Եվրոպայում մարզչական կրթության առաջատար մասնագետները կայցելեն Երևան

28/11/2019 schedule12:33

Եվրոպայում մարզչական կրթության առաջատար մասնագետներ, մարզչական արտոնագրերի թարմացման աննախադեպ երկօրյա դասընթաց Երևանում: 

ՈՒԵՖԱ-ի տեխնիկական որակավորման մասին մարզչական կոնվենցիայի 24, 25, 26, 28, 35, 36 և 57 կետերի համաձայն՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեկտեմբերի 9-ից 10-ը կանցկացնի տարբեր տարիների ընթացքում B, A և PRO կարգեր ունեցող մարզիչների համար առաջին շարունակական վերապատրաստումը, որը հնարավորություն կտա մասնակից մարզիչներին թարմացնել իրեն որակավորումը մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը։

Միջոցառումը կմեկնարկի դեկտեմբերի 9-ին՝ ժամը 09։00-ին, Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում։ Երկու օրերի ընթացքում կայանալիք սեմինարի ընթացքում կլինեն նաև դասախոսություններ և քննարկումներ։ 

Հատուկ այս միջոցառման համար Երևան կժամանեն իսպանացի հանրահայտ նախկին ֆուտբոլիստ, մարզիչ Այտոր Կարանկան և նրա օգնական Խուան Վիլան, ՈՒԵՖԱ-ի մարզչական կրթության բաժնի պետ Ֆրանկ Լուդոլֆը, Իսպանիայի կանանց ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Պեդրո Լոպեսը, «Լիդս Յունայթեդ» թիմի տնօրեն Վիկտոր Օրտան, բժշկական գիտությունների դոկտոր, մարզական սննդի մասնագետ Անտոնիո Էսկրիբանո Սաֆրան և կլինիկական սննդի ոլորտում բժշկության մագիստրոսի աստիճան ունեցող Անտոնիո Էսկրիբանո Օկոնը, որոնք Եվրոպայի լավագույն մասնագետներն են մարզական սննդաբանության ասպարեզում, և ֆուտբոլային աշխարհում այլ հանրահայտ անձինք։ 

Սեմինարի ընթացքում դասախոսություններով հանդես կգան նաև ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը, Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսը, Հայաստանի Մ-17 հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Լեսկանոն, ինչպես նաև ՀՖՖ մրցավարական բաժնի պետ Միխալ Լիստկևիչը, կբանախոսեն ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը, ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի պետ, Գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը: Կլոր սեղանի շուրջ կայանալիք հանդիպման շրջանակներում ներկաների հարցերին կպատասխանեն 2018/2019 մրցաշրջանի չեմպիոն և գավաթակիր թիմերի գլխավոր մարզիչները՝ Վարդան Մինասյանը և Աբրահամ Խաշմանյանը:

Տպել
389 դիտում

Առողջության համաշխարհային օրն է. ԱՀԿ-ն առաջարկում է գտնել մեկ րոպե, շնորհավորել բուժաշխատողներին

Կորոնավիրուսի 20 նոր դեպք է հաստատվել. պահպանում ենք զգուշավոր լավատեսությունը. վարչապետ (տեսանյութ)

Վթար Երևան-Երասխ ավտոճանապարհին. ուղեւորը հոսպիտալացվել է

Թող ձեր ընտանիքներում տիրեն միայն երջանկությունն ու բարօրությունը. Բակո Սահակյանի ուղերձը

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

Երեկվա դրությամբ 2 միլիարդ 353 միլիոն դրամ աջակցություն է բաշխվել. վարչապետ

Պոլսահայ մտավորական Մասիս Քյուրքչյուգիլը կորոնավիրուսի կասկածանքով հիվանդանոցում է

ՀՀ 4 մարզերում ձյուն է տեղում. Սարավան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց

Մեծ Բրիտանիայի վարչապետի վիճակը վատթարացել է. տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Կորոնավիրուսի վարակի կասկածով 400 քաղաքացի դուրս է եկել մեկուսացումից

Իքս մարդը բարեգործություն է արել, որի գովազդային գինը կպանահջեր ավելի մեծ գումար․ Նիկոլ Փաշինյան

3 օր առաջ իմ աչքերով տեսել եմ ռազմաարդյունաբերական համալիրի մի նմուշ, որին մի քիչ հեշտ չէր հավատալ․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն Աֆրիկայում ներգրավված են եղել ապօրինի գործունեության, զենքի վաճառքի մեջ. վարչապետ

Օժանդակություն ստանալու համար կինը մարտի 30-ի դրությամբ պետք է լինի առնվազն 12, առավելագույնը 34 շաբաթական հղի

Բոլորը սկսել են հավատալ, որ իմբիրը կորոնավիրուսի պատվաստանյութ է, դրա համար էլ անվերահսկելիորեն թանկացել է․ վարչապետ

Դա ինձ համար կլինի բարոյական ավարտ. Փաշինյանը՝ նախկին իշխանություններին նմանվելու, նրանց թալանածը հետ բերելու մասին

Տիգրան Համասյանի «ոչՊաշտոնական» համերգը Լոս Անջելեսից. Կառավարության ուղիղ եթերում

Ճամբարակում այս տարի կրկնակի կավելանա գարնանացանը

Տնտեսական փլուզումները բացելու են հնարավորություններ․ Նիկոլ Փաշինյան