ԱԳ Նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրեն Ինգիբյորգ Գիսլադոտիրին

27/11/2019 schedule10:23

Նոյեմբերի 26-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի 15 ամյակի կապակցությամբ Երևանում գտնվող ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրին: 

Հանդիպման սկզբում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենը և ՀՀ ԱԳ նախարարը կարևորեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դերը՝ ընդգծելով, որ այդ կառույցի կայացումը մեծապես նպաստել է Հայաստանում մարդու իրավունքների համակարգային պաշտպանությանը։

Հանդիպմանը կողմերն անդրադարձան ԵԱՀԿ օրակարգային հարցերի, կազմակերպության գործունեության մարդու իրավունքների հարթությունում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը։ Ժողովրդավարական կառույցների ամրապնդման ուղղությամբ Հայաստանում իրականացվող գործընթացների համատեքստում երկուստեք բարձր գնահատվեց նախորդ տարի խորհրդարանական ընտրությունների՝ միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը և այդ ուղղությամբ ԺՀՄԻԳ ցուցաբերած շարունակական աջակցությունը: 

Նախարարը զրուցակցին ներկայացրեց Հայաստանի դատաիրավական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկվող քայլերը՝ կարևորելով այս ուղղությամբ միջազգային գործընկերների հետ համագործակցությունը:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրը շնորհավորեց Զոհրաբ Մնացականյանին Հայաստանի՝ ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի անդամ ընտրվելու կապակցությամբ: Նախարար Մնացականյանը վերահաստատեց հայկական կողմի հանձնառությունը՝ խթանելու մարդու իրավունքների պաշտպանության, ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգը: ԱԳ նախարարն ընդգծեց, որ Հայաստանի համար մարդու իրավունքները շարունակում են մնալ համընդհանուր արժեքներ, և դրանց պաշտպանության նպատակով համագործակցությունը ևս պետք է համընդհանուր լինի և ընդգրկի նաև հակամարտության տարածքներում ապրող մարդկանց:

Որպես Հայաստանի կառավարության օրակարգի կարևոր ուղղություն՝ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց կանանց և երեխաների, կրոնական և էթնիկ փոքրամասնությունների  իրավունքների պաշտպանությունը, այդ թվում՝ երկրի հասարակական կյանքում կանանց և երիտասարդության ներգրավածության ընդլայնումը:

Տպել
354 դիտում

Մարտունիում խորհրդակցություն է հրավիրվել. քննարկվել են կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված քայլերը

22 ՃՏՊ, 5 թունավորում, 13 մահ. ԱԻՆ-ն ամփոփել է անցած շաբաթը

Պետք է խնդրենք մեր բեռնափոխադրողներին հաշվի առնել այս օրերին երկրների կողմից իրականացվող միջոցառումները․ փոխնախարար

Լիլիթ Հովհաննիսյանը չի կարողանում Բրազիլիայից վերադառնալ Հայաստան

Ախտահանիչ միջոցներ արտադրող 20 ընկերություններից միայն մեկը չի ունեցել սերտիֆիկատ․ Սիմոնյան

Շնորհակալ եմ, բժշկուհի՛ ջան, արի մի հատ քեզ պաչեմ. պացիենտներից մեծ ուժ են ստանում բուժաշխատողները

Վահագն Վերմիշյանի կալանավորման ժամկետը դատարանի որոշմամբ երկարաձգվել է

ՀՎՀՀ ստանալու համար ֆիզիկական անձինք դիմում կարող են ներկայացնել էլեկտրոնային եղանակով. ՊԵԿ

Covid-19-ը ստեղծելու և Չինաստանին վաճառելու մասին կեղծ լուրը մեկամսյա շրջագայությունից հետո հասավ Հայաստան

ԱԳՆ-ի հյուպատոսական մի շարք ծառայություններ հասանելի կլինեն տեսակապի միջոցով

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտում ցրտահարման վտանգ կա. Գագիկ Սուրենյան

Կարտոֆիլի, սոխի, սխտորի, գազարի ներմուծումը ԵԱՏՄ տարածք կիրականացվի զրոյական մաքսատուրքով․ փոխնախարար

Քարվաճառ-Ծար ավտոճանապարհին մեքենան ձորն է գլորվել. կա տուժած

ՊՎԾ-ն ներկայացրել է ՀՀ ոստիկանությունում իրականացված երրորդ ուսումնասիրության արդյունքները

Հրայր Թովմասյանի եւ Նորայր Փանոսյանի գործով առաջին դատական նիստն այսօր չի կայանա

Տարբեր գողություններ կատարելու կասկածանքով 31-ամյա տղամարդ է բերման ենթարկվել

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հեռախոսահամարները փոխվել են

Ապրիլի 3-ից 6-ը հանցագործության 87 դեպք է բացահայտվել

Շարունակում ենք պահել մեկուսացման խիստ ռեժիմը. Արայիկ Հարությունյան

Փրկարարները դադարեցրել են բնակարանի ջրամատակարարումը