Շատ կարեւոր էր Աշոտ Կարապետյանի հետ իմ վստահորդի առերեսումը. Սեդա Սաֆարյան

28/11/2019 schedule18:20

Ռուսաստանում այսօր առավոտյան պայթյունի հետեւանքով մահացած Երեւան քաղաքի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը Մարտի 1-ի գործով առանցքային մարդկանցից մեկն էր: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց մարտիմեկյան դեպքերից տուժած Արթուր Ավագյանի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ Աշոտ Կարապետյանը առնչվում է այն դրվագին, ըստ որի՝ մի անձնավորություն փետրվարի 29-ի լույս 1-ի գիշերը ցուցարարներին հայտնել էր հնարավոր տեղազննության մասին եւ իբր ձախողել իրենց օպերացիան. «Սակայն հետո բոլորս էլ հասկացանք, որ որեւէ միջոցառում չի եղել, այլ միջոցառման անվան տակ հանրահավաքի ցրման գործընթաց է եղել, եւ այդ գիշեր, երբ փոխգնդապետին հրավիրել են ոստիկանություն՝ իբր առաջադրանք տալու, հրավիրողը Աշոտ Կարապետյանն է եղել»:

Սաֆարյանը նշեց, որ ողջ գիշեր դեպքեր են եղել, որոնք խիստ կասկածահարույց էին. «Այսօր արդեն գիտենք, որ այդ գիշեր որոշակի զենք եւ զինամթերք է արկղերով տեղափոխվել, եւ, ըստ իմ վստահորդի հայտարարության, դրանք Օպերայի բակում տեղադրած նույն զենքերն էին, որոնք հետո հիմք հանդիսացան, որ նախահարձակ լինեն»:

Սեդա Սաֆարյանն ընդգծեց, որ Աշոտ Կարապետյանը այդ ամենին տեղյակ անձնավորություն էր, եւ շատ կարեւոր էր նրա հետ կոնկրետ իր վստահորդի առերեսումը. «Մենք միշտ սպասել եք, որ ունենանք առերեսումներ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ, հենց այս տարի էլ պատրաստվում էինք որոշակի առերեսումների, իմ վստահորդը անվերջ ասում էր, թե երբ է առերեսվելու, որ այս հանգամանքների կապակցությամբ հանգամանալից ցուցմունքներ ստացվեն, որոշ մարդկանց հետ, իհարկե, առերեսվել է, սակայն մի քանի հոգի մնացել էին, եւ նրանց թվում էր Աշոտ Կարապետյանը»:

Փաստաբանը նշեց, որ իր համար մտահոգիչ են Մարտի 1-ի գործով առանցքային մարդկանց մահվան հանգամանքները. «Ես կարծում եմ՝ այդ կապակցությամբ պետք է խորքային եւ թափանցիկ քննություններ լինեն, եւ շատ համոզիչ պետք է լինեն այդ մարդկանց մահվան վարկածները»,- ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ նախ պետք է հասկանալ կոնկրետ անձանց ՌԴ մեկնելու նպատակները. «Առաջին հերթին ուզում եմ հասկանալ, թե այս իրավիճակում, գործի այս եռուն փուլում նրանք ինչու են կարողացել ՀՀ-ից դուրս գալ: Կոնկրետ անձանց նկատի ունեմ, ովքեր այսօր կա՛մ հետախուզվում են, կա՛մ կասկածյալներ են, կա՛մ այս կամ այն հանգամանքի հետ կապված նրանց հետ գործողություններ պետք է արվեին: Չգիտես ինչու՝ բոլորը հայտնվում են Ռուսաստանում, այնտեղ կա՛մ բռնվում են, կա՛մ չեն հանձնվում, կա՛մ էլ զոհվում են»:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Պյատիգորսկ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մահացել են Երեւան քաղաքի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը եւ նրա քեռին: Այս մասին ֆեյսբուքյան էջով հաղորդագրություն է տարածել նաեւ ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը՝ նշելով, որ պայթյունը տեղի է ունեցել մասնավոր գարեջրային ընկերության տարածքում, ինչի հետևանքով շինությունը փլուզվել է:

Միլենա Խաչիկյան

Տպել
7337 դիտում

Գիշերը Ստեփանակերտում հայտնաբերվել է Բակո Սահակյանի անվտանգության ծառայության նախկին աշխատակցի դին

Մշակվել է դպրոցներում էլեկտրոնային ուսուցման կարողությունների զարգացման ծրագիր

Ջհանգիրյանն ու Խաչատուրյանը ԱԺ նիստերի դահլիճում են. հրապարակվեց Ջհանգիրյանի կենսագրությունը

ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ին

Պետական սահմանների որոշման գործընթացի ոչ լեգիտիմ լինելու և կոպիտ խախտումների մասին ՄԻՊ-ը դիմել է ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ին, ԵԽ-ին

Խորհրդարանն այսօր ընտրելու է ԲԴԽ նոր անդամների․ մինչ այդ ընդդիմադիրները բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ-ի դիմաց

Լուրը, թե պաշտպանության նախարարությունը կրճատել է աշխատակիցների աշխատավարձերը, չի համապատասխանում իրականությանը

Հայաստանի ու Արցախի ղեկավարները ԱԽ խորհրդակցություն են անցկացրել

Google-ը սպառնացել է անջատել ինտերնետի որոնումը Ավստրալիայում

Շուշիի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի խոսքը մանիպուլացվել և խեղաթյուրվել է. տեղեկատվության ստուգման կենտրոն

Երկու շաբաթ զինվորները հսկում էին Կապիտոլը և քնում այնտեղ. հիմա նրանց դուրս վռնդեցին փողոց. BBC

Կորցրած հէկերը ենթակայաններով մոտ 200 մլն դոլարի կարող են հասնել․ փոխնախարար

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 183 նոր դեպք. գրանցվել է 9 մահ

19-ամյա երիտասարդի սպանության գործով ձերբակալվել է Օշականի 20-ամյա բնակիչ

Գողություն, սպանություն, ընտանեկան բռնություն. ոստիկանության 1-օրյա ամփոփագիրը

Չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են այսօր նախատեսվում ԱՀ Մարտունի քաղաքում

Հրդեհ Դիլիջանում. դեպքի վայր է մեկնել հրշեջների 2 մարտական հաշվարկ

Լարսը շարունակում է փակ մնալ բեռնատարների համար. ռուսական կողմում 820 բեռնատար կա կուտակված

Վրաստանի վարչապետը ՄԻԵԴ-ի դատարանի որոշումը պատմության ամենակարեւոր օրերից է համարում

ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ, մերկասառույց

Հայաստանի տարբեր մարզերում արգելափակումից դուրս է բերվել 15 ավտոմեքենա

Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա պլանային անջատումներ են սպասվում

Երկրաշարժ Նախիջևան-Հայաստան սահմանային գոտում. էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 5 բալ

Փետրվարին կուսակցությունների հիմնադրման բում է սպասվում. որոշները փոքր-ինչ տարօրինակ անուններ ու նպատակներ ունեն

Որ մարմիններն են ենթակա լինելու Ներքին գործերի նախարարությանը եւ ինչ կառուցվածքային ստորաբաժանումներ են լինելու․ նախագիծ

Պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինվորականների կողմից հայերին խոշտանգելն ու տանջելն ուներ խորքային պատճառ. ՄԻՊ

ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով շարունակում է պահպանվել կայուն օպերատիվ իրավիճակ

Ավելի քան 2320 մարդ օգնության խնդրանքով դիմել է Ստեփանակերտում գործող ընդունելության կենտրոն

Կրկնակի ահաբեկչություն Բաղդադում. սպանվել է 32, վիրավորվել՝ ավելի քան 101 մարդ

Ովքեր են ապրում Փարաջանովի Թբիլիսիի տանը, ու ինչի է այն վերածվել․ ՀԺ-ի ռեպորտաժը՝ անվանի արվեստագետի ապրած տնից

Իջևանցու բեռնատարում թեփի պարկերով քողարկված ապօրինի փայտանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)

Եվրախորհրդարանը բանաձևով խիստ քննադատել է Թուրքիայի ապակայունացնող դերը Լեռնային Ղարաբաղում

ԱԱՏՄ-ն խախտումներ է արձանագրել Արարատի մարզի որոշ դպրոցներում

Ռեկորդային թվեր չեն լինի. Հայաստանը՝ օլիմպիական 32-րդ խաղերում

Արզնի գյուղի առանձնատներից ոսկեղեն հափշտակած 24-ամյա քաղաքացին կալանավորվել է (տեսանյութ)

Սյունիքի Խոզնավար գյուղում այրվել է երկհարկանի տան 120 քմ հատվածը

Ինչ ծառայություններ կմատուցի Կապանի երեխայի եւ ընտանիքի աջակցման կենտրոնը․ քանի շահառու կունենա այն

Վանաձորում ապաստարաններից ու թաքստոցներից շատերը դարձել են խանութ, պահեստ ու գիշերային ակումբ (լուսանկարներ)

Արդարադատության նախարարությունը կբողոքարկի դատարանի վճռը՝ Ամատունի Վիրաբյանին պաշտոնում վերականգնելու մասին

19-ամյա տղան սպանվել է այն ուսումնարանի տարածքում, որտեղ սովորում էր. Սասունիկի համայնքապետ