգացում են պարգևելու բոլորիս: Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում մարզիչներին՝ տարիներ շարունակ մարզադպրոցի առաջատար դիրքը պահելու, նվիրյալ աշխատանքի և ուժեղ ու կամային մարզիկներ պատրաստելու համար»,- ասել է Արայիկ Հարությունյանը՝ մարզադպրոցի անձնակազմին մաղթելով ուժ ու եռանդ, մարզիկներին՝ շարունակական նվաճումներ:

Տպել
815 դիտում

Վերջին 1 ժամում Նորքի հիվանդանոցում կորոնավիրուսից 2 մահվան դեպք է արձանագրվել. նախարար

Ժամը 21:00-ի դրությամբ Հայաստանում հաստատված է կորոնավիրուսի 407 դեպք

Երևանում հարբած վարորդը մարմնական վնասվածք է պատճառել ոստիկանին. տղամարդը ձերբակալվել է

ՌԴ նոր սահմանափակումների որոշումը Հայաստանի վրա չի ազդի. Նիկոլ Փաշինյան

Ժամը 19:30-ի դրությամբ թոքաբորբով 13 պացիենտ է գտնվում ինֆեկցիոն հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում

Գյուրջյան փողոցում ծառը վնասվել է. առկա է եղել ընկնելու վտանգ

«Սոցիալական շտապօգնություն». Գյումրիում պարենի ծանրոցներ կստանան ստեղծված իրավիճակում օրվա հացից զրկված ընտանիքները

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հանրապետական մաղթանք է կատարվում. դուրս է բերվել Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը (ուղիղ)

Պարետի որոշմամբ՝ վեց ժամով արգելվել է սուպերմարկետների մի շարք խոշոր ցանցերի որոշ մասնաճյուղերի գործունեությունը

Մոտ կես միլիոն դրամի հագուստի գողության դեպքը բացահայտվել է. (տեսանյութ)

Նուբար Աֆեյանը գարնանը կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումից արդյունք ստանալու հույս հայտնեց

Ոստիկանները վարդերի փնջերը ձեռքերին գողերի են բռնել

Մարտի 28-ի ժամը 15-ի դրությամբ ոստիկանությունը 361 արձանագրություն է կազմել

Ալաշկերտում «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենա է այրվել

Վաղն Արցախում ըտրարշավի վերջին օրն է. Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Բակո Սահակյանի հետ

ԱԻՆ-ը վարակազերծման միջոցառումներ է իրականացրել հանրապետության 666 հանրային վայրերում (տեսանյութ)

Հայ խաղաղապահները ներկայացնում են զորախմբերի ներկա վիճակն ու կորոնավիրուսի հետ կապված առկա տվյալները (ուղիղ)

Ոստիկանությունը փողոցում ոչ թե դիմակ ու ձեռնոց է պահանջում, այլ՝ անձնագիր ու տեղաշարժման թերթիկ

ՃՏՊ Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին. կա տուժած

«COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին». առցանց քննարկմանը նաեւ Արսեն Թորոսյանն է մասնակցում (ուղիղ)